Рубрика: Без рубрики

Նախանձ

Տես, որ հանկարծ նախանձի օձը չսողոսկի հոգիդ, նա կրծում է միտքը ու փչացնում սիրտը։ — Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
Ամեն մի մարդ ունի ճիշտ ճանապարհ ընտրելու հնարավորություն,բայց կան մարդիկ որոնց բարի հոգու մեջ սողոսկում է այդ օձը և աղտոտում նրանց մաքուր սրտերը:
Վոտինին չհամարձակվեց հայացքն անգամ բարձրացնել նրա վրա: — Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու՞ Վոտինին չէր կարողանում նայել Դերոսսիին:
Ինձ թվում է որ Վոտինին մտածում էր Դերոսսին կարող էր նրան անպատվել դասարանում իր արած նախանձի համար:
Ինչպե՞ս ես դու վերաբերվում այն մարդկանց, ովքեր քեզ նախանձում են. ինչու՞:
Ես աշխատում եմ ինձ շրջապատել միայն լավ մարդկանցով,որովհետև նրանք ունեն ազնիվ սիրտ: