Рубрика: Без рубрики, Պատմություն

Կայսրության մարդասպանները

Related imageԵրբ որ աշխարհում կատարվում էր ինչ որ ճակատագրական իրադարձւթյուն, ֆրանսիացիները սիրում էին կրկնել․ — փնտրեք կնոջ։

Չինացիները այդպիսի կործանիչներին անվանում էին գեղեցկուհիներ։ Կանայք, ովքեր զոհվել են այդ կայսրությունների ժամանակ, եղել են այնքան գեղեցիկ և պահանջված, որ  իրենց տերերը ամենինչ նետում էին իրենց ոտքերի առաջ։

Բոլոր դարերում կանանց մեծամասնությունը անտարբեր չի եղել թանկարժեք զարդերին։ Անցյալի համակիրները զարդերով ընդգծում էին ոչ միայն իրենց գեղեցկությունը այլ նաև կարգավիճակը, ստիպելով տղամարդկանց ավելացնել գավաթներ ամեն գնով և վերջ ի վերջո կանացի եռջանկությունը կարող էր վերածել մի ամբողջ երկիր մաշված կոպեկի։

Related image

Գեղեցկուհի Ելենա

Ելենա Սպարտանսկային հաճախ անվանում էին Գեղեցկուհի Ելենա, որովհետև նրա գեղեցկությանը հավասար ոչինչ չկար: Երբ որ եկավ Ելենայի ամուսնանալու ժամանակը, նրա մոտ եկան շատ թեկնածուներ: Հարսի հայրը, Թինդերեյ թագավորը թույլ տվեց Ելենային ինքնուրույն ընտրել: Ելենան ընտրել մի երիտասարդի Մենելայ անունով, ով Թինդերեյ թագավորի մահվանից հետո դարձավ Սպարտի թագավորը: Բայց ամուսնական կյանքը Ելենայի սրտով չէր: Մնենելայը սիրում էի կնոջը, և կատարում էր նրա բոլոր քմահաճույքները, բայց նրա նվերները ավելի էին շատացնում կնոջ էգոիզմը: Այդ ժամանակ Տրոյան արքայի որդին ժամանել էր Սպարտ, և Մենելայը նրան ջերմորեն ընդունել էր: Հյուրերի պատվին կազմակերպված տոնախմբության ժամանակ Պարիսը առաջին անգամ տեսավ Ելենային, և այնքան էր նրանով հմայված, որ ամբեղ երեկո նրանից աչք չէր հեռացնում: Մի քանի օր անց Մենելայը գործերով լքեց Սպարտը, իսկ Պարիսը օգտվելով իրավի ճակից գտավ Ելենային, և նրան սեր խոստովանեց: Նրանք երկուսով Սպարտից փախան Տրոյա: Երբ Մենելայը իմացավ այդ մասին, զորք հավաքեց, որտեղ հավաքված էին զորքեր մի քանի հունական քաղաքներից, և պատերազմի մտադրությամբ գնաց Տրոյա:  Պարիսը չէր վախենում Սպարտանցիների վրեժից, որպեսզի Տրոյան անպարտելի համարվեր: Այնպես ստացվեց, որ Սպարտանցիները չկարողացան գրավել քաղաքը տասը տարի: Այսպիսով նրանք դարպասների մոտ թողեցին մեծ փայտե ձի, և ձևվացրեցին թե հեռանում են: Նվերը քաղաք մցնելու Տրոյանցիները չէին էլ կասկածում, որ նվերի ներսում նստած են զինված զինվորներ: Նրանք գիշերը դուրս եկան և պահակներին սպանելով բացեցին դարպասները: Տրոյան ընկավ և փողոցներում կոտորում սկսվեց: Մենելայը փնտրում էի Ելենային, որպեսզի սպանի, բայց երբ նրան տեսավ միանգամից ամեն ինչ ներեց: Նրանք միասնի ապրեցին մինչև Մենելայի մահը, և դրանից հետո Ելենան նախանձողներից փախավ Րոդոս կղզին: Բայց Րոդոսի տիրակալուհին համարեց, որ Ելենան, ում քմահաճույքների պատճառով զոհվեցի հազարավոր մարդիկ, և ում պատճառով կործանվել է Տրոյանական թագավորությունը, արժանի է մահվան: Նա իր աղախինների հրամայեց սպանել Ելենային, և նրանք արեցին դա:

Related imageԿլեոպատրա

Կլեոպատրայի պատմությունը դեռ սկսվել է մ․թ․ա․ 49թ․-ի Եբիբտոս ժամանելուց։ Գնեյ Պոմպեյը խնդրեց օգնել հորը, ով վարում էր կայսրի հետ պատերազմը։ 12 տարեկան Ֆարաոն Պտոլեմեյի  XIII Պոմպեին նվիրեց 60 նավ և 500 զինվոր: Բայց Պոմպեյը միևնույն է պարտվեց և որոշեց թաքստոց գտնել եգիպտոսում երբ որ եգիպտացի Ալեքսանդրիային կայսրը բողոքեց եգիպտացինռը նրան բերեցին Պոմպեյի գլուխը իսկ Կլեոպատրան ով գիշերը խանգարել էր կայսրի անդորրը սկսեց բողոքել նրան ամուսնուց արդյունքները միանքամից վերածվեցին քնքշանքների։ Այդ գործում նա չուներ իրեն հավասարների։ Ինտիմ կապը բերեց նրան, որ կայսրը վերականգնեց Կլեոպատրայի դերը թագավորությունում, իսկ երբ անակնկալի եկած Պտոլեմեյը և իր զորքը պարզեցին իրենց թրերը հռոմեացիների դեմ, ջախջախեցին Եգիպոսի տիրակալուհուն։ Պտոլեմեյ XIII-ը խորտակվեց Նիլում։ Բայց կայսրը ստիպված էր վերադառնալ Եվրոպա առանց սպասելու իր որդու՝ Ցեզարիոնի ծնունդին։ 46 մ.թ.ա մի եգիպտուհի իր մեկամյա որդու հետ ժամանեց Հռոմ: Կեսարը նրան շրջապատեց խնամքով և սիրով, բայց նրա պալատականները արհամարհում էին օտարերկրացուն, անվանելով նրան՝ թագուհի, առանց անուն ավելացնելու: Երբ որ մեղադրողները սպանեցին Կեսարին, Կլեոպատրան փախավ իր հայրենիք: Հռոմում Կեսարի մահից հետո քաղաքական սպանությունները և ըմբոստությունները կատարվում էին մեկը մեկի հետևից: Բնականաբար դա երևում էր նաև Եգիպտոսում: 46 մ.թ.ա 28-ամյա Կլեոպատրան ծանոթացավ Հռոմեացի հրամանատար՝ Անտոնիի հետ: Իրենց միջև սիրավեպ սկսվեց, 9 տարի տևողությամբ: Բայց ի վերջո Անտոնիի զորքը ջախջախվեց իր թշնամու՝ Օկտավիանի կողմից: 30 մ.թ.ա օգոստոսի մեկին Անտոնին սուտ ահազանգ ստացավ Կլեոպատրայի մահվան մասին, և սպանեց իրեն: Որպեսզի ազատվի գերու իրավիճակից Կլեոպատրան փորձեզ հրապուրել Օկտավիանին, բայց չկարողացավ: Դրանից երկու շաբաթ հետո նրան գտան մահացած: Կա նրա մահվան երկու տարբերակ: Առաջինը՝ որ նրան օձ է կծել, երկրորդը՝ որ նրա ժամակալ մեջ թույն կար պահված

 

Реклама
Рубрика: Без рубрики, Գրականություն

Ղազարոս Աղայան. հոդվածներ

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Կարծում եմ ոչ հիմա կամ էլ հարյուր տարի անց այս խորհուրդը չի ազդում, քանի որ ես դեմ եմ ուղակի կանգնելու և սպասելուն որ թշնամին հարձակվի: Երբ մարդը նկատում է չարը, պետք է միանգամից ամեն բան անի որպեսզի այն ոչնչացնի: Ինքնօգնությամբ և չհարձակվելով կարելի է ցուցաբերել միայն եսասիրական, անօգնական և վախկոտ բնավորություն:

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

(հատվածաբար)

Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:

Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պռս անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշեպները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:

Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին: Այդ կաթի սիրահար մանուկը մի ժամանակ կտրվում է կրծքից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է: Կաթը կորչում է, բայց նրա արդյունքը չի կորչում: Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է: Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո:

Մարդուս տաղանդի և հանճարի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:

Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի: Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում:

  • Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:

Անդերսոնի լուցկիներով աղջիկը պատմությունը ինձ շատ է դուր եկել, և դրական ազդեցություն է թողել: Կարելի է ասել որ մահից հետո մարդիկ միշտ էլ ապրում են: Ապրում են ավելի շատ քան մենք ենք ապրում

  • Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:

Երևակայությունը կյանքը դարձնում է ավելի լուսավոևր, բայց երբեմն այն որոշ մարդկանց մոտ դառնում է հիմնական, և դա կարող է վտանգավոր լինել:

  • … չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ իսկապես, օրինակ չարը բարուց տարբերելու համար պետք է երկուսից էլ սեփական մաշկի վրա զգացած լինես, քանի որ մարդը չի կարող անուն կպցնել մի բանի, ինչի ոչ տեսել է ոչ փորձել:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ջաննի Ռոդարի

Gianni-Roddari11Ջաննի Ռոդարի

Ապրիլի 27-30

Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր Ադան կարծում եմ սպասում էր որ իր որդիները մի օր կգան իր հետևից, և այդ պատճառով ցանկանում էր լինել պատուհանի մոտ, որ առաջինը տեսնի նրանց:

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Նրանք կարծում եմ բավական եսասեր էին, քանի որ նրանք մտածում էին միայն իրենց մասին, և նրանց գործն էլ անգամ չէր, թե իրենց որդիները կգան թե ոչ: Նրանք վիրավորված էին որդիներից:

Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Կարծում եմ կարոտելու և ինքդ քեզ հույս տալու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա:

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

Երկրորդ տեսակետը իհարկե կարող են ընտրել միայն այն մարդիկ, ովքեր ունեն կամքի ուժ, և հասկանում են որ իրենց կյանքը կարող է շուտ ավարտվել, և իրենք չպետ է իրենց մասին հոգ տանելու պատճառով զրկվեն աատությունից և հնարավոր է բաց թողնեն կյանքի գնացքը:

Լրացուցիչ առաջադրանք

Պատմվածքը կարդացեք ձեր ծնողների համար և վերջին հարցն ուղղեք նրանց. պատասխանը գրի առեք կամ ձայնագրեք:

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Կարծում եմ հնարավոր չի որ գա այդպիսի ժամանակ, որովհետև նոր տեխնոլոգիաները ավելի են շատանում, և դրա հետ հավասար շատանում են վատ գործերի կատարումը հեշտացնելու տեխնոլոգիաները: Նույնիսկ եթե գա այդպիսի ժամանակ, կյանքը անիմաստ կլինի, քանի որ մարդիկ կկորցնեն սգալու զգացողությունը, չեն գնահատի ամենը ինչ ունեն և չեն գնահատի մարդկանց ովքեր իրենց կողքին են: Ուրախության զգացողություն կարող է հա-ելի լինել միայն այն ժամանակ երբ հաղթահարում ես տխրությունը, իսկ եթե այդ տխրությունը չլինի, կյանքը կդառնա անիմաստ, որովհետև հաղթահարելու բան չի լինի:

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Կարծում եմ եթե աշխարհը ստեղծված է այսպես, այն պետք է լինի այսպես: Աստված այսպիսին է ստեղծել մեր Երկիր մոլորակը, ուրեմն այսպես է ճիշտ: Ես փոխելու ոչինչ չունեմ

Рубрика: Без рубрики, Գրականություն

Սահյանական օրեր…

Image result for համո սհայան

Կարոտել եմ…

Հորոտ-մորոտ ծաղիկները
Կարոտել են իմ ձեռքերին,
Կարոտել են իմ ոտքերին
Հորոտ, մորոտ կածանները։
Վայրի, բարի այս հավքերը
Կարոտել են իմ երգերին,
Կարոտել են իմ ականջին
Այս շշուկներն ու ձայները…
Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ,
Հետո դառնամ առնեմ նրանց
Ժպիտներն ու արցունքները,–
Առնեմ, դնեմ քո վերքերին,
Որ դու նորից թեթևանաս,
Ապաքինվես ու լավանաս,
Եվ համբուրես, և համբուրես
Հորոտ, մորոտ այս լեռները,
Թռվռալով թողնես գնաս
Քեզ կարոտած,
Քո կարոտած հեռուները։

Վերլուծություն

Ես ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, քանի որ այն բնությունը նկարագրում է ավելի քան բնություն: Այս բանաստեղծությունում հեղինակը մարդկայնացնում է բնությանը, հնարավորություն է տալիս նրան կարոտելու: Կարծում եմ մարդը, ով կարոտել չգիտի, ավելի անմարդկային է քան բնությունը այս պարագայում:

Հազար անգամ ապրել ու մեռել եմ,
Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ,
Չափել եմ բարձունքներն ու վիհերը,
Եվ ատելն եմ փորձել, և սիրելը։
Բաժանել եմ, բաշխել և առել եմ,
Ուր որ պետք է եղել, համառել եմ…
Եվ հանել են նեղից, և նեղել են,
Անթեղել են, հետո ինձ պեղել են։
Հազար անգամ ընկել, բարձրացել եմ,
Ու վերջապես մի բան հասկացել եմ։
Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս,
Ապա դառնամ ասեմ մահ եղբորս.
— Թող որ վկա լինեն այս լեռները,
Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։

Ես այս բանաստեղծությունը ընտրեցի նրա համար, որովհետև այստեղ զհացվում է հոգնածությունը սովորական բաներից: Ճիշտ է, մարդիկ միշտ էլ հոգնում են սովորական բաներից, բայց ոչ շատ շուտ: Այդ ժամանակը բավական է, որ մարդը ապրի իր կյանքը լիարծեք, և օգտվի կյանքի բարիքներից

Рубрика: Без рубрики, Русский

Тогда, когда человек одинок

Image result for alone imagesЧеловек одинок не тогда, когда рядом нет людей, а тогда когда изчезает повод жить, тогда когда изчезает надежда, что когда-то будет лучше. Когда не остется этой надежды, человек падает на колени, и его ударяют в спину. Человек может быть одиноки, но в тоже времы быть окружен друзьями, которые на самом деле являются врагами, просто делают вид, что всегда рядом. На самом деле они рядом тогда, когда им нужна помощь, а не вам. Человек одинок если у него потерялась надежда увидеть тех, кто рядом всегда, а не когда нуждаются в помощи

Рубрика: Без рубрики, Գրականություն

Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր(լրացուցիչ ընթերցանություն)

Image result for այնտեղ որ տեղ ծաղկում են վայրի վարդերԱյս գիրքը ինձ շատ դուր եկավ, քանի որ ես սիրում եմ սիրային պատմվածքներ: Առաջին գլուխը պատմում էր տղայի և աղջկա մասին, երբ տղան իմանալով աղջկա ազգությունը նրանից հրաժարվում է, դրանից հետո փոշմանում, բայց արդեն ուշ էր: Մնացած բոլոր գլուխներում նրանց անունը անգամ չեն հիշում և պատմվածքը լիովին փոխվում է: Այս գրքի միակ վատ կողմը այդ էր, քանի որ ամենահետաքրքիր պահին, պատմությունից անհետ հեռանում են գլխավոր հերոսները:

Рубрика: Без рубрики, Քիմիա

Ջրածնի ստացումը լաբորոտորիայում

Ջրածինն ազատ վիճակում առաջին անգամ ստացել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը:
download.jpg
      Հենրի Քավենդիշ
      (17311810)
Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:
 Zn+2HCl=ZnCl2+H2
Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով, այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել:
Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:
0023-013-Poluchenie-vodoroda.png
                Կիպի ապարատ
 image139.jpg
ընդհատումներով ջրածին  ստանալու փոքր սարք
Արդյունաբերության մեջ ջրածին ստանում են՝
1. մեթանի ջերմային քայքայումից՝
CH4−→−t°C+2H2
2. մեթանի և գերտաքացրած ջրային գոլորշիների փոխազդեցությունից՝
CH4+2H2O=4H2+CO2
3. ջրային գոլորշիները բաց են թողնում շիկացած կոքսի (ածուխ, որը շիկացնում են առանց օդի մուտքի) վրայով: Ռեակցիայի հետևանքով ստացված ածխածնի (II) օքսիդը և ջրածնի խառնուրդը անվանում են «ջրագազ»՝
C+H2O−→−−1000°CH2+CO
4. էլեկտրական հոսանքով ջրի քայքայումից՝
2H2O−→−−−−էլ.հոսանք2H2+O2