Рубрика: Без рубрики

bnagitutyan tnayinner

Ծաղկավոր բույսերի օրգանները։ արմատ

  1. 1. Ծաղկավոր բույսերի օրգանները։ Արմատ
  2. 2.  1. Ի՞նչ է օրգանը։  Օրգանը մարմնի մաս է, որը ունի կառուցվածծքը, ձև և տեղ:Բոլոր օրգանները միասին կազմում են համակարգ:Ամեն օրգան իր գործառույթը ունի:Բույսի օրգաններն են արմատը և ընձյուղը:Ընձյուղի վրա տեղավորված են տերևները և բողբոջները:Դրանք կոչվում են բույսի վեգետատիվ օրգաններ:Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սնուցումը, շնչառությունը և բազմացումը: Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի սեռական կամ գեներատիվ բազմացման օրգաններն են։
  3. 3.  2. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։  Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավոր ված տերևներով և բողբոջներով) բույսի վեգետատիվ օրգաններ են, ապահովում են բույսի սննդառությու նը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։
  4. 4.  3. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։  Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի սեռական կամ գեներատիվ բազմացման օրգաններն են։
  5. 5.  4. Որո՞նք են արմատի գործառույթները։  Արմատը լինում է գլխավոր, կողմնային և հավելյալ:Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ։
  6. 6.  5. Ինչո՞վ է առանցքային արմատային համակարգը տարբերվում փնջաձև արմատային համակարգից։  Արմատային համակարգը լինում է առանցքային` լավ զարգացած գլխավոր արմատով (լոբի, խատուտիկ, վարունգ, արևածաղիկ, բալենի, խնձորենի), և փնջաձև, որտեղ գլխավոր արմատը չի առանձնանում կողքային և հավելյալ արմատներից (ցորեն, սոխ, սխտոր, կակաչ)։
  7. 7.  Փնջաձև արմատներ:  Արմատի հիմնական գործառույթը հողից սնուցում ստանալն է (ջուր և հանքային աղեր):
  8. 8.  6. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք։  Որոշ բույսերի արմատներ, իրենց հիմնական գոր ծառույթից բացի, ձեռք են բերել լրացուցիչ գործա ռույթներ։ Ճակնդեղի, գազարի, շաղգամի գլխավոր արմատը և ցողունի ստորին մասը ձևափոխվել են՝ առաջացնելով արմատապտուղներ, որտեղ պաշար վում են սննդանյութերը։ Պաշարանյութերը, կուտակ վելով կողքային և հավելյալ արմատներում, առա ջացնում են արմատապալարներ (գեորգենի, այգա ծաղիկ)։ Թթվածնով աղքատ հողերում աճող բույսե րի արմատներն առաջացնում են շնչող արմատներ, որոնք առաջանում են կողքային արմատներից։ Հան դիպում են նաև հենարանային (ֆիկուս), օդային (խո լորձ) և այլ տիպի արմատներ։