Рубрика: Без рубрики

պատմության տնայինները

Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը
Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:

Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։
Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան-Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։
Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը,
իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նավահանգիստներ։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է: Կղզու անունը նշանակում է Աղի ծով։
նկ. Վանա լիճը: Առաջին պլանում Աղթամար կղզին Սբ Խաչ եկեղեցիով Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշարժան են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։
Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է։ 1988 թ. տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է: Դրանցից են Մասիսը, Արագածը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը։

Մարդու ձևավորում

Երկրաբանական և հնագիտական հետազոտություններով ապացուցվել է, որ Չորրորդական դարաշրջանում (0, 6-3, 5 միլիոն տարի առաջ) Հայկական լեռնաշխարհում նախամարդու բնակության և մարդկային հասարակության զարգացման համար առկա են եղել բարենպաստ բոլոր պայմանները։ Այստեղ է ձևավորվել հայ ժողովուրդը ու անցել պատմական զարգացման բոլոր փուլերը։

Քարի դար

Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկել է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 միլիոն տարի առաջ — մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ), որը համընկել է քարի դարաշրջանին։ Հնագիտական պարբերացմամբ՝ քարի դարաշրջանը բաժանվել է հնաքարի (հունարեն` պալեոլիթ), միջնաքարի (հունարեն` մեզոլիթ) և նորաքարի (հունարեն` նեոլիթ) ենթաշրջանների։ Նորաքարի ենթաշրջանի եզրափակիչ փուլում Հայկական լեռնաշխարհի բնակչությունը յուրացրել է պղնձի մշակությունը և աստիճանաբար անցել մետաղի դարաշրջանին։ Անցման այդ ժամանակաշրջանը (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներ) անվանում ենք պղնձաքարի (հունարեն` էնեոլիթ) դարաշրջան։

Բրոնզի դարաշրջան

Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումը, ցեղային միությունների և վաղ պետականության սաղմերի ձևավորումը։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել է բրոնզի դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ — մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), որը հատկանշվել է տոհմատիրական հասարակարգի քայքայմամբ, վաղ քաղաքային կյանքի և քաղաքացիական հասարակության ձևավորմամբ, նշանագրերի գյուտով։

Ցեղեր և ցեղային միություններ

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին և հատկապես մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին ձևավորվել են ցեղերն ու ցեղամիությունները։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում այդ ցեղամիություններն առաջին քաղաքական կազմավորումներն էին, որոնք բովանդակել են վաղ պետականության սաղմեր՝ կիսանահապետական, կիսաավատապետական ձևի մեջ։ Խեթական և ասորեստանյան սկզբնաղբյուրների հավաստմամբ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսին Հայկական լեռնաշխարհի ցեղերն արդեն համախմբված էին խոշոր ու մանր քաղ. կազմավորումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դրացիներից սահմանազատված իր տարածքը՝ «երկիրը» կամ «աշխարհը», ինքնանվանումը, զինված ուժերն ու պաշտպանական կառույցները, ներքին վարչաբաժանումները, պաշտամունքը և կրոնական ընդհանուր տաճարը, ցեղաբարբառը և հոգևոր մշակույթի ինքնահատուկ գծերը, շերտավորված հասարակությունը, կառավարման մարմինները՝ ժառանգական մենաշնորհով օժտված իշխանատան գլխավորությամբ։

Քաղաքական կազմավորումներ

Մ.թ.ա. XV-XIII դդ. խեթական արքունի արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի քաղ. կազմավորումներից առանձնապես հիշատակվում են Ալշե, Իշուվա և Բարձր «երկրները», որոնք համապատասխանաբար նույնանում են հին հայկական Աղձնիք, Ծոփք և Բարձր Հայք «աշխարհներին»։

Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքական կազմավորումներից է համարվում խեթական արձանագրություններում հիշատակվող Խայաշա-Ացցի (Հայասա-Ազզի) ցեղամիությունը։

Նախնադարյան հասարակության քայքայումը Հայաստանում
Նախնադարում մարդիկ ապրում էին իրար հավասար։ Գոյություն չունեին հարուստներ և աղքատներ։ Հնում առանձին անհատը չէր կարող իր գոյությունը պահպանել մենակ։ Դրա համար ապրում էին խմբերով, աշխատում էին բոլորը միասին և ձեռք բերված բարիքները օգտագործում էին հավասարապես։

Սակայն աշխատանքային գործիքների կատարելագործումը նպաստեց արտադրողականության բարձրացմանը և մարդն սկսեց արտադրել ավելին, քան պետք էր իր գոյությունը պահպանելու համար։ Առաջացավ մթերքների ավելցուկ։ Հասարակության հետագա զարգացման շնորհիվ նախկին համայնքն սկսեց բաժանվել խոշոր ընտանիքների կամ գերդաստանների, որտեղ համատեղ ապրում և աշխատու էին մի քանի արյունակից սերունդներ։ Ընտանիքներն ունեին իրենց սեփական տնտեսությունը։ Այլևս վերացավ ողջ տոհմի անդամների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Հետևաբար ստացված բերքը դառնում էր տվյալ ընտանիքի սեփականությունը։ Բարձրանում է շահագրգռվածությունն ավելի շատ արտադրելու համար, մեծանում է ընտանիքների միջև մրցակցությունը։ Ինչպես և պետք էր սպապսել, դա հանգեցրեց բնակչության մի մասի հարստացմանը և մյուսների աղքատացմանը։ Նախնադարի հավասարների հասարակությունը շերտավորվեց։ Առաջացան հարուստներ և աղքատներ։ Աստիճանաբար հարստացան հատկապես տոհմացեղային ավագանին, ռազմական և կրոնական առաջնորդները, հեքիմներն ու կախարդները։ Նրանք ձեռք բերեցին լավագույն ու բերրի հողերը, անասունների հոտերը, որսատեղիները, ձկնառատ գետերն ու լճերը, մետաղների հանքերը։

Արդյունքում նրանց հաջողվեց կուտակել հսկայական հարստություն։ Այդ են հավաստում տոհմացեղային ավագանու ու ռազմական առաջնորդների դամբարանների պեղումները, որոնք աչքի են ընկնում իրենց հարստությամբ։ Հնում մահացողի հետ դնում էին բազմաթիվ իրեր, նույնիսկ ձիեր, մարտակառքեր, սայլեր, ստրուկներ ու ծառաներ, որոնք իբր անհարժեշտ էին նրան հանդերձյալ կյանքում։ Այս ամեն, որ գտնվել է Լոռու, Շիրակի, Լճաշենի, Աշտարակի և այլ դամբարանների պեղումների ժամանակ, կարելի է տեսնել պատմության թանգարանում։ Ի հակադրություն սրա՝ տոհմի և ցեղի հասարակ անդամների դամբարանները պարունակում են մի քանի կավե ամաններ, դանակի շեղբեր, հասարակ զարդեր։

Արոտավայրերի, անասունների, գույքի ու սննդամթերքի կողոպուտի համար մղվող միջցեղային կռիվներն ու ընդհարումներն այս շրջանում սովորական երևույթ են դառնում։ Դա հեշտ ճանապարհով հարստություն դիզելու միջոց էր։ Սկզբում այդ կռիվներին մասնակցում էին տոհմի կամ ցեղի բոլոր չափահաս տղամարդիկ։ Հետագայում պատերազմը, թալանը և կողոպուտը նրանց մի մասի համար դարձավ միակ զբաղմունքը։ Առաջացան կռվող ռազմիկների խմբերն իրենց առաջնորդով։

Արտաքին թշնամիների դեմ համատեղ պաշտպանվելու անհրաժեշտությունն ստիպում է Հայկական լեռնաշխարհի տոհմերին և ցեղերին միավորվելու ռազմականապես ավելի ուժեղ ցեղային միությունների մեջ։ Արյունալի և հաճախակի կրկնվող կողոպուտը, մարդկանց ստրկացումը ստիպում էին Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղերին ոչ միայն միավորվելու, այլև կառուցելու պարսպապատ ամրություններ՝ ամրոցներ։ Այդ ամրոցները կառուցվում էին մեծ քարերով և ստացել են Կիկլոպյան անունը, իբրև թե հսկաներն են դրանք կառուցել։ Նման բազմաթիվ ամրոցներ կան Սևանի ավազանում, Սյունիքում, Շիրակում և այլուր։

Հայկական լեռնաշխարհում բրոնզի դարի վերջում կազմավորվում են առաջին պետական կազմավոևումները։ Դրանք ավագանու և հարուստների ձեռքում վերածվում են բռնության և շահագործման միջոցի։ Ստեղծվում են կառավարման առաջին մարմինները և հարկադրանքի միջոցները՝ բանտը, դատարանը, բանակը։ Տոհմացեղային ավագանին, ռազմական և կրոնական առաջնորդները իրենց ձեռքը վերցրին կառավարման մարմինները։ Առաջնորդների իշխանությունն սկզբում սահմանափակվում էր ավագների խորհուրդով, ընդհանուր ժողովներով։

Աստիճանաբար նրանց իշխանությունը դառնում է գրեթե բացարձակ, անսահմանափակ։ Նրանց հրամանները ստանում են օրենքի ուժ։ Չենթարկվողներին մահ կամ այլ պատիժ էր սպառնում։ Այսպիսով, նախնադարի հասարակությունը Հայկական լեռնաշխարհում թևակոխում է պետությունների առաջացման փուլը, այսինքն քայքայվում է նախնադարյան հավասարների հասարակությունը։ Ձևավորվում են առաջին պետությունները։ Դրան առավել նպաստեց Ք.ա. ll հազարամյակի կեսին երկաթի հայտնագործումը և դրա լայնորեն կիրառումը աշխատանքային գործիքների, պատերազմի զենքերի պատրաստման ու որսորդության մեջ։


Հայաստանը հաճախակի է հիշատակվում «Արմինա» անունով։ Նրանց արձանագրությունների աքքադական մասում «Արմինա»-ի փոխարեն բոլոր տեղերում գրված է «Ուրաշտու»: Աքքադերենի ասուրական տարբերակի «Ուրարտու»-ն բաբելական տարբերակում «Ուրաշտու» ձևն ունի, քանի որ ասուրականի «ր» հնչյունի դիմաց բաբելականը «շ» ուներ։ Այսպիսով, հին պարսկերենով գրված «Արմինա»-ի դիմաց աքքադերենն ամեն տեղ այն ներկայացնում է «Ուրարտու» («Ուրաշտու»)[11]:

Վերը նշված արձանագրություններից ամենամեծը գրել է տվել պարսից Դարեհ I թագավորը։ Այն փորագրված է Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվողԲեհիսթուն գյուղի մոտական բարձր ժայռին։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը և այստեղ էլ հին պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու» («Ուրաշտու»)։ Այդ արձանագրության մեջ կա հետևյալ նախադասությունը. «Խոսում է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»: Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա», իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»: Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի[11]:

Հատված Բեհիսթունի արձանագրությունից
Հատված Բեհիսթունի արձանագրությունից
Հատված Բեհիսթունի արձանագրությունից
ձախից աջ՝ 1. Բեհիսթունի արձանագրության հատված, 2. գծապատկեր։

Բեհիսթունի արձանագրության մեջ խոսվում է նաև հայերի մասին։ Հին պարսկերեն նախադասություններում հայը կոչվում է «արմինիյա», իսկ աքքադերեն նույն նախադասությունների մեջ՝ «ուրարտայա» («ուրաշտայա»)։ Արձաանագրությունում առկա է հետևյալ նախադասությունը՝ «մի հայ անունը Արաքա», որը հին պարսկերեն մասում ունի հետևյալ տեսքը՝ «Արաքա նամա արմինիյա», իսկ աքքադականում՝ «Արախա շուումշու ուրաշտայա»: Այստեղից էլ պարզ է դառնում, որ հին պարսիկները հայերին անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա (կամ ուրաշտայա)։ Այսինքն՝ ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով, այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա (ուրարտացի)[11]:

Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը

Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:

Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։

Լեռնագրություն

Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 300 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։

Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Այստեղ հաճախ են ցնցումները։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11:41, տեղի ունեցավ ամենախոշոր՝ Սպիտակի երկրաշարժը, որի պաճառով մեր ՀԽՍՀ–ն ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։

Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում: Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Օրինակ՝ Վանա լճիարևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։ Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է։

Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնականպայմանները՝կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին։ Այստեղ առկա են կիսաանապատներից մինչև լեռնային «տունդրան» և նույնիսկ լեռնային-բևեռային բնական բոլոր գոտիները։ Եվ այդ ամենն իրար հաջորդում են ընդամենը 75-200 մետրի վրա։ Բնական պայմանների այդպիսի տարատեսակությունն էլ պայմանավորել է երկրի առանձին շրջաններում տարբեր զբաղմունքների առաջացումն ու զարգացումը։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը: Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։

Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։

Տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաշղթաները իրար հետհատվելով երկիրը վեր են ածել բազմաթիվ փակ շրջանների։ Լեռնաշղթաների միջև ձգված են ձորեր, հովիտներ և դաշտեր: Երկրում հիմնականում տարածված են հրաբխային սարահարթեր և առանձին լեռնազանդվածներ, բեկորային ու ծալքավոր լեռներ, տեկտոնական իջվածքներ։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գուտու մեջ։ Այստեղ է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը (Մասիսից հարավ-արևմուտք), որի խառնարանից դուրս են գալիս ջրային գոլորշիներ, ծծմբային ուածխածնային գազեր և մանր քարակտորներ, իսկ ստորոտից բխում են հանքային տաք աղբյուրներ։

Փոքր Կովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Փոքր Կովկաս

Փոքր Կովկասի լեռնահամակարգն ունի ծալքավոր կառուցվածք։ Այն սկսվում է Վրաստանի ծովափին գտնվող Բաթում քաղաքից և աղեղնաձև շարունակվում է մինչևՀայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի: Լեռնահամակարգն ունի մի քանի լեռնաբազուկներ. հյուսիսում Մեսխեթի ու Թրիալեթի լեռնաշղթաներն են ու Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան), կենտրոնում՝ Բազումի, Փամբակի, Գուգարաց և Սևանի լեռները (Հայաստան)։ Հարավում Փոքր Կովկասը ճյուղավորվում է 2 լեռնաբազուկների՝ Արցախի լեռներ (ԼՂՀ) և Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)։

Փոքր Կովկասի լեռները խոնավ են ու անտառապատ։ Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3906 մ)։ Փոքր Կովկասին կից են Գեղամա հրաբխային լեռնաշղթան և Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը՝ Արագած լեռնագագաթը՝ 4096 մ բարձրությամբ։
Մեսխեթի ու Թրիալեթի լեռնաշղթաները հյուսիսից եզերում են Հայկական լեռնաշխարհը։ Նրանց և Մեծ Կովկաս լեռնային համակարգի մեջտեղում է Ռիոնի հովիտը: Այս լեռնաշղթաներին են հարում նաև Շավշեթի լեռները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում։ Մեսխեթի լեռնաշղթան, որը հայտնի է նաև որպես Աջարա-իմերեթյան, ձգվում է Սև ծովի աջարական ափից մինչև Կուր գետի Բորժոմի կիրճը։ Երկարությունը 150 կմ է, բարձր կետը՝ մինչև 2850 մ (Մեփիսծղարո)։ Թրիալեթա լեռնաշղթայի երկարությունը նույնպես մոտ 150 կմ է, բարձր կետը՝ Շավիկլդե լեռը, նույնպես ունի 2850 մ բացարձակ բարձրություն։ Այս լեռնաշղթաները կազմված է առավելապես ֆլիշային և հրաբխածին ապարներից։ Հյուսիսային լանջերն անտառապատ են։ Գերակշռում են բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպյան մարգագետինները։

Ջավախքի լեռնաշղթան գտնվում է Վրաստանի հարավում և Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։ Երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա: Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը: Ամենաբարձր գագաթը Աչքասարն է ՀՀ տարածքում, որն ունի ծովի մակերևույթից 3196 մ բարձրություն։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով: Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով: Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում։

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում են գտնվում Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու ևՏավուշի մարզերի միջև։ Տավուշում են գտնվում Միափորի, Հախում, Տավուշ, Խնձորուտ և այլ լեռնաշղթաներ։ Հյուսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներից ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։

Շարունակվելով դեպի հարավ՝ Փոքր Կովկասի հերթական ճյուղը Սևանի լեռնաշղթան է, որը սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծամասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման,Շակաշեն և այլ գավառներ, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Սատանախաչն է (3319 մ), ՀՀ տարածքում է Փերեզակը (3290 մ)

Սևանից ճյուղավորվում են երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի և Արցախի լեռները: Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, ապա՝ Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնական սահմանն է։ Բարձր կետը Կապուտջուղն է (3906 մ)։ Արցախի լեռերը գրեթե ամբողջությամբ գտնվում են հայկական երկրոդ պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Նրանք ամբողջովին անտառապատ են, տեղ-տեղ՝ կուսական։ Ամենաբարձր գագաթը Գոմշասարն է կամ Մռավ լեռը (3724 մ):

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս): 
Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է (Քաջքար լեռ): Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները: Այս մասում Նոր Շիրական լեռներն արևելքում միանում են Հայկական լեռներին: 
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:
Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:
Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը (տարածքը՝ 100 հզ. կմ2): Այն բարձրադիր լեռնավահանների (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի), լեռնազանգվածների (Բյուրակնի, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագածի, Սյունիքի և այլն), խոշոր սարահարթերի (Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Շամիրամի, Կոտայքի), ընդարձակ դաշտերի (Էրզրումի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն) համալիր է:
Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնվում նաև Սերոկի, Հավատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:
Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սուկավետի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:
Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց բարձր գագաթներն են Ալադաղը (3351 մ), Ծաղկոն (3519 մ), Նպատը (2332 մ): Վերջինիս ստորոտում՝ Արածանիի հովտում է գտնվում նշանավոր Ձիրավի դաշտը, որտեղ 371 թ-ին Պապ թագավորի ղեկավարությամբ տեղի է ունեցել ճակատամարտ պարսիկների դեմ: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները:
Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
Հայկական լեռնաշխարհի լճերն ունեն տեկտոնական (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխային (Վանա, Սևանա, Արփի, Գայլատու), հրաբխային (Խանչալի, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի), սողանքային (Պարզ) ծագում:
Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հզ. բուսատեսակ, որից 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը: Անտառներում աճում են նշենի, տանձենի, խնկենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և այլ ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:
Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակափոր ոզնին, փոքր կամ հարավային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, դաշտային մկնաճուռակը, մանրաբազեն, մոխրագույն կաքավը, արտույտները, քարաթռչնակները, ճահճային մկնաճուռակն ու լորաճուռակը: Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:
Հայկական լեռնաշխարհի միավորներին տրվել է ավելի քան 150 հզ. տեղանուն, որոնց հետ անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմությունը:

Վանի թագավարություն

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի»,ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»անուններով։

Հայկակն լեռնաշխարհ

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներիցԳարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում էԹուրքիայի Հանրապետության կազմում։