Рубрика: Քիմիա

Քիմիական կապ

Քիմիական կապ՝ օրգանական միացությունների մեծամասնությունը հիմնականում բաղկացած է մի քանի տարրերից՝ ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին, ծծումբ, իսկ դրանց բազմազանությունը որոշվում է մի կողմից միացությունների որակական և քանակական բաղադրությամբ, մյուս կողմից՝ ատոմների միացման կարգով և բնույթով։ Ատոմների միջև կապն իրագործվում է դրանց էլեկտրոնների փոխազդեցությամբ, հետևաբար քիմիական կապի տեսությունը պետք է լինի էլեկտրոնային տեսություն։ Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

Տեսություն

Քիմիական տարրերի թիվը 110 է, այնինչ պարզ և բարդ նյութերի թիվն անցնում է 20 միլիոնից։ Դրանց զգալի բաժինն, անշուշտ, կազմում են բարդ նյութերը՝ քիմիական միացությունները։ Ատոմներն իրար հետ կապվում են որոշակի ուժերով՝ առաջացնելով քիմիական կապ։ Բնության մեջ կատարվող երևույթների ընդհանուր համաշարում քիմիական կապի առաջացումը «շահավետ» գործընթաց է, որովհետև ուղեկցվում է ջերմության անջատումով։ Մոլեկուլներն ունեն ավելի քիչ էներգիա, քան մեկուսացած ատոմների էներգիաների գումարն է։ Քիմիական կապն ընդհանուր առմամբ ունի էլեկտրաստատիկ բնույթ՝ պայմանավորված տարբեր ատոմների դրական լիցքավորված միջուկների և բացասական լիցքավորված էլեկտրոնների փոխձգողությամբ։ Քիմիական կապերի առաջացմանը մասնակցում են տարրերի վալենտային էլեկտրոնները։ Ատոմները, էլեկտրոն տալով կամ վերցնելով, ձգտում են իրենց արտաքին թաղանթը դարձնելու ութ էլեկտրոնանոց՝ ձեռք բերելով համապատասխան ազնիվ գազի էլեկտրոնային կայուն փոխդասավորություն՝ ութնյակ։

Կապի տեսակներ

Ատոմների միջև առաջացող փոխձգողության առանձնահատկություններից կախված՝ զանազանում են քիմիական կապի հետևյալ հիմնական տեսակները՝

  • իոնական
  • կովալենտ
  • ջրածնային
  • մետաղային
  • Վանդեր-վալսյան կապեր

Իոնական (էլեկտրավալենտ կամ հետերոպոլյար) կապ

Իոնական կապն առաջանում է այն ատոմների միջև, որոնք իրենց էլեկտրաբացասականությամբ խիստ տարբերվում են։ Այս կապի առաջացման ժամանակ էլեկտրոնները մի ատոմից անցնում են մյուսին, առաջանում են տարանուն լիցքով իոններ, որոնք փոխադարձաբար ձգում են միմյանց.

  • A. + .B → [A+] + [:B]

Իոնական կապը բնորոշ է անօրգանական միացություններին, որով պայմանավորված է դրանց հալման և եռման բարձր կետերը, լավ լուծելիությունը պոլյար լուծիչներում, ռեակցիաների արագ ընթացքը, լուծույթների լավ էլեկտրահաղորդականությունը օրգանական նյութերի համեմատությամբ։

Կովալենտ (հոմեոպոլյար) կապ

Կովալենտ (պոլյար) կապ

դիպոլյար էլեկտրական ուժ

Կովալենտ (հոմեոպոլյար) կապ

Երբ կապն առաջանում է էլեկտրաբացասականությամբ հավասար կամ իրարից քիչ տարբերվող ատոմների միջև, էլեկտրոնների փոխանցում մեկ ատոմից մյուսին տեղի չի ունենում։ Այս դեպքում կապն առաջանում է չզույգված էլեկտրոնների ընդհանրացումով (երկու, չորս կամ վեց), որոնք մինչև կապի առաջացումը պատկանում են առանձին ատոմներին։ Էլեկտրոնային զույգից յուրաքանչյուրն առաջացնում է մեկ կովալենտ կապ, որը նշանակում են գծիկով.

Կովալենտ կապը օրգանական քիմիայում ամենատարածված կապն է։ Այն առաջանում է, երբ մեկ ատոմի էլեկտրոնային օրբիտալը վերածածկվում է երկրորդ ատոմի օրբիտալով։ Դրա արդյունքում առաջանում են կայուն էլեկտրոնային թաղանթներ (օկտետներ) էլեկտրոնների ընդհանրացումով և ոչ թե փոխանցումով։ Կովալենտ կապով մոլեկուլը կարող է լինել ոչ պոլյար եթե առաջանում է նման էլեկտրաբացասականությամբ ատոմների (օրինակ ջրածնի մոլեկուլը), կամ ատոմների խմբերի միջև (H3C : CH3)։ Եթե ատոմներից մեկը էլեկտրոնի նկատմամբ ունի ավելի մեծ խնամակցություն, ապա էլեկտրոնային ամպի խտությունը տեղաշարժվում է դեպի այդ ատոմը և մոլեկուլը կամ կապը դառնում է պոլյար։ Օրինակ կարբոնիլային խմբի մեջ՝ δ+ և δ նշանները ցույց են տալիս, որ թթվածնի ատոմի վրա էլեկտրոնային ամպի խտությունը ավելի մեծ է (մասնակի բացասական լիցք), համապատասխանաբար ածխածնի ատոմի վրա ավելի փոքր (մասնակի դրական լիցք)։ Այսպիսով որքան մեծ է կովալենտ կապով ատոմների էլեկտրաբացասականության տարբերությունը, այնքան մոլեկուլը կամ կապը պոլյար է։ Սակայն օրգանական միացություններում կապի պոլյարությունը հաստատուն մեծություն չէ։ Այն հաճախակի փոփոխվում է մի շարք գործոնների ազդեցությամբ՝ գրոհող ռեագենտ, լուծիչի բնույթ և այլն։ Բևեռացումը շատ կարևոր հատկանիշ է և շատ դեպքերում բացատրում է օրգանական միացությունների ֆիզիկա-քիմիական հատկություններն ու վարքագիծը։ Բացի բևեռացումից, որը բնութագրում է քիմիական կապը ստատիկ վիճակում, յուրաքանչյուր կապ կարող է օժտվել նաև բևեռայնությամբ, այսինքն՝ արտաքին էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ բևեռացումը փոփոխելու հատկությամբ։

Ջրածնային կապ

Ջրածնային կապն առաջանում է ջրածին պարունակող այնպիսի միացություններում, որոնցում ջրածինը միացած է խիստ էլեկտրաբացասական տարրի հետ։ Ջրածնային կապ գոյանում է նաև մի շարք օրգանական միացություններում՝ սպիրտներում, կարբոնաթթուներում, ամինաթթուներում, սպիտակուցներում։ Չափազանց կարևոր նշանակություն ունի ջրածնային կապը բուսական և կենդանական օրգանիզմներում, մասնավորապես՝ ԴՆԹ և ՌՆԹ մոլեկուլներում։ Ջրածնային կապ առաջանում է հիմնականում հեղուկ և պինդ նյութերում։ Ջրածնային կապը թույլ կապ է, մոտ 15–20 անգամ թույլ՝ կովալենտային կապից։ Դա նշում են ոչ թե գծիկով, այլ, որպես կանոն, երեք կետով։ Այդուհանդերձ, նյութի մեջ այդ կապերը խզելու և մոլեկուլներն իրարից հեռացնելու համար որոշակի էներգիա է պահանջվում։ Այդ պատճառով ջրածնային կապ ունեցող նյութերն ունեն հալման և եռման համեմատաբար բարձր ջերմաստիճաններ։ Ջրածնային կապը ազդում է հիմնականում նյութի ֆիզիկական հատկությունների վրա։

Stroenie kov svyazi.jpg

Obrazovanie fragmenta klastera.png

Raspolojenie ionov.png

Ջրածին և ֆտոր տարրերի Է մեծ տարբերության պատճառով ֆտորաջրածնի մոլեկուլում կովալենտային կապը խիստ բևեռացված է, և այդ տարրերի ատոմներն ունեն դրական ու բացասական լիցքի մեծ խտություն։ Այդ պատճառով մի մոլեկուլի ջրածնի ատոմը բավական մեծ էլեկտրաստատիկ ուժով կապվում է մյուս մոլեկուլի ֆտորի ատոմի հետ։ Առաջանում է ջրածնային կապ, որի շնորհիվ երկու մոլեկուլները կապվում են իրար։

Մետաղական կապ

Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։ Անգամ քիչ էներգիայի առկայությամբ էլեկտրոնները կարող են անցնել ավելի բարձր էներգիական մակարդակներ կամ նույնիսկ հեռանալ ատոմից։ Բյուրեղային վիճակում մետաղների ատոմներն իրար կողքի լինելիս վալենտային էլեկտրոնները, ինչպես կովալենտային կապի ժամանակ, ընդհանրացվում են։ Սակայն, ի տարբերություն կովալենտային կապի, այդ ընդհանրացումը կատարվում է ոչ թե երկու ատոմների, այլ մետաղի բյուրեղում եղած բոլոր ատոմների միջև։ Oրբիտալներն ընդհանրացվելով առաջացնում են մի վիթխարի «գերօրբիտալ»՝ բացասականապես լիցքավորված «էլեկտրոնային գազ», որով կարծես ամրացվում են մետաղի դրական իոնները։ Մետաղային կապը ապատեղայնացված կապ է, գործում է ոչ թե երկու կամ իր շուրջը գտնվող մի քանի ատոմների, այլ մետաղի կտորի բոլոր ատոմների միջև։ Մետաղային կապին բնորոշ է մետաղական բյուրեղացանցը, որի հանգույցներում մետաղի դրական իոններն են՝ շրջապատված ազատորեն տեղաշարժվող վալենտային էլեկտրոններով։ Մետաղային կապին և մետաղային բյուրեղացանցին բնորոշ են պլաստիկությունը, լավ էլեկտրա– և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլը։

Реклама
Рубрика: Քիմիա

Լիթիում քիմիական տարր

Պատմություն և անվան ծագում

Լիթիումը հայտնաբերել է շվեդ քինիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817)։ Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում»։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։

Բնության մեջ

Լիթիումի երկրաքիմիա

Լիթիումը իր երկրաքիմիական կազմով պատկանում է լիտոֆիլ տարերի շարքին, որոնցից են կալիումը, ռուբիդիումը և ցեզիումը։ Հելիումի պարունակությունը ընդերքում 21 գ/տ, ծովի ջրում 0,17 մգ/լ: Պարունակությունը երկրակեղևում 3,2-10 3 % է (ըստ զանգվածի)։

Հանքավայր

Լիթիումի հանքավայրերը գտնվում են Չիլիում, Բոլիվիայում (Ույնի աղալիճը ամենամեծն է աշխարհում) ԱՄՆ-ում Արգենտինայում, Կոնգոյում, Չինաստանում, Բրազիլիայում, Սերբիայում, Ավստրալիայում։

Լիթիումի իզոտոպներ

Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։ Հայտնի է լիթիումի 7 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ և 2 երկու միջուկային իզոմեր (4Li — 12Li և համապատասխանաբար 10m1Li — 10m2Li)։ Առավել կայուն է 8Li իզոտոպը։ Էկզոտիկ իզոտոպ 3Li ըստ երևույթին, գոյություն չունի որպես զուգորդված համակարգը։

Ստացում

Լիթիումի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլֆատային կամ ծծմբաթթվային եղանակներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հալույթը 400-460 °C-ում էլեկտրոլիզի ենթարկելիս: Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել լիթիումի ստացումը մետաղաջերմային եղանակներով։ Ժամանակակից տեխնիկայում լիթիումը ամենակիրառական մետաղներից մեկն է։

Ֆիզիկական հատկություններ

Լիթիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ Li3N, և օքսիդից՝ Li20: Լիթիումը ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 180,5 °C, եռմանը՝ 1317 °C: Առաձգական է, լավ մամլվում է ու գլանվում, հեշտությամբ կտրվում է դանակով։ Հայտնի բոլոր միացություններում միարժեք է։ Շնորհիվ իր ցածր խտության լիթիումը լողում է ոչ միայն ջրում, այլ նաև կերոսինում: Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիումի ստացման համար։

Քիմիական հատկություններ

Լիթիումը ալկանիկան մետաղ է, բայց համեմատաբար կայուն է օդում։ Քիմիապես ակտիվ տարր է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազոտի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ։ Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին: Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի է։ Շատ թվով օրգանական նյութերի հետ առաջացնում է լիթիում օրգանական միացություններ։ Բազմաթիվ համաձուլվածքների բաղադրիչ մասն է կազմում։ Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտությամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրինակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl և այլն)։ Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը։

Կիրառումը

Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Լիթիումը որպես հալույթ օգտագործվում է որոշ համաձուլվածքներում։ Լիթիումն օգտագործվում է էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներում։ Նրա թեթև իզոտոպը հիմք է ծառայում տրիտիումի արդյունաբերական ստացման համար։

 

Рубрика: Գրականություն

Պատիժները մեր կրթահամալիրում

Ինձ թվում է որ պետք է մինչ պատժին անցնելը խոսել աշակերտի հետ, առանձին:Եթե խոսելուց հետո աշակերտը կրկնում է կամ շարունակում է անկարգ կամ անբարոյական վարք ցուցաբերել պետք է արդեն անցնել ծնողներին: Պետք է զանգահարել ծնողներին և տեղեկացնել աշակերտի անբարոյական պահվածքի մասին և խնդրել երեխային զրկել իր սիրած զբաղմունքից: Կան երեխաներ ովքեր դրանից էլ չեն ազդվում, և իրենց վարքը չի փոխվում: Ես կարծում եմ, որ երեխաներին ուղակի պետք է զրկել իր սիրած զբաղմունքից, քանի որ դա ամենաարդյունավետ  պատիժն է և երեխան կարծում եմ իր սխալը էլ չի կրկնի:

Рубрика: Русский

24-28 сентября Урок 1. Притча о блудном сыне

  1. Лексическая работа: прямое и переносное значение слов. Словосочетания:

золотое сердце — это когда человек не думает только о себе, и думает еще о окружающих

золотые руки — это когда человек имеет как будто волшебные руки, потому что он силен в творчестве

сердце — сердце имеет два значение, первый человеский орган, а второй это просто фигура.

обросшее шерстью — 

светлая голова — это когда у человека бывают гениальные мысли

2.Беседа на тему: : Нужно ли прощать?

По моему мы прощаем только тех, кого мы любим и кто для нас важный человек, только тогда мы умеем прощать. Но есть люди которые не прощают ничего. С одной стороны это хорошо потому что никто не будет играть с вами и использывать доброту, а с другой у вас будет не так уже много друзей.

  1. Чтение Притчи о блудном сыне( слайд 79).
Рубрика: Անգլերեն

September 24-28

Lesson 1

Talking without speaking/page 12

Grammar:past simple vs present perfect tense

Hometask:ex.3/e,page 13

Petra Dawes left school six months ago.But she didn’t go straight on to university after the holiday like a lot of her schoolmates. In September she did something she had wanted to do for some time.She took a gap year. Since then,she traveled to three different countries and spend between two and four week in each one.She didn’t learned three new languages though, because all the countries are French — speaking! But she started to learn some Italian, because Italy is her next stop — and she can’t wait. I always wanted to see Italy. It’s a country I’ll never visit, so I’m incredibly excited about it!.

 

Рубрика: Հասարակագիտություն

Հասարակագիտության երրորդ դասը

Related imageՄենք այս դասին խոսեցինք տղամարդու իրավունքների մասին, թե ինչ կարող է թույլ տալ կնոջը և ինչ ոչ: Շատ կանանց ամուսինները չեն թույլ տալիս իրենց կնոջը հագնել կարճ կիսաշրջազգեստներ, պատրված ջինսեր և այլն: Ես դա ճիշտ չեմ համարում, քանի որ դրա մեջ վատ բան չկա, իհարկե դրան էլ չափ կա, բայց եթե կինը չի անցնում չափերը, ինչու արգելել: Ես դա շատ սխալ եմ համարում և կարծում եմ ամուսինը օրենքով իրովունք չունի կնոջը արգելել հագնվել այնպես ինչպես ուզում է:

Рубрика: Без рубрики

Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…

Սա իմ համար շատ կարևոր խոսքեր էէին, քանի որ այստեղ Կոմիտասը հասկացնում է որ բնություն ասելով պետք չի մտածել սահմանափակ, իրականում բնության մեջ է մտնում մեր ամեն մի գործողությունը, և հենց մենք: Եվ իսկապես եթե մարդը որոշեր գիրք ստեղծել բնութթյան ամեեն ինչի մասին, ապա այդ գրքի էջերը անվերջ կլինեին, եթե իհարկե մարդը այքան բան իմանար բնության մասին: Բնությունը ունի շատ գաղտնիքներ, որոնք մենք դեռ չենք հայտնագործել, որոնց մասին դեռ ոչ ոք չգիտի և չի լսել: Ես վստահ եմ որ բնությունը այնքան գաղտնիքներ ունի, որ հաստատ մինչև աշխարհի վերջ չբացահայտված գաղտնքիներ կմնան: Բնությունը և բնության օրենքը պետք է հասկանալ, որպեսզի ոչ մի բանից անակնկալի չգալ