Рубрика: Без рубрики, Պատմություն

Ի՞նչ կլիներ եթե չլիներ ինտերնետը

Ինտերնետի ստեղծումը

1957թ., երբ Սովետական Միությունը մեկնարկեց առաջին արհեստական արբանյակ Sputnik-ը, Ամերիկան ցնցված էր: Սառը պատերազմը հասել էր իր գագաթնակետին, և Սովետական Միությունն ու Ամերիկան ըստ ամենայնի թշնամի երկրներ էին: Եթե առաջինը կարող էր արհեստական արբանյակ ուղարկել տիեզերք, ուրեմն կարող էր նաև հրթիռակոծել Հյուսիսային Ամերիկան: Սա կանխելու համար ԱՄՆ-ն 1958թ. ստեղծեց ԱՀԾԳ-ն /Առաջադեմ հետազոտական ծրագրերի գործակալությունը` որպես պատասխան քայլ:

1950-ականներին համակարգիչները հսկայական սարքեր էին, որ մի ամբողջ սենյակ կարող էին զբաղեցնել: Դրանք ունեին մի քանի առաջադրանքեր կատարելու և ինֆորմացիան վերամշակելու հնարավորություն, ինչը և ներդրված է ժամանակակից համակարգիչների հիմքում, բայց դրանք չէին կարող վերծանել սկավառակի կամ մագնիսական ժապավենի վրա պահպանված ինֆորմացիան: Հետևաբար երկու համակարգիչների միջև որևէ տարածական կապ լինելու մասին խոսելն արդեն իսկ զարմանալի կլիներ: 
ԱՀԾԳ-ն միտված էր հենց այս խնդրի լուծմանը: Ստեղծվեց ARPANET-ը, և փաստորեն դարձավ ժամանակակից INTERNETI-ի նախատիպը: 

Դե իսկ ինչ գործառնություն ու հնարավորություն ունի այժմյան ինտերնետը, գիտի մեզնից յուրաքանչյուրը:

Ի՞նչ դեր ունի ինտերնետը հիմա

Ինտերնետը հիմա դարձել է բոլորիս կյանքի անբաժան մասը: Դժվար է անգամ պատկերացնելը, թե ինչպե՞ս են մարդիկ ապրել նախկինում:

Ինտերնետը հասարակության միմյանց միջև հաղորդակցման ամենատարածված միջոցն է, որը ընդունված է բոլորիս կողմից:

Ի՞նչ կլիներ եթե չլիներ ինտերնետը

Այս դարում ինտերնետով անգամ իրականանում են շատ կարևոր պետական հանդիպումներ, որոնք վարում են լուրջ քաղաքական գործիչներ:

Ամենաառաջին գլխավոր փոփոխությունը կլիներ աշխատատեղերի ազատումը, ինչը իրականում մի փոքր հարաբերական է: Միևնույն ժամանակ պահանջ կլիներ աշխատողների, որոնց ասխատանքը էլ չի կարող կատարել ինտերնետը և ինտերնետով աշխատողները կմնային գործազուրկ:

Վերացման եզրին գտնվող մասնագիտություններից են գիդերը և տուրիստական կազմակերպությունները: Այս շարքին են պատկանում նաև տպագրողները, գրադարանավարուհիները, փոստատարները, բանկիրները և այլն:

Ինչպես արդեն նշեցի դրա փոխարեն ինտերնետը ինքնին տալիս է աշխատանքի հնարավորություն, բայց մարդկության շատ քիչ տոկոսն է, որ կարողանում է գոյատևել միայն ինտերնետի եկամուտով:

Իհարկե ինտերնետը ունի բազում դրական կողմեր, ինչը մեր կյանքը դարձնում է ավելի երկար և պարզ: Առաջ ինքնաթիռի տոմս գնելու կամ հյուրանոցի համար վարձակալելու համար պետք էր ամբողջ օրը վազել բանկերով և տարբեր իրավաբանական կազմակերպություններով:

Ամեն ինչ կլիներ շատ ավելի թանկ, քան հիմա է: Ոչ մի հարմարավետ և զեղչված բնակարաններ, փաթեթներ և այլն, քանի որ ամեն ինչով զբաղվում են աշխատողները՝ իսկ նրանց աշխատավարձ է պետք: Սովորական համակարգչի ծրագիրը ուղղելու համար կպահանջեին մեծ գումար,քանի որ չկա յութուբը, որտեղից կարելի է նայել այձ ամենը և ուղղել ինքնուրույն:

Եթե չլիներ ինտերնետը մարդկանց մոտ ավելի քիչ կհանդիպեին տարատեսակ հիվանդությունները, դեպրեսիան և այլն:

Հիմա` մարդկանց ուղեղը լցված է շատ անպետք ինֆորմացիայով, ինչը մարդկային ուղեղի հնարավորությունները կրճատում է շատ անգամներով: Մյուս կողմից կրթություն չունեցող մարդկանց թիվը ավելի մեծ կլիներ, քանի որ շատերը, ովքեր չունեն կրթվելու ուսումնական հաստատությունում կամ էլ ծուլանում են, բացը որոշակիորեն լրացնում են ինտերնետի տված ինֆորմացիայով, որը անգիտակցաբար մնում է ուղեղում:

Դե իհարկե հենց աշխատանք գտնելն էլ շատ դժվար կլիներ, քանի որ շատ քչերը բացի իրենց տարածաշրջանում կպցրած ցուցափեղկերից մեկ այլ տեղ կնայեին:

Եթե նայենք քաղաքականության տեսանկյունից, ապա ինտերնետի` ավելի կոնկրետ հազարավոր լրավտական միջոցների բացակայությունը մեծ դրական կողմ կլիներ: Եթե թերթերը և մի քանի ալիք ունեցող հեռուստացույցները լինեին հասարակության միակ աղբյուրը, որով կարող են հասկանալ ինչ է կատարվում երկրում, ապա նրանց պետությունը կկարողանար ներշնչել այն ամենը, ինչ որ ցանկանար: