Рубрика: Без рубрики, Հանրահաշիվ

Հաշվում ենք տոնածառի մակերեսը

Реклама
Рубрика: Без рубрики, Գրականություն

Վիլյամ Սարոյան

Image result for Վիլյամ ՍարոյանԲան ունեմ ասելու

Այս պատմվածքը ես շատ հավանեցի, քանի որ այն կարող է փոխել կյնաքը, և ստիպել նայել կյանքին ուրիշ տեսանկյունից: Այս պատմվածքը ես նաև կարող եմ հասկանալ այլ կերպ, որ պետք չի խաբել երեխաներին: Նրանք չեն ստանում իրենց ուզած նվերները, բայց եթե անգամ չպետք է սպասել ձմեռ պապիկին նվերների համար, ուրեմն նաև պետք չէր այդ հիմար շոուն կազմակերպել:

Related imageԼսեք մարդիկ (շարադրություն)

Երբևէ մտածել եք Ամանորյա հրաշքների մասին: Այդ հրաշքները կատարվում են ամեն տարի, ամեն Ամանոր, բայց ոչ մեկ չի նկատում այդ հրաշքները, կարծելով որ դա սովորական երևույթ է: Մենք Նոր տարվա հրաշքներից ցանկանում ենք միայն առարկայական նվերներ: Երբևէ մտած եք երեխաների մեջ սերմանել որ Ամանորը ոչ միայն առարկայական ընծաների, այլ նաև հոգևոր ընծաների համար է:

Рубрика: Без рубрики, Русский

17-21 декабря. Урок 1.Урок рождественского чтения.

О’ Генри “ Дары волхвов”

Туве Янссон “ Елка”

Вопросы к 1-му рассказу:

1. Сколько денег было у Деллы?

Один доллар восемьдесят семь центов

2.Зачем девушка отрезала свои волосы?

Она отрезала волосы что ы у нее ьватило денег купить подарок для мужа

3.Что Делла подарила Джиму?

цепочка для часов

4.Что Джим подарил Делле?

Гребни

5.Зачем Джим продал часы?

Что бы у него хватило денег купить гребни.

6.Какая была реакция Джима на подарок?

7.Какая была реакция Деллы на подарок?

6,7) они оба были шокированы потому что не ждали такого.

8.Мысль рассказа.

Мысль рассказа в том что никогда не надо желеть тем, что можешь отдать. Всегда надо уметь помогать другим, даже если тебе самому нужна помощь.

Вопросы ко 2 – му рассказу:

  1. Одно из угощений на Рождество на столе у муми-троллей.

черничный пирог

  1. Время года, когда муми-тролли просыпаются.

Они просыпаются весной.

  1. То, с чем борется хемуль в начале сказки.
  2. Часть дома хемуля, засыпанная снегом.
  3. Мебель, под которой семейство спряталось от Рождества.
  4. Ягода, с которой мама приготовила пирог для угощения на Рождество.

Черника

  1. Помещение в доме, которое вымыла мама.

Домашнее задание: написать в блоге о прочитанном рассказе. Что было для вас необычным в рассказе? Чему вы удивились, чему научились? Чем вас заинтересовал рассказ? 

Мне очень понравися первый рассказ, поыому что зеся говорится о самой настояшой любви. Я никогда не видела что люди любят друг друга так сильно. Второй рассказ если честно мне не понравился, потому что я не вийу смысл. Да это рассказ о необычных тролях, но я не понимаю что хочет научить меня рассказ.

Рубрика: Без рубрики

Մարդկային թուլությու՞ն

Related imageՄարդկային թուլությու՞ն: Մարդկային թուլություն եմ համարում հասարակության կարծիքը: Ես ինքս երբեմն անիմաստ փոխում եմ ինձ նրա համար, որ ինձ այդպիսին է տեսնում հասարակությունը: Գիտեմ դա շատ սխալ է, պետք է ապրեմ ինչպես ուզում եմ, բայց դա հասարակությունը երբեք չի հասկանա: Միշտ երազել եմ ապրել այնպես, ինչպես ուզում եմ, բայց վախենում եմ նրանից, որ հնարավոր է հաջորդ օրը խոսեն իմ հետևից: Կյանքը մի հատ է, և ես ինքս հնարավորինս փորձում եմ ապրել իմ կանոններով, բայց հասարակությունը երբեմն ոտնատակ է անում իմ դրած կանոննները և առանց թույլտվության ներխուժում իմ կյանք:

 

Рубрика: Без рубрики, Գրականություն

Երևան 2800 (Երևանի արձանները)

3E0F42BB-EBC3-4E18-AD36-41116D5C5539  Առնո Բաբաջանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։

Հեղինակներ

Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան

Քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին։513B75E3-025D-4E11-9870-969C4B134017

Հովհաննես Թումանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Քանդակագործ՝ Արա Սարգսյան։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը։

A7ED8690-0720-4614-9C00-7D218017B558

Մայր Հայաստան հուշահամալիր

Հուշահամալիր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարելիցի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին երկու հեղինակներն էլ արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձան։

Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը 22 մետր, սրինը 11 մետր։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և իր մանրամասներով հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։

Հաղթանակի հուշահամալիրի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։

Рубрика: Պատմություն

Առաջադրանք 8-րդ դասարան, դեկտեմբերի 15-20-ը

1. Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված Էյֆելի կամրջի վրայով: 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները: 1877 թվականի մայիսի 10-ին Ռումինիայի իշանությունը, որը ֆորմալ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, հռչակեց իր անկախությունը:Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց: Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր: Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր: Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով: Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին: Ռուսները անցնում են Դանուբը 1877 թվականի հունիսին, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկիի կտավ, 1883 թվական: Գորխնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը: Օսմանցիների ռազմական հրամանատարությունը Կոստանդնուպոլսում չկարողացան պաշտպանողական լուրջ մեխանիզմ ընտրել ռուսների դեմ: Նրանք որոշել էին, որ ռուսներ կլինեն չափազանց ծույլ և չեն անցին Դանուբը դելտայից և կնախընտրեն կարճ ճանապարհը Սև ծովի ափով: Այդ պատճառով թուրքերը ամենահզոր ամրացված գոտիները կառուցել էին Սև ծովի ափին: Դանուբ գետի մոտ կար միայն մեկ լավ ամրացված գոտի, որը գտնվում էր Վիդինում: Այն մնացել էր, քանի որ Օսման փաշայի գառնիզոնը վերջերս էր ավարտել պաշտպանությունը սերբերից վերջին պատերազմում: Ռուսների արշավանքը ավելի լավ էր պլանավորված: Ռուսների ամենամեծ սխալներից էր, որ սկզբում շատ քիչ զորք ուղարկեցին: Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը: Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության: Ռուսները անգամ չունեին բավարար ուժեր, որպեսզի պաշարեին Պլևենը մինչև օգոստոսի վերջ, ինչև հարցականի տակ դրեց ամբողջ արշավանքի արդյունավետությունը:

2. Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց›› հասկացությունները:

Հայկական հարց –  Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։

Արևելյան հարց – Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

3. Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները;

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիայինվերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին՝ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

Рубрика: Без рубрики, Պատմություն

Հայ մշակույթ. Հայոց պատմություն

Naghash_Hovnatan

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը:

Սահմանել «մշակույթ» հասկացությունը:

Մշակույթ , նշանակում է մշակել, խնամել: Միջին դարերում մշակույթ հասկացությունը օգտագործվում էր մշակաբույսերի աճեցման հարցում տեխնոլոգիական զարգացվածությունը բնորոշելու համար:  Մշակույթ հասակացությունը 18-րդ դարից սկսեցին կիրառել նաև մարդկանց բնութագրելիս: Այսինքն՝ մարդկանց, ովքեր առանձնանում էին իրենց բարեկիրթ պահվածքով և կրթվածությամբ սկսեցին անվանել «կուլտուրական» կամ քաղաքակիրթ: Այդպես էին բնորոշում հիմնականում արիստոկրատներին, որպեսզի նրանց տարանջատեն սովորական, ըստ իրենց՝ մյուս «անկուլուրական» մարդկանցից, ովքեր սովորական շարքային քաղաքացիներ էին:

 

Բառային աշխատանք

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևորարժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն , այլև  Սփյուռքում:

Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:

Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում: