Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար

Ճամբարային երրորդ օր

Անտիվիրուս Կոմիտաս

Մեզ ամեն տարի, որպես Անտիվիրու Կոմիտասի հյուր, գալիս է Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նա մեզ հետ երգում է Կոմիտասյան երգերից ինչ որ տասնյակ և մեր օրը ավելի հետաքրքիր է դառնում… Օրենքին համաձայն նա այսօր նույնպես եկավ իր բհարձր տրամադրությամբ, և օգնեց ավելի հնչել արտասանել Կոմիտասյան ստեղծագործությունները:

Խոհանոց

Այսօր մեզ մոտ խոհանոց էր, և մենք պատրաստեցինք տոստեր, որոնց համար մեզ հարկավոր էր՝

Սենդվիչի հացեր

Երշիկ

Պանիր

Վարունգ

Լոլիկ

Մայոնեզ

Այդ ամենը գնելուց հետո մենք անցանք աշխատանքի: Ասեմ շատ համեղ էին ստացվել մեր ձեռքերով պատրաստած տոստերը: Եվս մեկ հիանալի օր մեր՝ ճամբարականներիս համար:

Реклама
Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար

Ճամբարային երկրորդ օր

Այսօր մեր շատ սիրելի ճամբարի երկրորդ օրն է: Մենք նախապատրաստվում ենք անտիվիրուս Կոմիտասին: Այն տեղի է ունենալու 05/31/2018 — ին և մենք Աննա Երիցյանի հետ պետք է նախապատրաստվենք: Մեզ հարկավոր է վերհիշել Կոմիտասյան բոլոր երգերը, որպեսզի անտիվիրուսին կարողանանք երգել: Այսօրմեզ մոտ ևս հրաշալի օր էր, և մենք հաստատ կձանձանայինք, եթե մնայինք տանը: Վաղը մեզ մոտ խոհանոցային օր է, և մենք պատրաստելու ենք համեղ ուտեստներ, Տաթև Ալեքսանյանի գլխավորությամբ:

Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար

Ճամբարային առաջին օր

Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր: Ես ինչպես հասկացա մեր հիմնական նախագծերը դա թարգմանությունը և skatch նախագծերն են: Ինձ շատ դուր է գալիս մեր խումբը, նախագծերը, և այպես ասած դժգոհություններ չկան: Մեզ մոտ ամեն բան պլանավորված է, և դա ամենակարևորն է որ մեր ջոկատավարը կազմակերպված է: Մենք բոլոր երեխաներով շատ ենք ուրախացել, որ Տաթև Ալեքսամյանի ջոկատից ենք, այպես ասած մեր բախտը բերել է . Բոլորը ուզում են գալ այս ջոկատ. Այսօր մեր առաջին երկու ժամը նախագծային էր, որի ժամանակ էլ ես մոտավորապես հասկացա թեմաները և դրանց արդյունքները: Դրանից հետո պար էև, և մենք հարգելի Սաշայի հետ վերհիշեցինք համարյա թե բոլոր պարերը: Դրանից հետո մեզ մոտ ընկեր Անդրանիկի հետ ֆիզկուլտուրա էր, որի ժամանակ մենք խաղում էինք դրսային խաղեր: Առաջի օրվա տպավորություններս լի են զանազան էմոցիաներով և միայն լավ տպավորություններով:

Рубрика: Без рубрики

The Way God Helps

There was a small village by the river. Everyone lived happily and offered regular prayers at the village temple (Church). Once during the monsoon season, it rained heavily. The river started overflowing and flood entered the village. Everyone started to evacuate their homes and set out to go to the safe place.

One man ran to the temple (Church). He quickly went to the priest’s room and told him, “The flood water has entered into our homes and it is rising quickly. And water has also started to enter the temple. We must leave the village as in no time it will sink under the water! Everyone has set out to go to the safer place and you must come along”. The priest told the man, “I am not an atheist like you all and I have a full faith in God. I trust the God that he will come to save me. I will not leave the temple, You may go!” So, the man left.

Մի մարդ վազեց դեպի տաճար: Նա արագ վազեց քահանայի սենյակը և ասաց.

— Ջուրը հասել է մեր տներին և վարարել է, և արդեն քիչ է մնացել, որ հասնի տաճարին: Մենք շուտ պետք է լքենք գյուղը, հակառակ դեպքում կմնանք ջրի տակ:

Soon, the water level started to rise and reached the waist height. The priest climbed on the desk. After a few minutes, a man with the boat came to rescue the priest. He told the priest, “I was told by the villagers that you are still inside the temple, so I have come to rescue you, please climb on the boat”. But the priest again refused to leave giving him the same reason. So the boatman left.

The water kept rising and reached to the ceiling, so the priest climbed to the top of the temple. He kept praying to the God to save him. Soon the helicopter came, they dropped the rope ladder for the priest and asked him to climb on and get inside the helicopter so they can take him to the safer place. But the priest refused to leave by giving him the same reason again! So the helicopter left to search and help others.

At last, when the temple nearly submerged under the water, the priest kept his head up and started complaining, “Oh Lord, I worshiped you for all my life and kept my faith in you! Why didn’t you come to save me?!” The God appeared in front of him and with a smile, he said, “Oh mad man, I came to save you three times! I came running to you to ask you to leave for the safest place with other villages, I came with a Boat, I came with a Helicopter! What is my fault if you didn’t recognize me?!”

The priest realized his mistake and asked for forgiveness. He got his chance to go to the safe place one more time, which he accepted.

Կար մի փոքրիկ գյուղ լճակի կողքին: Բոլորը ապրում էին ուրախ, և աղոթքներ էին մատուցում բոլորին: Եկավ անձրևոտ և ցուրտ սեզոնը, անձրևում էր: Լճակը վարարում էի և թափվում էր գյուղ: Բոլորը խուճապի մատնվեցին և փակվեցին իրենց տներում:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Կաթնասուններ

Արտաքին կառուցվածք

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Վերնամաշկից սկիզբ է տալիս մի շարք հավելուկների՝ ասեղների, մազերի, եղունգների, սմբակների, եղջյուրների, թեփուկների և տարբեր գեղձերի։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը հատկապես լավ է զարգացած ջրային գազանների (կետ, փոկ) և ձմռանը քուն մտնող կենդանիների (գետնասկյուռ, արջամուկ, փորսուղ) մոտ։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։

Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։

Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ ենթաբուրդը։ Կաթնասունների մի մասին հատուկ են երկար կոշտ մազերը՝ վիբրիսները, որոնք տեղավորված են քթի և աչքերի շրջանում և կատարում են շոշափելիքի ֆունկցիա։

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։

Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Ճարպագեղձերն օծում են մազերը, դրանք դարձնում ճկուն և չթրջվող, իսկ հոտ արձակող գեղձերն ունեն պաշտպանական, բնակության տարածքը նշելու և հակառակ սեռին գրավելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են ջերմակարգավորման և արտաթորության ֆունկցիա, դրանցով հեռանում են աղերը և միզանյութի ավելցուկը, իսկ կաթնագեղձերում, որոնք քրտնագեղձերի ձևափոխություններ են, արտադրում են կաթ, որով մայրերը կերակրում են ձագերին։

Կմախք և մակնունք

Կաթնասունների կմախքը կազմված է գլխի, իրանի, վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցային ողերի թիվը 7-ն է, կրծքայիններինը՝ 12-15։ Կրծքի ողերին միացած են կողերը, որոնք առջևի մասում միանում են կրծոսկրին և ձևավորում են կրծքավանդակը։ Կրծքավանդակը պաշտպանում է այնտեղ տեղավորված սիրտը և թոքերը։ Գոտկային հատվածում ողերի թիվը տատանվում է 2-9-ի սահմաններում։ Սրբանային բաժինը կազմված է 3-4 միաձույլ ողերից, որոնք սերտաճել են կոնքոսկրերի հետ, իսկ պոչի ողերի թիվը տարբեր է։

Բացառությամբ սրբանային և պոչի ողերի մի մասի, մյուս ողերը միմյանց հետ միացած են շարժուն ձևով։

Ուսագոտին կազմված է երկու թիակներից և անրակներից։ Շների, այծյամների, ձիերի, էշերի անրակները թերզարգացած են կամ բացակայում են։ Դրանք այն կենդանիներն են, որոնց առջևի վերջույթները շարժվում են միայն մեկ հարթությամբ՝ մարմնի առանցքին զուգահեռ։ Կոնքագոտին կազմված է երկու կոնքոսկրերից, որոնք սերտաճել են սրբոկրի հետ։ Կաթնասունների կոնքոսկրերը կազմված են 3 ոսկրերից՝ զստոսկր, նստոկր և ցայլոսկր։

Վերջույթների կմախքը կազմված է նույն ոսկրերից, ինչպես սողունների և թռչունների վերջույթների կմախքը, սակայն ձևով և մեծությամբ տարբեր կաթնասունների մոտ տարբեր են։ Դաստակի կառուցվածքի առանձնահատկությունները կախված են կենդանու շարժման առանձնահատկություններից, օրինակ՝ ձիերի, եղնիկների և այլ կենդանիների դաստակն ավարտվում է սմբակով, լողացողներինը (կետեր, փոկ) ձևափոխվել են թիերի, չղջիկներինը՝ թևերի, մագլցողների (կապիկներ) մեծ մատը մնացած չորս մատների նկատմամբ դասավորված է հակառակ ուղղությամբ։

Կաթնասունների մկանները բազմազան են և մասնագիտացված։ Լավ են զարգացած մեջքի, վերջույթների, դրանց գոտիների և ենթամաշկային մկանները։ Դեմքի վրա ունեն դիմախաղի մկաններ, որոնք մասնակցում են մաշկի և մազերի շարժմանը։

Մարսողական համակարգ

Կաթնասունների մարմնի խոռոչը ստոծանիով բաժանված է կրծքավանդակի և որովայնի խոռոչների։ Կրծքավանդակում են գտնվում սիրտը և թոքերը, իսկ որովայնի խոռոչում՝ ստամոքսը, աղիները, լյարդը, երիկամները և այլն։

Կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով կամ բերանի նախադռնով։ Բերանը շրջապատված է վերին և ստորին շարժուն շրթունքներով։ Շրթունքները ծառայում են սնունդը բռնելուն, իսկ բերանի նախադուռը՝ որպես ժամանակավոր պահեստարան։

Կետանմանները և նախագազանները շրթունքներ չունեն։

Բերանում սնունդը ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման։ Կաթնասունների ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների։ Ատամների թիվը, ձևը և ֆունկցիան տարբեր գազանների մոտ տարբեր են։ Լավ են զարգացած գիշատիչների ժանիքները, իսկ խոտակերների՝ սեղանատամները։ Ճագարը, սկյուռը, կուղբն ունեն լավ զարգացած կտրիչներ, ժանիքներ չունեն։ Շների, կզաքիսների, առյուծների կտրիչները թույլ են զարգացած, սակայն ժանիքները հզոր են։

Ատամները տեղադրված են ծնոտների խորացումներում։ Կազմված են դենտինից և արտաքինից պատված են էմալով։ Գազանների մեծ մասի ատամները կյանքի ընթացքում փոխվում են մեկ անգամ։

Կաթնասունների մկանուտ լեզուն մասամբ ծառայում է կեր հայթաթելու, ծամելու ընթացքում բերանի խոռոչում այն շրջելու և ջուր խմելու համար։ Բերանում ատամների օգնությամբ կերը մանրացվում է, իսկ թքի ֆերմենտների ազդեցությամբ օսլան ճեղքվում է պարզ շաքարների։ Չոր սնունդ օգտագործող կենդանիների (կով, ոչխար, եղնիկ) թքագեղձերը լավ են զարգացած։ Բերանին հաջորդում են կլանը, կերակրափողը, ստամոքսը և ապա բարակ, հաստ և ուղիղ աղիները։ Ստամոքսում կան բազմաթիվ գեղձեր, որոնց ազդեցությամբ սնունդը ենթարկվում է մարսման։ Ստամոքսի մեծությունը և կառուցվածքը կախված է սննդի բնույթից։ Օրինակ՝ գիշատիչների ստամոքսը կազմված է մեկ բաժնից (պարզ է), իսկ որոճողներինը՝ մի քանի խցիկներից։ Բուսակերների բարակ և հաստ աղիների սահմանում գտնվում է լավ զարգացած կույր աղին, որը նույնպես մասնակցում է սննդի մարսմանը։

Կաթնասուններն ունեն լյարդ և ենթաստամոքսային գեղձ, որոնցում սինթեզված նյութերը՝ լեղին և ենթաստոքսային հյութը, հատուկ ծորաններով թափվում են բարակ աղիների առջևի բաժնի՝ տասներկումատնյա աղու մեջ։ Աղիներում լեղու, ենթաստամոքսային գեղձի և աղիքային հյութի ազդեցությամբ սնունդը մարսվում և ներծծվում արյան մեջ, իսկ սննդի չմարսված մնացորդները մտնում են հաստ աղի և ուղիղ աղիից հեռանում հետանցքով։

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Թռչուններ

Արտաքին կառուցվածք

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճիրաններ։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։

Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։

Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։

Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Կմախք և մկանունք

Թռչունների կմախքը կազմված է գլխի, իրանի և վերջույթների բաժիններից։ կմախքի ոսկորներն ամուր են և թեթև։ Դրանց մի մասը սնամեջ է և լցված է օդով։ Լավ է զարգացած թռչունների գանգի ուղեղային բաժինը՝ գանգատուփը և ակնակապիճները։ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցը կազմված է 9-25 միմյանց հետ շարժուն միացած ողերից։ Թռչունները կարող են գլուխը շրջել 180°-ով, իսկ բվերը՝ նույնիսկ 270։ Կրծքային բաժնի ողերը սերտաճել են միմյանց։ Դրանց են ամրացած կողերը։

Յուրաքանչյուր կող կազմված է միմյանց հետ հոդավորված՝ վերին մասը շարժուն ձևով միացած է ողնաշարին, իսկ ստորին մասը՝ կրծոսկրին։ Գոտկատեղի և սրբանի ողերը նույնպես սերտաճել են և իրանի համար հուսալի հենարան են։ Ժամանակակից թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որի աջ և ձախ կողմերից ամրացած են թռիչքին մասնակցող կրծքամկանները։ Թռչունների իրանի ողերը քիչ շարժուն են, որն ամուր հենարան է թևերի համար։ Սրբոսկրն առաջացել է գոտկային, սրբանային և պոչային մի քանի ողերի սերտաճումից։ Սրբոսկրին սերտաճել են նաև 3 զույգ կոնքոսկեր։ Ողնաշարի պոչային մասը կազմված է 6-9 սերտաճած ողերից, այն վերջանում է պոչուկի ոսկրով, որին ամրանում են պոչի փետուրները։

Առջևի վերջույթների գոտին կազմված է երեք զույգ ոսկրերից՝ կտցոսկրից, թիակոսկրից և անրակներից։ Անրակներն առջևի ծայրով միացած են միմյանց և առաջացնում են աղեղ։ Առջևի վերջույթների՝ թևերի կմախքը կազմված է բազուկոսկրից, նախաբազկի երկու ոսկրերից՝ ճաճանչոսկրից և արմունկոսկրերից, դաստակի մի քանի ոսկրերից և երեք թերզարգացած մատներից, որոնցից լավ է զարգացած միջին՝ 3-րդ մատը (2 ֆալանգներով)։ Նախադաստակի և դաստակի մի քանի ոսկրեր միաձուլվել են և առաջացել է ճարմանդ, որին ամրանում են թափափետուրները։

Ետևի վերջույթների գոտին՝ կոնքը, կազմված է 3 զույգ սերտաճած ոսկրերից։ Կոնքոսկրերի կողքերին կան հոդափոսիկներ, որոնց շարժուն ձևով հոդավորված են ետևի վերջույթները։ Ետևի վերջույթների կմախքը կազմված է ազդրոսկրերից, երկու միաձույլ սրունքի ոսկրերից, կրնկաթաթից և մատներից։ Թռչունների ոտքերն ունեն չորս մատներ, որոնցից 3-ը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ։

Թռչուններն ունեն լավ մասնագիտացված մկաններ, որոնք ապահովում են բարդ շարժումները և թռիչքը։ Մկանների հիմնական զանգվածը կազմում են կրծոսկրին և բազուկին ամրացած 2 մեծ կրծքամկանները, որոնք կազմում են մարմնի զանգվածի 1/5 մասը։

Կրծքի մեծ մկանների ֆունկցիան՝ թռչունների թևերի իջեցումն է։ Կրծքի մեծ մկանները տակ գտնվում են անհամեմատ փոքր ենթանրակային մկանները, որոնք մասնակցում են թևերի բարձրացմանը։ Լավ են զարգացած նաև թռչունների հետևի վերջույթների՝ ոտքի մկանները։

Рубрика: Без рубрики

Մակտուբ չորրորդ

Եվան զբոսնում էր  Եդեմական  այգում, երբ հանդիպեց օձին:

— Կե՛ր այս խնձորը,- ասաց օձը:

Եվան, Աստծուց դաս առած, հրաժարվեց:

— Կե´ր այս խնձորը,- պնդեց օձը,- և  դու կդառնաս ավելի գեղեցիկ  քո ամուսնու համար:

— Դա ինձ պետք չէ,- պատասխանեց Եվան,- նա, բացի ինձանից, ուրիշ մեկին չունի:

— Իհարկե  ունի,- ծիծաղեց    օձը:

Քանի որ  Եվան չհավատաց, օձը  տարավ նրան  բլրի գագաթը,  ուր մի ջրհոր կար:

— Նա  այնտեղ՝  ներքևում է,  հենց այդտեղ է  թաքցրել նրան Ադամը,- ասաց օձը:

Եվան   ներքև  նայեց  և ջրի մեջ  տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը:  Ապա նա կերավ  օձի  առաջարկած խնձորը:

Մարդիկ իրենք իրենց չեն գնահատում և ցանկանում են միշտ ունենալ ավելին: Ես կարծում եմ որ պետք չէ փոխվել ինչ որ մեկի համար, այլ պետք է անել այնպես, որպեսի մարդիկ մեզ սիրեն և ընդունեն այնպիսին ինչպիսին մենք կանք: Անիմաստ է փոխվել ինչ որ մեկի համար, քանի որ կան շատեերը, ովքեր սիորւմ են հենց մեզ, այլ ոչ թե մեր նմանակին: