Рубрика: Без рубрики

Հրաշքը

 Այս գիրքը ես վերցրել եմ գրադարարանից մեկ շաբաթ առաջ և հենց այդ գիշեր քնելուց առաջ նստեցի, միացրի իմ ննջասենյակի լույսը և սկսեցի կարդալ: Մի տղայի մասին էր, ով ծնվել էր ոչ նորմալ երեխաների նման, նրա դեմքը դեֆորմացված էր, և ուներ շատ ուրիշ հիվանդություններ: Նրա անունը Օգյուստ էր: Մինչև հինգերորդ դասարան նա չգնաց դպրոց, քանի որ ամաչում էր իր դեմքից: Օգյուստը ստանում էր տնային կրթություն, բայց հետո նրա մայրը հասկացավ որ նրան մետք է լավ շրջապատ, և Օգյուստին տարան դպրոց: Այնտեղ նա հանդիպեց շատ դժվարությունների, բայց բոլորը անխնդիր հաղթահարեց: Նա շուրջ մեկ տարի փորձեց հասկացնել իր դասընկերներին, որ արտաքինը ամենակարևորը չէ: Օգյուստը ուներ երկու լավ ընկեր՝ Ջեքը և Սամրը: Նրանք համարյա միշտ մասին էին և օգնում էին միմյանց ամեն հարցում: Ավարտվեց դժվարություններով լի տարին, և միստր Թուշմանը (դպրոցի տնօրենը) հանձնարարեց երեխաներին կազմել սեփական կանոններ, որոնք պետք է պահպանել: Օգյուստ: Պետք չէ մարդուն դատել արտաքինով, պետք է դատել ներքին բարությամբ: Երբ ես կարդում էի այս գիրքը, ինձ ամենից շատ հետաքրքրում էր, թե ինչ տեսք ունի Օգյուստը, մինչև որ չհասա գրքի ամենակարևոր ընդգծված խոսքերին՝ ՉԵՄ ՆԿԱՐԱԳՐԻ, ԹԵ ԻՆՉ ԱՐՏԱՔԻՆ ՈՒՆԵՄ, ԻՆՉԻՊԻՍԻՆ ԷԼ ՈՐ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՔ, ՀԱՍՏԱՏ ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼ ՏԳԵՂ ԵՄ
Реклама