Рубрика: Без рубрики, Գրականություն

Մեռնել փոքր քաղաքում…

Գևորգ Համբարձումյանի գրելաոճը բավականին տարօրինակ էր ինձ համար, քանի որ առաջին անգամ էր, որ ծանոթացա սպիտակ բանաստեղծություններին: Զարմանք ապրեցի, երբ հասկացա, որ բացի հանձնարարված նյութից ուզում եմ կարդալ ավելին, քանի որ ինքս ավելի շատ արձակ ստեղծագործությունների սիրահար եմ: Բանաստեղծությունները լինելով ժամանակակից, միևնույն է տարբերվում էին մակարդակով և գաղափարով:

Ամենաշատը հավանեցի մի ցատկիր տանիքից և պարտություն բանաստեղծությունները, հիմնավորեմ ինչու`

Մի ցատկիր տանիքից

Այս բանաստեղծությունը տալիս է տարօրինակ մոտիվացիա: Ոչ այնպիսին, ինչպիսին կան ամբողջ համացանցում: Երբեք ինքնասպանության եզրին կանգնած մարդը չի սպասում հումորային, բայց միևնույն ժամանակ խորը իմաստ ունեցող խոսքերի:

Պարտություն

Այս բանաստեղծությունն էլ գերեց ինձ իր առաջին տողով` ես այսօր կգրեմ պարտության մասին, քանզի հաղթանակներն այլևս անհնար են: Սա կարծես վերջին հույսի մարելն է, փոքր ինչ հիասթափված խոսքեր էին…