Рубрика: Без рубрики, Անգլերեն

Skillful Piece of Work

Once Birmingham and Sheffield, two of the largest towns in England, began to quarrel. The quarrel started as each of them claimed to be able to produce the most skillful piece of work.
A special jury was chosen to decide which city would show the greatest skill.
The day arrived. A steel spider with long thin legs was produced by representatives of Sheffield. The spider was made by the best workers. It was as small as a pea. It ran about on the table as if it were alive. A wonderful mechanism had been put in that little body. Everybody was sure that the first place would be givento Sheffield.
Then a sewing needle was laid on the table by representatives of Birmingham. A smile appeared on the lips of the jury when the needle was noticed.
Then the top of the needle was screwed off and 4 needles were drawn out, one from another.
The first needle, as it was, had been the case of the four other needles. The needles were handed over to each member and examined with great interest.
In whose favour did the jury decide?
was chosen — ընտրված էր
was produced — արտադրված էր
was made — պատրաստված էր
had been put — տեղադրվեել էր
Реклама
Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Յոթ հետաքրքիր փաստեր աչքերի մասին

Մարդը տեսողության միջոցով ստանում է շրջակա միջավայրի մասին տեղեկությունների 90%-ը: Ստորև ներկայացված է 7 հետաքրքիր փաստեր աչքերի մասին:

1. Աչքն ամենաարագ վերականգնվող օրգաններից մեկն է: Եղջերաթաղանթի վնասվածքը լավանում է 48 ժամվա ընթացքում:

2. Ակնախնձորը 1.7 անգամ փոքր է սեղանի թենիսի գնդակից: Աչքի տրամագիծը 2.4 սմ է, իսկ նրա քաշը 7 գրամ է: Ակնախնձորը վերահսկող մկանները մարդու օրգանիզմի ամենաշարժուն մկաններն են:

3. Օրվա մեջ քանի՞ անգամ եք դուք թարթում: Դա կարելի է հաշվարկել, քանի որ մարդը թարթում է մեկ րոպեում 12 անգամ: Թարթելու միջին տևողությունը 1/10 վայրկյան է:

4. Տեսողական տեղեկությունների մշակմանը մասնակցում է գլխուղեղի 50%-ը:

5. Նորածինները չեն լացում: Նրանք պարզապես չգիտեն դա անել, չէ որ նրանց արցունքագեղձերն սկսում են աշխատել կյանքի 4-13-րդ շաբաթում:

6. Ողջ աշխարհով մեկ գրանցվել է 39 միլիոն կույր մարդ` սա 6 անգամ ավելի շատ է, քան տեսողության որևէ այլ խնդիր ունեցող մարդկանց թիվը:

7. Որոշ մարդիկ ծնվում են տարբեր գույնի աչքերով` այս վիճակը կոչվում է հետերոխրոմիա: Մի շարք դեպքերում հետերոխրոմիան ժառանգական հիվանդությունների նշան է:

Рубрика: Без рубрики, Լրագրություն

Չիպսեր

Հետաքրքիր փաստեր չիպսի մասին

Մենք բոլորս շատ ենք սիրում չիպսերը, և շատ քչերը գիտեն դրանց իսկական պատմությունը: Մեր շատ սիրելի չիպսերը ստեղծել է շեֆ — խոհարար Ջորջ Կրամը: Դրանք <<հայտնագործվել>> են 1853 թվականին, պատահաբար: Մի քմահաճ հաճախորդի դուր չի եկել հաստ կտրատված կարտոֆիլը և խոհարարը որոշել է այն հնարավորինս բարակ կտրատել և տապակել, ինչն անչափ գոհացրել է դժգոհ տիկնոջը: Երբ Ջորջը բացեց իր սեփական ռեստորանը, նա ամեն սեղանին դրել էր մեկ զամբյուղ իր հայտնագործած չիպսերից: Եվ հիմնականում մարդիկ այցելում էին իր ռեստորանը միայն այդ չիպսերից համտեսելու համար: Առաջին չիպսերը սկսել է արտադրել Pringles ընկերությունը 1969 թվականին: Նրանց հաջողվել էր ստանալ այդպիսի բարակ շերտեր կարտոֆիլի պյուրեի միջոցով:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ճապոնական գրականություն (հոքուներ)

Մացուո Բասյո- հոքուներ: — Գտնել ստեղծագործության իմաստային երկրորդ շերտը:

Կարծում եմ այստեղ նրա մասին է, որ

Ագահորեն նեկտար է ծծում

Թիթեռ-միօրյակը.

Աշնանային քամի:

Կարծում եմ այստեղ խոսվում է մարդկանց ագահության մասին, երբ ոչ մեկ պատրաստ չի օգնության, ինչ որ մի պատճառաբանությունով, բայց երբ նրանք այդ աշխատանքի մեջ շահ ունեն….Վերջ, սպանես չեն հրաժարվի

Քամի և մշուշ,

Սա է անկողինը:

Որբ են երեխաները դաշտի:

Ինձ թվում է, այսպես է գրված, քանի որ պետք չի բողոքել կյանքից, կան մարդիկ ում անկողինը իսկապես հողերն ու դաշտերն են: Միշտ պետք է բավարարվենք նրանով ինչ ունենք:

 

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ճապոնական գրականություն (թանկաներ)

Սայգյո — թանկաներ: — Բարձրաձայն ընթերցումից հետո արագ գրի առնել առաջին զգացողությունը, պատկերը, գույները:

Հովտում այս
Սոխակներն ինձ միայնակ են թողել,
Որ ես պահպանեմ իրենց բները:
Իսկ իրենք, անդուլ
Երգում են հեռու բլրակի վրա:
Ես առանձնացրեցի այս հատվածը, քանի որ այստեղ նկարագրված է հենց այն կյանքը որտեղ մենք ապրում ենք: Հմաարյա բոլոր մարդիկ անշնորհակալ են: Եվ այդ ամեն մե օգնությունից հետո, վերջում թողնեմ են մենակ:
Կկու, ընկեր իմ:
Մահվանից հետո,
Երբ ես կընթանամ լեռան կածանով,
Դու, ինչպես այժմ,
Հենց այդ խոսքերով զրուցիր ինձ հետ:
Առանձնացրեցի այս հատվածը, որովհետև այստեղ շատ կարևոր խոսքեր էին, որ երբեք չի կարելի մոռանալ ընկերներին, կամ նորերին գտնելով, մոռանալ հներին, չնայած երբեմն դա շատ դժվար է լինում:
Գնում էի ես դեպ երկնի հեռուն:
Թե ուր և ինչու, ինքս էլ չգիտեմ:
Եվ սակայն, հանկարծ զգացի մի պահ,
Որ ճերմակ ամպը, ա~խ, խաբել է ինձ`
Ծաղկած բալենի ինձ երևալով:
Ես առանձնացրեցի այս հատվածը, որովհետև հիմա իսկապես դիմակով մարդիկ շատ շատ են: Եվ իսկապես նրանք երբեմն հուսախափ են անում, ձևանալով լավ մարդիկ, իրենց հետևում թաքցնելով իրենց իսկական դեմքը:
Այնպես էի տենչում
Որ կյանքս ձգվեր
Գեթ մինչ այս աշնան գիշերը:
Մի պահ միայն` հանուն լուսնյակի,
Կյանքն ինձ ավելի թանկ թվաց:
Առանձնացրեցի այս հատվածը, քանի որ բոլորիս կյանքւմ էլ կա մի պահ, հասկանում ես կյանքի իմաստը, և թե ինչպես պետք է վարվես հետագայում, բայց ցավոք երբեմն արդեն ուշ է լինում:
Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Գյումրի (եռօրյա ճամբորդություն)

Օր I

45B3DD5E-4F12-40B4-8327-4B63B3F77F89Այսօր մեկնելուց հետո մենք ճանապարհին այցելեցինք Թալինի Կաթողիկե եկեղեցի: Այնտեղ երգեցինք, և բոլորիս շատ դուր եկավ, քանի որ այն ուներ շատ հին պատմություն:

Մի փոքր հանգստանալուց հետո հանդիպեցինք Արտակ և Հայարփի Թաևոսյանների հետ: Նրանք պատրաստում էին շատ գեղցիկ թևնեցներ և վզնոցներ սառը զենքերից: Նրանք կարծես զենքին երկրորդ կյանք էին տալիս:

Երեկոյան ամփոփում էինք մեր օրը, տպավորությունները, և խաղում տրամաբանական խաղեր:

Օր II

C02F5EA1-C4A7-413F-83BF-A9A0072A483EԱյսօր մենք այցելեցինք Մերկուրովի անվան նկարչական դպրոց, կրթական փոխանակման համար: Այնտեղ շատ հետաքրքիր էր, քանի որ ես ծանոթացա շատ տաղանդավոր երեխաների հետ, ովքեր կարծում եմ շատ մեծ հաջողությունների կհասնեն իրենց տաղանդներով:

Այսօր մենք նաև գնացինք Սև բերդ, և այնտեղ նույնպես ունեինք զարմանալու շատ առիթներ, քանի որ Սև բերդը շատ հին էր, բայց չափազանց գեղեցիկ: Այդ ամենից հետո մենք գնացինք համերգի, Ամուլսարի պահպանների համար, Գյումրու <<Խազեր>> միասնական երգուսուցում:

Երեկոյան մեզ մոտ էքստրիմի ժամ էր: Բոլորս էքաստրիմալ անցկացրեցինք յաս երեկոն:

Երբ վերադարձանք իհարկե քննարկեցինք մեր օրը և խաղացինք տրամաբանական խաղեր:

Օր III

40451D28-75B5-4D73-8D75-7C1834221D1AԱյսօր մենք գնացին Ձիթողցոնց տուն — թանգարան, որտեղ ծանոթացանք Գյումրիին և նրա ծեսերին: Մեզ պատմեցին հին Գյումրիի հարսանիքների, տարազների մասին: Մեզ իսկապես շատ հետաքրքիր էր, մենք չէինք ուզում վերադառնալ, բայց այսօր երրորդ օրն է և պետք է վերադառնանք: Անցկացրեցինք անմոռանալի ժամանակ:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Իրան

  1. Հին ժամանակներում Իրանը կոչվել է Պարսկաստան:
  2. Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:
  3. Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:
  4. Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ:
  5. Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:
  6. Իրանը այն քիչ թվով երկրներից է, որը քամին օգտագործում է որպես էներգիա ստանալու միջոց:
  7. Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից:

Իրանը Միջին Արևելքի այն երկրներից է, որը պետք է անպայման այցելել: Դժբախտաբար այն վերջին ժամանակներս ստվերում է մնացել զբոսաշրջիկների համար օրենսդրական որոշ խստությունների և հիմնականում սեռական խտրականության հետևանքով:

Իրանն ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ և հինավուրց ժամանակներից պահպանված հսկայական շինություններ, որոնք ցանկացած զբոսաշրջիկ, անկախ իր մշակութային հետաքրքրություններից, կհավանի: Օրինակ վերցնենք Քաշանի պատմական տները, որոնք քաջարական դարաշրջանի Իրանի շքեղության մասին մեզ պատկերացում են տալիս:

Առանձնակի ուշադրության է արժանի Խանրնաք լքված գյուղի Ճոճվող մինարեթը: Այն իր անունը պատահական չի ստացել: Շինարարական նյութը ցեխից աղյուսներն են և փայտյա դետալները, որոնց շնորհիվ էլ այն ճոճվում է: Ուշագրավ է, որ դուք էլ կարող եք բարձրանալ մինարեթի վերնամասը և ճոճել այն:

Լեռնային տեսարանի սիրահարները նույնպես մի հետաքրքիր զբաղմունք կգտնեն այստեղ: Ալամութ հովիտը և Մարդասպանների բերդերը կապշեցնեն նրանց տպավորիչ տեսարանով:

Իրանում դուք կկարողանաք տեսնել աշխարհի ամենամեծ շուկան՝ Թավրիզի շուկան: Այստեղ կարող եք գնել աշխարհով մեկ հայտնի պարսկական գորգեր, զարդեղեն, համեմունքներ և այլն:

1930-ական թթ. Ֆրանսիացի հնագետները բացահայտեցին և պեղեցին Պարսից կայսրության ծիսական մայրաքաղաքը՝ Պերսեպոլիսը: Մինչ բացահայտումը լավ պահպանված ավերակները ծածկված էին ավազով: Այն ևս ուշագրավ վայր է զբոսաշրջիկների համար:

Մեկ այլ հիանալի վայր Իրանում, որ արժե այցելել, բանաստեղծ Հաֆեզի շիրիմն է, որը գտնվում է Շիրազ քաղաքում: Հաֆեզին սիրում և մեծարում էին Իրանում իր պոեզիայի համար: Եվ պատահական չէ, որ մի ժամանակ Իրանը հայտնի էր որպես պոեզիայի երկիր: Հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը, երբ այցելում են բանաստեղծի շիրմին: Այնպիսի տպավորություն է, կարծես սրբատեղի են եկել:

Իրանը այն երկրներից է, որտեղ արժե լինել: Այնտեղ գնալու լավագույն սեզոնը գարունը և աշունն են: