Рубрика: Խորացված հայոց լեզու

Շտեմարան

Ընտրովի պատասխանով առաջադրանքներ

  1. Դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ
  2. Ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա
  3. Անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրօրել
  4. Ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ
  5. Հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ
  6. Օրըստորե, հյուրըկալ, գահընկեց, անընդմեջ
  7. Թեթևոտն, հոգևորդի, գոտևորել, եղրևանի
  8. Սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
  9. Ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ
  10. Ատամնաբուժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. կետադրություն

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր (բացատրելով)։ 

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն` Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույկերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։