Рубрика: Без рубрики

Ձկներ

Ձկները ջրային կենսակեպ վարող քորդավորներ են։ Ապրում են ծովերում,օվկիանոսներում,գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

Ոսկրային թեփուկները

Մարմնի կառուցվածք

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Կմախք

Ոսկրային ձկների կմախքը

Ոսկրային ձկների կմախքը

Ձկների առանցքային կմախքը՝ ողնաշարը, կազմված է միմյանց կիպ հարող ոսկրային ողերից։ Ողնաշարը կազմված է իրանի և պոչի բաժիններից։ Իրանի ողերին ամրացած են կողոսկրերը, որոնք մարմնի խոռոչը սահմանազատում են վերևից և կողքերից։ Պոչի հատվածում կողեր չկան։

Իրանի բաժնի ողերը կազմված են մարմնից և ելուստներից՝ վերին և ստորին աղեղներից։ Իրանի մասում վերին աղեղները միանում և կազմում են ողնուղեղային խողովակը, որտեղ տեղավորված է ողնուղեղը։ Ողնաշարն առջևում անշարժ միացած է գլխի կմախքի՝ գանգի հետ։ Գանգը կազմված է գանգատուփից, ծնոտի ոսկրերից, խռիկային աղեղներից և կափարիչներից։ Ձկների գանգը պաշտպանում է գլխուղեղը, իսկ կողերը՝ մարմնի խոռոչի օրգանները։

Կրծքի և փորի զույգ լողակները կազմված են մեծ քանակությամբ մանր ոսկրերից և գոտիներից, որոնց մի մասն ամրացած է գանգին։ Ձկներն ունեն ժապավենաձև, հատվածավորված մկաններ։ Հատկապես լավ են զարգացած իրանի և պոչի մկանները։

Մարսողական համակարգ

Ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով,միջատներով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային բույսերով։

Ձկների մեծ մասի բերանի խոռոչում կան բազմաթիվ մանր ատամներ, որոնք կատարում են որսը բռնելու ֆունկցիա։ Սնունդը բերանի խոռոչից անցնում է կլան։ Բերանի խոռոչը կլանից սահմանազատված չէ։ Կլանին հաջորդում է կարճ կերակրափողը։ Սննդի մարսումը կատարվում է ստամոքսում և աղիներում։ Ստամոքսի պատերից արտազատվում է ստամոքսահյութ, որի ազդեցությամբ կերն սկսում է մարսվել։ Մասամբ մարսված կերն անցնում է աղիներ։ Ձկներին բնորոշ են լյարդը և ենթաստամոքսային գեղձը։ Լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները բացվում են աղիների առջևի բաժնի մեջ։ Սննդի վերջնական մարսումը և ներծծումը կատարվում է աղիներում, իսկ չմարսված մնացորդներն անցնում են հետին աղի և օրգանիզմից հեռանում հետանցքով։

Ոսկրային ձկների մեծ մասն ունի լողափամփուշտ, որն աղիքի հավելված է՝ լցված օդի բաղադրության մոտ գազերի խառնուրդով։

Լողափամփուշտը կատարում է հիդրոստատիկ դեր։ Նրա պատերը պատված են մազանոթներով։ Հարկ եղած դեպքում գազերն արյան մազանոթներով լողափամփուշտից անցնում են արյան մեջ, ձկների մարմնի տեսակարար կշիռը մեծանում է, և նրանք հեշտությամբ տեղաշարժվում են ջրի խոր շերտերը, իսկ երբ գազերն արյունից անցնում են լողափամփուշտի մեջ, լողափամփուշտի ծավալը մեծանում է, մարմինը թեթևանում, ձկները բարձրանում են ջրի վերին շերտերը։ Ջրի նույն խորությունում գտնվելու դեպքում լողափամփուշտի ծավալը չի փոխվում։

Մարսողության համակարգը

Շնչառական համակարգ

Ձկների շնչառությունը

Ձկները շնչում են խռիկներով, որոնք ոսկրային ձկների մոտ արտաքինից ծածկված են խռիկային կափարիչներով։ Խռիկային կափարիչների տակ գտնվում են խռիկային աղեղները, որոնք մի կողմից պատված են վառ կարմիր կամ վարդագույն արյան մազանոթներով հարուստ խռիկային թերթիկներով, իսկ մյուս կողմում գտնվում են դեպի կլանն ուղղված խռիկային առէջները։ Ջուրը խռիկային կափարիչների և բերանի շարժման շնորհիվ անցնում է խռիկներ, ողողում խռիկային թերթիկները, որոնցում կատարվում է գազափոխանակություն։

Արյունատար համակարգ

Ձկների արյունատար համակարգը փակ է և, ի տարբերություն նշտարիկի, ունի երկխոռոչանի սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից։ Սրտից դուրս եկող անոթները կոչվում են զարկերակներ, իսկ արյունը դեպի սիրտ բերող անոթները՝ երակներ։ Ձկների սիրտը լցված է երակային (ածխաթթու գազով հարուստ) արյունով։ Սրտի մկանների կծկման շնորհիվ փորոքից արյունը փորային աորտայով շարժվում է դեպի խռիկներ։ Խռիկներում տեղի է ունենում գազափոխանակություն՝ արյունն ազատվում է ածխաթթու գազից և հագենում թթվածնով, ապա հավաքվում մեջքային աորտայի մեջ և շարժվում բոլոր օրգանները։ Արյունն օրգաններին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, իսկ օրգաններից ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերն անցնում են արյան մեջ։ Ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով հարստացած արյունը հավաքվում է երակների մեջ և վերադառնում նախասիրտ։ Արյունը շրջապտույտ է կատարում մեկ շրջանով։ Ձկների սրտի կծկումների հաճախականությունը մեծ չէ, ջրում թթվածնի քանակը՝ քիչ, նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, և անհամեմատ քիչ էներգիա է անջատվում։ Ձկները սառնարյուն կենդանիներ են։ Նրանց մարմնի ջերմաստիճանը հաստատուն չէ, ջրի ջերմաստիճանից բարձր է 1-2°С-ով։

Արտազատական համակարգ

Ձկների մարսողության,արտազատական և սեռական համակարգերը

Ածխաթթու գազը ձկների օրգանիզմից հեռանում են խռիկներով, իսկ հեղուկ նյութերը՝ երիկամներով։ Դրանք երկու ժապավենաձև օրգաններ են, որոնք տեղավորված են ողնաշարի կողմնային մասերում լողափամփուշտի վերևում։ Երիկամների արյան մազանոթներից հեռացվող ոչ պիտանի նյութերի գոյանում է մեզը, որը միզածորաններով լցվում է միզապարկ և ապա հեռանում միզանցքով։

Նյարդային համակարգ և զգայարաններ

Ձկների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից,ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը տեղավորված է գանգատուփում։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝ առջևի ուղեղ, որից դուրս են գալիս հոտառական նյարդերը, միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության), և ուղեղիկ, որը հավասարակշռության և շարժումների կարգավորման դեր է կատարում։

Երկարավուն ուղեղի շարունակությունը կազմում է ողնուղեղը, որը տեղավորված է ողնաշարային խողովակում։ Գլխուղեղը և ողնուղեղը բազմաթիվ նյարդերովկապված են ձկների մարմնի տարբեր օրգանների հետ։

Ձկներին հատկում են ոչ պայմանական (բնածին) և պայմանական (ձեռքբերովի) ռեֆլեքսները։

Ձկների նյարդային համակարգի ֆունկցիան լրացնում է կողագիծը։ Կողագիծը մաշկում գտնվող խողովակ է, որն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է թեփուկների հատուկ անցքերով։

Խողովակների ներսում գտնվում են զգայուն բջիջներ, որոնք ընկալում են ջրի տատանումները։ Այդ բջիջներում առաջացած գրգիռները նյարդերով հաղորդվում են գլխուղեղ։ Կողագծի միջոցով ձկներն ընկալում են ջրի տատանումները, հոսանքի ուժը և ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները, խուսափում թշնամիներից և ստորջրյա առարկաներին բախվելուց։ Կողագիծը խավար ջրերում ձկների կողմնորոշման, տարածության մեջ մարմնի դիրքը զգալու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աչքերը և այլ զգայարանները։ Ձկներն ունակ են ընկալել ձայնային ազդանշանները, էլեկտրական դաշտի փոփոխությունները, ինչպես նաև արձակել ձայներ։ Նրանք միջավայրում կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, կողագծի և շոշափելիքի զգայարաններով։

Ձկների ճաշակելիքի օրգանները տեղավորված են բերանի խոռոչում և մարմնի տարբեր մասերում՝ մաշկի արտաքին շերտի վրա։ Մաշկում են գտնվում նաև շոշափելիքի բջիջները։ Որոշ ձկներ ունեն նաև բեղիկներ։ Տեսողական զգայարաններն աչքերն են, իսկ լսողական ընկալիչը կազմված է միայն ներքին ականջից և գտնվում է գանգում։ Ձկներն ականջախեցի և լսողական ուղի չունեն։

Բազմացում ու զարգացում

Ձկների ձուն

Ձկները բաժանասեռ կենդանիներ են։ Բազմացման շրջանում տեղափոխվում են սերնդի զարգացման համար բարենպաստ պայմաններ։ Մեծ մասի բեղմնավորումն արտաքին է։ Էգերը ջրում դնում են ձվաբջիջներ (ձկնկիթ), իսկ արուները նրանց վրա թափում են սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը։ Բեղմավորված ձվաբջիջներից զարգանում են փոքրիկ ձկնիկները (թրթուրներ), որոնք զարգացման սկզբնական շրջանում սնվում են ձկնկիթում պաշարած դեղնուցով։ Մի քանի շաբաթ անց թրթուրներից զարգանում են թեփուկածածկ մատղաշները։

Ձկնկիթների մի մասը կարող է չբեղմնավորվել կամ կեր դառնալ ջրային տարբեր կենդանիներին։ Դա է պատճառը, որ ձկները շատ բեղուն են՝ դնում են մեծ թվով ձկնկիթ, իսկ որոշ տեսակներ խնամք տանում սերնդի նկատմամբ։ Օրինակ՝ գետի պերկեսը դնում է 200-300 հազար ձկնկիթ, ձողաձուկը՝ 1 միլիոն, թառափը՝ 2,5 միլիոն և այլն։ Եռասեղ փշաձկան էգը ջրիմուռներից պատրաստած բներում դնում է 60-70 ձկնկիթ, իսկ արուն պաշտպանում է ձկնկիթը և ապա՝ թրթուրներին։ Թիլապիայի նարուն ձկնկիթը պահում է բերանում, իսկ ծովաձիուկը՝ հատուկ պարկում։

Реклама
Рубрика: Без рубрики, Անգլերեն, Բնագիտական շաբաթ

Thyme

Thyme is aromatic and has a pleasant, pungent, clover flavor. There are over fifty varieties used in cooking and gardening. English thyme is used most often in cooking.

History

Ancient Egyptians used thyme for embalming. The ancient Greeks used it in their baths and burnt it as incense in their temples, believing it was a source of courage. The spread of thyme throughout Europe was thought to be due to the Romans, as they used it to purify their rooms and to «give an aromatic flavour to cheese and liqueurs». In the European Middle Ages, the herb was placed beneath pillows to aid sleep and ward off nightmares. In this period, women also often gave knights and warriors gifts that included thyme leaves, as it was believed to bring courage to the bearer. Thyme was also used as incense and placed on coffins during funerals, as it was supposed to assure passage into the next life.

The name of the genus of fish Thymallus, first given to the grayling (T. thymallus, described in the 1758 edition of Systema Naturae by Swedish zoologist Carl Linnaeus), originates from the faint smell of thyme that emanates from the flesh.

Thyme is best cultivated in a hot, sunny location with well-drained soil. It is generally planted in the spring, and thereafter grows as a perennial. It can be propagated by seed, cuttings, or dividing rooted sections of the plant. It tolerates drought well. The plants can take deep freezes and are found growing wild on mountain highlands.

Culinary use

Seombaengnihyang-cha (Ulleungdo thyme tea)

In some Levantine countries, and Assyria, the condiment za’atar (Arabic for thyme) contains thyme as a vital ingredient. It is a common component of the bouquet garni, and of herbes de Provence.

Thyme is sold both fresh and dried. While summer-seasonal, fresh greenhouse thyme is often available year-round. The fresh form is more flavourful, but also less convenient; storage life is rarely more than a week. However, the fresh form can last many months if carefully frozen.

Fresh thyme is commonly sold in bunches of sprigs. A sprig is a single stem snipped from the plant. It is composed of a woody stem with paired leaf or flower clusters («leaves») spaced 12 to 1 inch (13 to 25 mm) apart. A recipe may measure thyme by the bunch (or fraction thereof), or by the sprig, or by the tablespoon or teaspoon. Dried thyme is widely used in Armenia in tisanes (called urc).

Depending on how it is used in a dish, the whole sprig may be used (e.g., in a bouquet garni), or the leaves removed and the stems discarded. Usually, when a recipe specifies «bunch» or «sprig», it means the whole form; when it specifies spoons, it means the leaves. It is perfectly acceptable to substitute dried for whole thyme.

Leaves may be removed from stems either by scraping with the back of a knife, or by pulling through the fingers or tines of a fork.

Thyme retains its flavour on drying better than many other herbs.

 

Рубрика: Без рубрики

Հետաքրքիր փաստեր գայլերի մասին

Image result for գայլերի նկարներԻհարկե գայլերը պատկանում են վայրի կենդանիների շարքին,բայց կան բաներ, որոնք հենց մարդիկ են հորինում նրանց մասին,որոնք նրանք չեն արել:Հիմա շատ են որսում գայլերին և նրանց քանակը շատ քիչ է:

Այս կենդանիները նման չեն ուրիշ կենդանիներին:Նրանք կենդանիներից և թռչուններից տարբերվում են նրանով որ հարցակման ժամանակ երբեք չեն պաշտպանում իրենց ժառանգորդներին,չնայած որ կերակրում, սովորեցնում և խաղում են նրանց հետ:

Հետաքրքիր փաստ է, որ գայլերը երբեք չեն հարձակվել շների վրա, որոնք հետապնդում են նրանց,  որսի ժամանակ. Չնայած նրան, որ հազվադեպ կողոպտում են գիշատիչներին գյուղերի տարածքում, և նույնիսկ իրենց սեփական բնում:

10 փաստ գայլերի մասին

  1. Այն շրջաններում, որտեղ գայլերի մասսայական կոտորած է եղել, շատացել են շնագայլերը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Ամերիկայի շնագայլերի 22%-ը գայլերի հետնորդներ են: Այդ կենդանիները, որպես կանոն, չափսերով ավելի մեծ են սովորական շնագայլերից և փոքր են գայլերից, ինչպես նաև տարբերվում են արտակարգ խորամանկությամբ: Նրանց մոտ բացակայում է վախը՝ մարդկանց նկատմամբ, վառ արտահայտված են գայլերի բնազդները և բավական ագրեսիվ են:
  2. Գայլերը երբեք բաց չեն թողնում ուտելու հնարավորությունը: Ապրելով մոլորակի ամենախստաշունչ վայրերում, նրանք երբեմն ուտում են իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերներին: Գիշատիչ կենդանիներ են, ոչինչ անել չես կարող:
  3. Որոշ գայլեր կարող են հասնել մինչև 100 կգ քաշի: Նրանց չափսերը աճում են կախված այն բանից, թե որքանով են հեռու հասարակածից: Արևադարձային գայլերը հաճախ սովորական շների չափ են, բայց ծայր հյուսիսի գայլերը միջինը 60 կգ են կշռում:
  4. Չնայած, գայլերը չեն համարվում կատաղության գլխավոր տարածողը, բայց նրանք հեշտությամբ վարակվում են ենոտներից ու աղվեսներից: Ի տարբերություն մյուս կենդանիների, որոնք վարակվելով կատաղությամբ ընկնում են լեթարգիայի մեջ, գայլերը միանգամից կատաղում են: Մեծ մասամբ, մարդկանց վրա կատարված հարձակումները հենց դրա ազդեցության տակ են լինում: Եվ կապ չունի, թե մարդու որ հատվածն է կծել՝ վի՞զը, թե ոտքը: Դա չի արագացնում վարակի տարածումը: Եվ, բնականաբար, մարդը անմիջապես պետք է դիմի մոտակա բուժհաստատություն՝ կատաղության դեմ պատվաստվելու համար, այլապես հետևանքները անդառնալի են:
  5. Ամերիկայի գայլերը ավելի քիչ են հակված հարձակվել մարդկանց վրա, քան նրանց մյուս ազգակիցները: Պատմական աղբյուրները փաստում են, որ 1580-1830թթ. ընթացքում Ֆրանսիայում գայլերի հարձակման զոհ է դարձել երեք հազար մարդ: Նրանց չեն զիջում նաև Ռուսաստանի ու Հնդկաստանի գայլերը: Իսկ Կանադայի և ԱՄՆ-ի գայլերը՝ հակառակը. շատ քիչ տեղեկություններ կան նմանատիպ դեպքերի մասին:
  6. Չնայած մոտ ազգակցությանը, գայլերը շներին դիտում են որպես պոտենցիալ կեր: Կար ժամանակ, երբ Ռուսաստանի թափառող շները հիմնական կերի աղբյուրն էին հանդիսանում գայլերի համար:
  7. Միջնադարում, Եվրոպան դատարկած ժանտախտը, մարդու և գայլերի միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ: Այդ ժամանակներում, դիակները ավելի շուտ ոչնչացվում էին գայլերի կողմից, քան թե վառելու կամ թաղելու միջոցով: Այդ ամենը բերեց նրան, որ գայլերի մի ամբողջ սերնդի սկսեց դուր գալ մարդկային արյան համը: Հավանաբար, հենց այդ ժամանականերից են գայլերը իրենց սննդակարգի մեջ մտցրել մարդու միսը:
  8. Ծաղիկ» հիվանդությունը, որը Ամերիկա բերվեց եվրոպացի վերաբնակիչների միջոցով, աղետալի ազդեցություն ունեցավ տեղացիների համար: Մայրցամաքի բնակչության 80-90%-ը դրա զոհը դարձավ: Առնելով հեշտ որսի հոտը՝ գայլերը հարձակվում էին հնդկացիների գյուղերի վրա և հոշոտում անօգնական հիվանդներին:
  9. Ինչպես արդեն ասացի, գայլերը ուտում են գրեթե ամեն ինչ: Ի տարբերություն արջերի կամ մեծ կատուների՝ նրանք չունեն անատոմիական զենք, որով կկարողանային միանգամից սպանել զոհին: Դրա համար նրանք զոհին ուտում են ողջ-ողջ՝ պոկելով կտոր-կտոր:
  10. Բացի նրանից, որ գայլերը գիշատիչներ են, նրանք նաև համեղը գնահատող բուսակերներ են: Շատ սիրում են ձմերուկ, խնձոր և տանձ: Երբեմն, բացի անասնագոմից, նրանք մտնում են նաև ձմերուկի ցանքատարածքներ և չեն ուտում թաթի տակ ընկած ամեն պատահած ձմերուկ: Հաճախ 10-ից ավելի ձմերուկ են ջարդում, որպեսզի ընտրեն ամենահասածն ու համեղը և նոր ուտում են:
    Արկտիկական գայլերն ավելին դաշտամկերին գերադասում են հյուսիսային եղնիկներից, և նրանց սննդակարգի 90% հենց հյուսիսային դաշտամկներն են կազմում:

 

Рубрика: Без рубрики

Երկիր մոլորակը 100 տարի հետո

Ինչպես ասում են գիտնականները գլոբալ տաքացումը կհասնի նրան, որ սահադաշտները շատ արագ կհալվեն, և դրա հետևանքով աշխարհի օվկիանոսները կբարձրանան, և վերջում կկլանի մեծ տարածքներ:

Բացի դրանից գլոբալ տաքացումը կբերի բնական կատակերգութունների ատացմանը: Տորնադո, երկրաշարժեր, ուժեղ քամիներ և անտառի հրդեհը կդառնա սովորական երևույթ:

Որոշ շրջաններում կտիրի մշտական երաշտ, և դրա արդյունքում դրանք կդառնան անպետք կյանքի համար և կշատանա փախստականների քանակը, որոնք կտեղափոխվեն ավելի բարենպաստ պայմաններով վայր:

Ածխածնի երկոքսիդի մակարդակի բարձրացումը Երկրի մթնոլորտի վրա կանհետանա մարալաին րիֆերի կարևոր մասը: Եվ դրա արդյունքում կփոխվի օվկիանոսային էկոհամակարգը:

Բացի դրանից կանհետանան շատ բույսերի տեսակներ երկրի մակերեսին:

Սակայն մասնագետները ապավինում են, որ իրավիճակը կարելի է փոխել: Հնարավոր է գիտնականները ստեղծեն նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան իջեցնել ածխածնի երկոքսիդի մակարդակը երկրում, որի շնորհիվ գլոբալ տաքացում չի լինի:

Рубрика: Без рубрики, Русский

Домашнее задание: Работа в блогах : нужно ли помогать и пример помощи из моей жизни

Всегда нужно помогатц, при любых цитуациях. Я думаю что все, все мы нуждаемся в помощи, в каких то моментов, а если с чем то хотошо справляемся, помогаем другим. Если не помогать, то в ответ не получишь хорошее, у тебя не будут друзья, потому что леньзя себя так вести. Я всегда помогаю бабушек, у котоы тяжелые пакеты с едой. На пример один раз ч шла в школу, но не было лифта. Когда уже я вышла на улицу, там была бабушка лт наверное 70, и у нее были тяжелые пакеты в руках. Она была из нашего здания, и попросила помочь ей отнести пакеты в 11 этаж. Я помогла ей, но опоздала. Вот такая интересная история

Рубрика: Без рубрики, Անգլերեն

October 22-26

Lesson 1

Write in a few words about what are the best part-time jobs in the place where you live?

What jobs do you think will exist in fifty years that don’t exist now?

Grammar/present perfect simple vs continuous review

Hometask:ex.3/c,d,page 27

ex c.png

ex d.png

7/b,page 28

ex. 7.png

 

Lesson 2

Jobs and work/write a short essay about your dream work.

Hometask:ex.9/a,page 29

ex a.png

Рубрика: Без рубрики

20 հետաքրքիր փաստ բնության մասին

Այս փաստերը հետքրքիր կլինի իմանալ ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին:

Արախիսը մտնում է դինամիտի բաղադրության մեջ:

Հսկա ութոտնուկը աշխարհում ունի ամենամեծ աչքը:

Ջայլամի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը:

Ջրային աստղը չունի ուղեղ:

Մեր աչքեչը միշտ նույն չափի են, ծնված օրվանից, բայց քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել:

Կանայք աչքերը թարթում են երկու անգամ ավելի շատ, քան տղամարդիկ:

Աջլիկները միջինում ինը տարի ավել են ապրում, քան ձախլիկները:

Միջինում մարդը իր երազում ամբողջ կյանքի ընթացքում ուտում է 8 սարդ:

Գետաձու ժանիքը կազմված է կոպիտ և հաստ մազերից:

Խխունջը կարող է քնել 3 տարի:

Սպտակ արջի մաշկը սև է: Նրա մորթին ոչ թե սպիտակ է, այլ թափանցիկ:

Միջինում մարդիկ ավելի շատ վախենում են սարդերից, քան մահից: Բայց իրականում, ավելի շատ հավանականություն կա մահանալ շամպայնի խցանից, քան թունավոր սարդից:

Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը լեզուն է:

Վերջին 4000 տարում ոչ մի կենդանի չի ընտանեցվել:

Երեխաները ծնում են առանց ծնկոսկրերի: Դրանք առաջանում են մինչև երեխայի      2 – 6 տարեկանը:

2 միլիարդ մարդուց, միայն մեկն է ապրում 116 տարի և ավել:

1865 թվականի փետրվար ամիսը եղել է միակը, որ չի ունեցել լիալուսին:

Ամեն տարի աշխարհում ավելի շատ մարդ մահանում է ավանակների պատճառով, քան ավտովթարների:

Աշխարհում ավելի շատ հավ կա քանի մարդ:

Սմբուկի երկու երրորդ մասը աճում է Նոր Ջերսի – ում:

Կատուն ունի 32 մկան ամեն ականջի վրա:

Վագրների ոչ միայն մորթին է զոլավոր, այլ նաև մաշկը: