Рубрика: Գրականություն

Բրուտի երկրորդ աշակերտը. վերլուծություն

Պատմվածքում նկարագրվում է ցավ՝ որը կարող է զգալ ցանկացած զավակին կամ հարազատ մարդու կորցրած մեկը: Շատ ցավալի է գիտակցումը, որ ամբոխի մեջ ներարկված մարդկանց սիլուետների մեջ տեսնում ես նրանց, ում արդեն անհնար է տեսնել: Բայց միևնույն է վազում ես նրա հետևից, ներքուստ հստակ իմանալով` որ նա չէ: Խելագարվել կարելի է… Իսկ նրանք խելագար չեն եղել նախկինում: Նրանք այդպիսին են դարձել շնորհիվ կորստի: Նրանց համար այդ կորստի հավանականությունը եղել է հավասար նրան, որ կսկսեն փնտրել մի մարդու, ում իրենց ձեռքերով են ճանապարհել և իրենց աչքի առաջ է փչել վերջին շունչը:

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий