Рубрика: Без рубрики, Անգլերեն

Փոքրիկ արքայազնը

Ողջույն սովորողներ: Մենք ներկայացնում ենք նոր գիրք որի վերնագիրն է Փոքրիկ արքայազնը: Այս գիրքը գրված է առաջին, երկրորդ և երրորդ մակարդակներով: Դուք կարող եք ընտրել ձեզ հարմար մակարդակը և հեշտացնել այս հայտնի գրքի ընթերցումը:Դուք նաև կարող եք ուղարկել այն ձեր ընկերներին:

Մենք հույսով ենք որ ձեզ դուր կգա այս գիրքը և այն իսկզբանէ գրված է եղել Անտուան դե Էքսյուպերի: Գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին և դարձել աշխարհի ամենահայտնի և սիրված գրքերից մեկը:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Ձեզ բարի օր

Реклама
Рубрика: Без рубрики, ֆիզիկա

Գ. Մխիթարյան <> մաս I 16. Շփման ուժ, դադարի շփում, շփումը բնության մեջ և տեխնիկայում

 

Տարբերակ 1

I. Սահնակը սարից սահում է ծանրության ուժի ազդեցությամբ և սահելով կանգ է առնում շփման ուժի պատճառով:

Պատ.՝4)

 

II. Շփվող մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը փոքրանում է:

Պատ.՝3)

III. Շփման ուժի ուղղությունը ուղղված է արագության հակառակ ուղղությամբ:

Պատ.՝2)

IV. Հավասար բեռնավորման դեպքում սահքի շփման ուժը միշտ մեծ է գլորման շփման ուժից:

Պատ.՝2)

V. Հողը վարելիս տրակտորը, հավսարաչափ շարժելով, զարգացրեց 15կՆ քարշի ուժը: Հողի դիմադրության ուժը 15 կՆ է:

Պատ.՝3)

Տարբերակ 2

I. Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով՝ վանում են իրար առաձգականության ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում շփման ուժի հաշվին:

Պատ.՝2)

II. Այն մեքենաներում, որտեղ օգտագործվում է փոկային փոխանցում, փոկի վրա բևեկնախեժ են քսում: Դրա հետևանքով մեծանում է փոկանիվի և փոկի միջև շփման ուժը:

Պատ.՝2)

III. Նշվածներից շփման ուժը երրորդն է:

Պատ.՝3)

IV. Չորսուի հավասարաչափ շարժման համար անհրաժեշտ է, որպեսզի մեկ ուժը հավասար լինի երրորդ ուժին:

Պատ.՝1)

V. Էլեկտրաքարշը, շարժվելով հավասարաչափ, 150կՆ ուժով քաշում է երկաթուղային շարժակազմը: Դիմադրության ուժը հավասար է 150կՆ:

Պատ.՝1)

Տարբերակ 3

I. Սարից իջնելիս հեծանվորդի արագությունը մեծանում է ծանրության ուժի ազդեցությամբ, իսկ սարից իջնելուց հետո արագությունը սկսում է փոքրանալ ի հաշիվ շփման ուժի:

Պատ.՝4)

II. Սառույցով պատված մայթի վրա ավազ են ցանում, այդ դեպքում կոշիկի ներբանի և սառույցի միջև շփման ուժը մեծանում է:

Պատ.`2)

III. Մարմինը կարող է գտնվել դադարի վիճակում կամ շարժվել հավասարաչափ և ուղղագիծ:

Պատ.՝2)

IV. Որքան մեծ է հորիզոնական մակերևույթով շարժվող մարմնի զանգվածը, այնքան մեծ է շփման ուժը:

Պատ.՝1)

V. Տրակտորը հավասարաչափ քաշում է կոբայնը՝ զարգացնելով 12կՆ քարշի ուժը: Դիմադրության ուժը հավասար է 12կՆ:

Պատ.՝3)

Տարբերակ 4

I. Ֆուտբոլի գնդակը հարվածի ժամանակ թռչում է առաձգականության ուժի ազդեցությամբ, իսկ գետնին ընկնելուց հետո կանգ է առնում ի հաշիվ շփման ուժի:

Պատ.՝2)

II. Պտուտակի վրա ներպտուտակումից առաջ օճառ են քսում: Այդ դեպքում շփման ուժը փոքրանում է:

Պատ.՝3)

III. Մակերևույթին զուգահեռ ուղղված չորսուի վրա կազդեն շփման ուժը և առաձգականության ուժը:

Պատ.՝3)

IV. Շփման ուժի վրա կարող են ազդել հպվող մակերևույթների նյութերի տեսակները, հպվող մակերևույթների սեղմող ուժերը և հպվող մակերևույթների խորդուբորդությունները:

Պատ.՝1,2,3

V. Տրամվայի շարժիչը շարժման ժամանակ զարգացնում է 30կՆ քարշի ուժ: Շփման ուժը տրամվայի հավասարաչափ շարժման ժամանակ հավասար է 30կՆ:

Պատ.՝2)

 

Рубрика: Без рубрики, Անգլերեն

Holidays and traveling

I cant live without traveling and holidays. These are them most interesting days when we are in another country or city. Everything is new. In Armenia we haven’t got a sea, so when we go to Georgia in summer it is very interesting and funny, because they have got a sea. I like to travel with a plane or train. I have never been in a plane but I think that it is very funny. Once I went to Georgia with a train, and there was very happy. I like trains and plans but I don’t like cars because I have a nausea with cars. I like traveling very much

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Անասնապահություն

Դասի հղումը 

Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Բնակլիմայական պայմանները: Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով՝ կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահաջարկով:

Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Անասնապահությունը կապված է սննդարդյունաբերության (կենդանական յուղ, միս, կաթ, ձու և այլն), և թեթև ադյունաբերությանը (բուրդ,  կաշի, մորթի)

Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն: 

Չինաստան, Ռուսաստան, ԱՄն, Ճապոնիա, Հնդկաստան, Բրազիլիա,

Рубрика: Без рубрики, Գրականություն

Օֆելյայի ստվերների թատրոնը

Առաջադրանքներ.
  1. Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:

Ես կարծում եմ, որ այս կինը դրական հերոս է: Նա շատ բարի է և չի ուզում որ ինչ որ մեկը նեղանա կամ միայնակ մնա: Դրանով նա ինձ շատ դուր եկավ, բայց նա հաստատ չարաշահում է իր բարությունը, քանի որ բարության պատճաով հայտնվեց երկնքում: Իհարկե պատմությոնը վերջանում է լավ, բայց ամեն ինչ կարող էր ուրիշ կերպն ավարտվել: Մահը կարող էր ուղարկել նրան ոչ թե դրախտ այլ դժողք:

  1. Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Հեղիանկի ասելիքըտ նա է, որ պետք է օգնել բոլորին: Եվ եթե մարդը ուզում է լինել բարի և հոգատար, ապա նա չի նայի իր գրպանի պարունակությանը, այլ կլսի սրտին: Կարևոր չէ մարդը հարուստ է թե աղքատ, եթե նա ցանկություն ունի ապա բոլորին էլ կօգնի

  1. Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:

Ես համամիտ չեմ հեղինակի ասելիքին, քանի որ եթե մարդը մտածի բոլորին օգնելու մսին իր համար ժամանակ չի մնա: Ուրիշները միշտ էլ կան կարելի է նրանց օգնել, բայց ոչ այս կնոջ նման քանի որ նա իր ամբողջ կյանքը տվել էր ուրիշներին օգնելուն, բայց ինքը իր սեփական տանը չէր կարողանում հանգիստ քնել:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Գործակալ Պին

Գործակալ Պին

 

— Ոչ, դու չէիր կարող, չէիր կարող, ես չեմ հասկանում ինչպես կարողացար վրիպել այս լուրջ գործում: Ուղեղդ թռցրե՞լ ես:

— Բայց ես…

— Ոչ մի բայց, էլ քեզ չեմ ուզում տեսնել, հեռացի՛ր

 

Ողջույն ես գործակալ Պին եմ: Այո, դուք կարող է մտածեք, որ իմ անունը տարօրինակ է և դուք ճիշտ կլինեք: Ես ծնվել եմ կղզում: Այդ կղզին մարդկությանն անհայտ կղզի էր և ես երկար ժամանակ ապրել եմ այդ կղզում: Ես այդ ժամանակ ընդամենը հինգ տարեկան էի, բայց տիրապետում էի տարբեր մարտական արվեստների: Ես մարտական արվեստների շնորհիվ կարողացել եմ պաշտպանվել կղզու անհայտ կենդանիներից: Պատկերացնում եք հինգ տարեկան տղա, ով միայնակ ապրում է ինչ — որ անհայտ կղզում, բայց պարզվեց…

Բայց պարզվեց այդ կղզին պատկանում էր Գաղտնի գործակալության միությանը, իսկ ավելի կարճ՝ ԳԳՄ-ին: ԳԳՄ գործակալությունը ինձ այնտեղ տեսնելով շատ վախեցավ, քանի որ դա գաղտնի վայր էր և ոչ ոք չպետք է իմանար այս կղզու գոյության մասին: Ինչպես հասկացաք ես դարձա նրանց լավագույն գործակալներից մեկը, մինչև այսօր: Այն խոսակցությունը իմ և ղեկավարիս խոսակցությունն էր: Նա ինձ հեռացրեց  աշխատանքից: Ես մնացի առանց ոչինչ: Անտուն անգործ: Այս դեպքը տեղի ունեցավ այսօր առավոտյան,և հիմա ժամը 21:03 է: Ես առավոտից թափառում եմ փողոցներում: Ես չպատմեցի իմ ձախողված առաքելությսն մասին: Ես պետք էի գողանայի մի շատ կարևոր փաստաթուղթ, բայց ինձ նկատեցին: Ես ստիպված դատարկաձեռն վերադարձա ղեկավարիս մոտ և…

Դե դուք արդեն հասկացաք

Ես անգործ եմ

Ես հիմա չգիտեմ ինչ եմ անելու: Չունեմ ոչ մի բարեկամ, չունեմ հարազատ: Իմ միակ տունը դա ԳԳՄ — ի չորս պատերն էին որտեղ ես սպասում էի թե երբ են տալու նոր առաջադրանք: Ես ձախողեցի առաջադրանքը: Ինձ հեռացրին աշխատանքից: Ուղակի չեմ պատկերացնում ինչ է լինելու սրա վերջը: Առավոտից թափառում եմ դրսերում, գումար չունեմ ոչինչ: Ես շատ քաղցած եմ։ Կարծես բան հիշեցի: Այո՛, ես երեկ քնելուց առաջ իմ գրպանում երեք հարյուր դրամ էի թողել, այսօրվա համար: Իմ ուտելու փողն էր: Հիմա կգտնեմ, կգտնեմ: Ահա այն, ես գտա: Ինչ լավ է, գոնե մի բան կուտեմ: Մոտակայքի խանութներից մի թխվածքաբլիթ կգնեմ: Մնում է խանութ գտնեմ:

Երեքից հինգ րոպե անց

Ես արդեն հինգ րոպե է քայլում եմ, բայց այստեղ ինչ որ տարօրինակ վայր է և ես չեմ հասկանում, թե որտեղ եմ: Ինձ ամեն վայրկյան թվում է, թե ինձ հետևում են: Լավ արդեն հերիք է շատ սպասեցի։ Շրջվում եմ տեսնեմ թե ով է այդ անհաջողակը ով կնկնի իմ ծուղակը

— Ինչ կատարվեց, որտեղ եմ ես, սա իմ հին ԳԳՄ ի տունը՞ չէ: Շատ նման է բայց ես ինչպես հայտնվեցի այստեղ:

-Հենց այսպես

— Ինձ շատ ծանոթ ձայն է, կարծես ղեկավարս է: Այո ես ճիշտ էի ղեկավարս է:

— Ողջույն գործակալ Պի, լուրջ դեմքով ասաց նա

— Ինչ եմ ես անում այստեղ, ասացի ես ջղայն դեմքով

— Այդպես մի տաքացեք գործակալ Պի, եկեք միասին մեկ գավաթ թեյ խմենք և ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ

— Ես ոչ մի թեյ էլ չեմ ուզում, բացատրեք ինչու եմ ես այստեղ

— Դեեեեեեե, մենք ձեզ ցանակնում ենք հետ վերցնել աշխատաքնի

— Բայց ով ասեց, որ դուք երբ ուզեք կարող եք ինձ ընդունել աշխատանքի, երբ ուզել հեռացնել

— Դե լավ եթե չեք ուզում կարող եք գնալ, ես ձեզ չեմ պարտադրում, ասաց ղեկավարս

Ես ճիշտնասած ուրիշ պատասխանի էի սպասում, և չէի մտածում որ ղեկավարս իմ հետևից չի ընկնի և որպեսզի իմ գործը հետ բերեմ ասացի

— Ես կմտածեմ

— Իսկ երբ մեզ ստույգ պատասխան կտաք

— Այն ժամանակ, երբ բացատրեք ինչու եք ինձ ուզում հետ վերցնել

— Լավ, ես ձեզ հիմա ամեն ինչ կպատմեմ

Ամեն ինչ սկսվեց այսօր առավոտյան, երբ ձեզ աշխատանքից ազատեցի: Ձեր գնալուց անմիջապես հետո մեզ էլեկտրոնային հասցեով նամակ եկավ: Դրանք անհասկանալի հիերոգլիֆներ էին: Մենք որոշեցինք թարգմանել դրանք: Թարգմանած լուրը մեզ շոկի բերեց: Այնտեղ գրված էր՝ Ես վերադարձել եմ: Զգուշացեք: Եվ ինչ որ անհասկանալի ստորագրություն: Մենք այն տարանք մասնագետի մոտ, որպեսզի նա հասկանա, թե ինչ է թաքնված ստորագրության հետևում: Եվ նա առանց երկար — բարակ մտածելու ասաց.

— Սա ինչ որ Դեվիլ անունով մարդու ստորագրությունն է:

— Դեվիլ, միթե չարագործ Դեվիլի մասին է խոսքը, ասացի ես

— Ցավոք, բայց այդպես է

— Բայց մեկ րոպե, մենք Դեվիլին սպանել ենք, ինչպես է նա վերադարձել

— Հենց դրա համար էլ մենք ձեզ կանչել ենք: Կարող եք պարզել արդյոք դա ճիշտ է թե ոչ:

— Լավ ես համաձայն եմ

— Շատ լավ է, ես ձեզ հիմա տեղեկություն կհայտնեմ Դեվիլի մասին: Տեսախցիկները նկարել են Դեվիլին երեկ առավոտյան հրացանների խանությում: Մենք կասկածում ենք որ դա Դեվիլն է: Դու պետք է ճշտես  թե մեր տեղեկությունը ճիշտ է թե ոչ, եթե դա ճիշտ է ապա մեր երկիրը վտանգի մեջ է, Եթե մեր տեղեկությունը ճիշտ եղավ, ապա դու պետք է նրանից ազատվես՝ այսինքն սպանես։ Նա կարող է իր չարագործ ընկերների հետ հարձակվել, ամեն վարկյան։

-Ես համաձայն եմ, բայց մի պայմանով, դուք պետք է վերադարձնեք ինձ աշխատանքի, այդ առաքելությունից հետո։

 

Ես գնացի է զինանոց, վերցրեցի զենքերը, լրտեսական գործիքները, իմ թիմը և միասին  գնացինք կատարելու առաքելությունը։

 

Մենք, քանի որ գործակալներ ենք ունենք գաղտնի մուտքեր տարբեր  ծրագրեր հետևելու համար: Ես հավաքեցի իմ թմի գործակալներին. ասեմ որ իմ թմում ամենալավ գործակալներն են աշխարհի տարբեր ծայրերից: Մենք միասին գնացինք  տեսախցիկների սենյակ: Այնտեղ մի որոշ ժամանակ հետևեցինք և՜ …

 

— Իին՞չ, ուրեմն դա ճիտ է՞ր: Ես չեմ կարողանում հավատալ իմ աչքերին: Ես չեի պատկերացնում,որ դա կարող էր ճշմարիտ տեղեկություն լինել:

 

— Հիմա մենք ինչ ենք անելու: Ինչ նախագիծ ուենք, ո՞նց ենք նրանց բռնելու. — ասաց թմակիցներից մեկը:

 

— Մենք, մենք  պետք է մի լավ նախագիծ պատրաստենք: Նրանք շատ ուժեղ են: Ինչպես տեսնում եք, նրանց թմակիցները ամենաուժեղ, և հզոր չարագործներն են, ում միշտ փորձել ենք բռնել, բայց չենք կարացել:

 

— Եվ ինչ հիմա մենք այսպես գալու ենք առաց ոչ մի առավելությա՞ն, մենք հասկանալով գնալու ենք մահավա՞ն: Ես համաձայն չեմ, ես, ես չեմ ուզում մահանալ, ես ընտանիք, երեխա, կին ունեմ, ես չեմ կարող այսպես վարվել, իմ ընտանիքի հետ: Ես, այնքան ժամանակ համաձայն չեմ լինի գալ ձեր հետ միչ չլինի անվտանգ և լավ նխագիծ: Ես չեմ…

 

— Հանգիստ, հանգստացիր,  էլ ոչ մի խոսք

 

— Դուք հեշտ եք ասում, հո դուք էլ չունեք, ընտանիք:

 

— Մի ընդհատեք, թողեք խոսքս ավարտեմ: Ճիշտ է նրանք շատ ուժեղ են, բայց …

 

Մեք ունենք առավելություններ, հիմա նրաք ուժեղ են, բայց պատրաստ չեն հարձակվելու: Իմ նախագիծը կայանում է նրանում, որ մենք պետք է արագ պատրաստվենք,և մեկ կամ ամենաշատը երկու օրվա ընթացքում, պետք է հարձակվենք: Մանրամասները ես ձեզ հետո կասեմ, իսկ հիմա մի քանի հոգի թող մնա այստեղ հետևի,մինչ նրանք գնան այնպիսի տեղ որտեղ մարդ չկա, և զեկուցի ինձ: Իսկ մնացածը թող գան մտածելու թե ոնց ենք վարվելու: Ու մեկ էլ, մոռացա ասել, հինգ րոպեն մեկ ինձ ասեք զեկուցեք այն ամենը, ինչ կանեն նրանք:

 

— Լավ հասկանալի է:

 

— Այո իհարկե:

 

— Լավ դե եկեք գնանք…

 

Այստեղ շատ զզվելի վայր է: Ես չեմ հասկանում ինչ են գտել այս չարագործները այստեղ: Ես ճիշտնասած արդեն փոշմանել եմ, որ ընդունել եմ ղեկավարիս առաջարկը: Բայց ես առաջ այսպիսին չէի: Չեմ հասկանում ինչ է ինձ հետ կատարվում: Ես այստեղից հազար անգամ ավելի վատ և ավելի զզվելի տեղեր եմ եղել, բաըց երբեք չեմ բողոքել: Չեմ հասկանում ինչպես կարողացավ այդ մի օրը ինձ այսպես փոխել: Դա միակ օրն էր, որ ես առանց աշխատաքնի և առանց ինչ որ լրտեսական առաջադրանքների էի ապրում: Ճիշտ է ես այդ ժամանակ թափառական շնից վատ վիճակում էի, բայց այդ մի օրում ես այնքան շատ մարդկանց հանդիպեցի, ովքեր ունեին շատ խնդիրներ: Ես այքան…

  • Գործակալ Պի, գործակալ Պի, արագ եկեք դուք պետք է տեսնեք սա

Ես գնացի և ինչ տեսնեմ, երեք չորս չարագործ դուրս եկան դռնից և գնացին դեպի ձախ: Ես և մնացած լրտեսները գնացինք նրանց հետևից: Չարագործները մտան ադամանդների գործարան: Արդեն բավական ուշ է և ոչ մեկ չկա փողոցում: Ադամանդների խանութը փակ է և չարագործները երկար ժամանակ սկսեցին մտածել թե ինչպես բացեն դուռը, որպեսի ոչ մեկ չնկատի: Մոտավորապես մեկ ժամ անց նրանք հասկացան, թե ինչ պետք է անեն: Նրանցից մեկը վերցրեց իր պայուսակից մեզ ոչ հայտնի անհասկանալի սարք և այն տեղադրեց կողպեքի մեջ հանեց սարքը և սարքի մեջից դուրս եկավ ինչ որ բանալի: Չարագործը բանալին ցույց տվեց իր թմակիցներին և բոլորը ծափահարեցին: Նրանք արդեն ուզում էին բացել դուռը և դուրս գալ բայց…

Բայց այնտեղ հայտնվեցի ես և սկսվեց կռիվը: Իմ թմի աշխաըակիցները հեռու էին և չէին տեսնում, որ ես այտեղ կռվում եմ: Նրանք երեքն էին ես միայնակ էի: Ես ձայն էի տալիս նրանց, բայց նրանք չէին լսում: Ես կռվում էի նրանց դեմ և քիչ քիչ նրանք ինձ հաղթում էին: Եվս մեկ անգամ նրանց ձայն տվեցի և նրանք եկան: Ես ասացի.

— Եկեք օգնեք ինձ ես միայնակ չեմ կարողանում հաղթել նրանց

— Ինքդ փրկվիր եթե իհարկե կարող ես

— Ի՞նչ, բայց մենք մի թիմ ենք և պետք է օգնենք միյանց

— Դու չգիտեմ, բայց մենք հաստատ ՉԴՄ — ից (Չարագործների դավաճանների միություն) ենք

— Բայց դու ԳԳՄ — ից եք, ինչեր եք խոսում

— Մենք երկար չենք պատրաստվում քեզ ամեն ինչ բացատրել, սպանեք դրան
Եվ այսպես ավարտվեց գործակալ Պիի կյանքը: Նրա կյանքը մի մեծ խաբկանք էր: Նա այսքան ժամանակ աշխատել է հակառակորդների օգտին: Նա էլ չհասկացավ թե ինչ կատարվեց, բայց Պին մահացավ ոչ արդար: Նրա դեմ կռվում էին երեքով, իսկ նա միայնակ էր: Այս կյանքում կա միայն մի վստահելի բան, և դա մեր սիրտն է…

Рубрика: Без рубрики, Գրականություն

Իմ հայրը հսկա է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Բնութագրեք հոր կերպարը:

Հայրը մի շատ բարձրահասակ մարդ էր, ով շատ էր սիրում իր որդուն: Նա կատարում էր տղայի բոլոր քմահաճույքները և շատ ուշադիր էր նրան: Բայց որդին չէր գնահատում դա և հորը թերագնահատում: Ինձ ահա

  • Բացատրեք այս արտահայտությունը. հայրս և մայրս այս ամենին մոտենում էին փիլիսոփայորեն:

Դե ինձ թվում է նրանք այդ մաենին վերաբերվում էին ոչ այնքան լուրջ: Նրանք ուղակի ուշադրություն չէին դարձնում այդ բարձր հասակի վրա:

  • Երբ ես համալսարան ընդունվելու տարիքում էի , սկսեցի հրաժարվել նրա հետ քայլելուց: Ես ամաչում էի լինել տոնավաճառային հրաշքի որդին և նախընտրում էի ձևացնել, թե նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մտահոգված լինելով նրա վրա սևեռված հայացքներից`  ես չէի նկատում այն տխրությունը, որը կամաց-կամաց հաստատվում էր նրա աչքերում: Այդուհետ ինձ համար ամենակարևորը աննկատ դառնալն էր: Ես չէի ուզում, որ ինձ նրա կողքին տեսնեն: Ես բացի նրա հասակից ուրիշ ոչինչ չէի նկատում նրա մեջ: — Արդարացրեք պատմվածքի հերոսին:

Արդարացնելը շատ դժվար է բայց կփորձեմ: Ինձ թվում է տղան ուղակի ամաչում էր իր հոր բոյից: Ես չեմ ասի որ բոյից, բայց եթե իմ մայրը կամ հայրը ունենային ինչ որ ծիծաղելի տեսք ես հաստատ կամաչեի նրանց հետ քայլել փողոցով, հատկապես եթե այնտեղ են իմ դասընկերները:

  • Տեսանյութով պատմեք, թե ինչ եք վերցրել հայրիկից ու մայրիկից, ինչ հատկանիշներով եք նման նրանց, ինչքանով են նրանք ձեր հերոսները, ինչու եք հպարտանում նրանցով: