Рубрика: Без рубрики

Առաջին տարին միջին դպրոցում

Բոլոր մարդիկ, բոլոր երեխաները, հաստատ կհասկանան, թե ինչ մեծ դժվարություն է դպրոց փոխելը: Նոր շրջապատ, նոր ուսման կերպ, նոր դժվարություններ, թերություններ: Ես առաջին տարին եմ այս կրթահամալիրում, և ես այս դպրոցը այսքան զարգացած չէի պատկերացնում: Ես հարևան դպրոցներից միշտ լսել եմ, թե այստեղ բոլոր դասերը թռի-վռի են անում, բայց հիմա պատրաստ եմ ասողներին ուղղել և ժխտել նրանց: Այստեղ երեխայի կարծիքը հաշվի են առնում և փորձում կիրառել ուսման մեջ: Իսկ ինչը կապված է ընկերության հետ, ես մտածում էի, որ ընկերներ չեմ ունենա, բայց առաջին իսկ օրվանից ես ձեռք բերեցի երեք նոր ընկերուհի՝ Լիաննան, Ալեքսանդրան և իմ սիրելի Նանեն: Սկզբում մենք չորսով ընկերություն էինք անում, իսկ հետո Լիաննան դպրոցից դուրս եկավ, մնացինք երեքով: Ժամանակի ընթացքում ես և Նանեն մեկուսացանք և սկսեցին միմյանց հետ շփվել երկուսով: Դասարանի աղջիկները կարծես մեզ վանում էին իրենցից, բացառությամբ մի քանի հոգուց: Ես և Նանեն ամեն ինչ միասին էինք անում, բայց շատ էինք վիճում միմյանց հետ: Ընկերները պակասում էին: Ես և Նանեն տարբեր արտահայտություններով ցանկանում էինք հասկացնել դասարանին, որ մեզ ընկերներ են պետք, բայց մեզ հասկացան միայն երկու հոգի՝ Անահիտը և Մանեն: Հիմա մենք ամբողջ դասարանով ընկերուհիներ ենք: Օրինակ՝ Ջուլիան, Նարեն, BFF Անուշները, Լուսինեն Ալեքսանդրան և իհարկե Նանեն, Մանեն և Անահիտը: Այս դպրոցը ինձ նվիրեց շատ մեծ և ընկերասեր շրջապատ:

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий