Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար

Մայիսի 29

09։00 — 09։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

09։20 — 10։30՝ պոպկորնի պատրաստում

10։30 — 12։30՝ ֆիլմի դիտում, քննարկում

12։30 — 13։00՝ ընդմիջում

13։00 — 14։00՝ մարզական պարապմունք

Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար

Փաստեր Ջայլամների մասին

Հետաքրքիր փաստեր ջայլամների մասին

Նախ և առաջ, հարկ է նշել, որ ջայլամները գլուխներն ավազի տակ չեն թաքցնում: Այս թյուր կարծիքի մեղավորը հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագն է, ով վստահ էր, որ «երբ ջայլամները գլուխը թաքցնում են ավազի տակ, նրանց թվում է, թե ողջ մարմինը չի երևում»:

Ջայլամները, որպես կանոն, գլուխը մոտեցնում են գետնին 3 դեպքում: Առաջին հերթին, երբ ուտելիք են փնտրում: Երկրորդ դեպքում, երբ մանր քարեր են կուլ տալիս, որպեսզի սնունդը հեշտությամբ մարսվի ստամոքսում: Եվ վերջապես, երբ հետապնդումից չափազանց հոգնում են և չեն կարող գլուխը վեր պահել` երկար վզի վրա:
Հետապնդումից փախչելիս` ջայլամները սովորաբար հաղթող են դուրս գալիս: Առաջին հերթին, հզոր ոտքերի շնորհիվ, որոնք մեկ քայլով կարող են 4 մետր անցնել և զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն: Սակայն գիշատիչները, որպես կանոն, ավելի արագ են իրենց զոհերից: Այդ դեպքում ջայլամին օգնության են հասնում թևերը: Նրանք կրծքավանդակի մկանների թույլ զարգացածության պատճառով թռչել չեն կարող, սակայն վազքի ժամանակ օգնում են արարգորեն փոխել ուղղությունը` առանց արարգությունը նվազեցնելու: Իսկ վրիպած գիշատիչը, սովորաբար, ի վիճակի չի լինում նորից սկսել հետապնդումը:
Իսկ երբ ջայլամին «նեղն են գցում» կամ նա ստիպված է պաշտպանել իր տարածքն անցանկալի հյուրերից, այդ ժամանակ ջայլամի ոտքերը մահացու զենք են դառնում: Եթե ձիու սմբակի հարվածի ուժը 20 կգ է 1 քսմ-ի վրա, ապա ջայլամի ոտքինը` 30 կգ: Այդպիսի հարվածը հեշտությամբ կարող է ծռել 1,5 սմ հաստության երկաթե ձողը, կարող է կոտրել մարդու ոսկորները, փշրել առյուծի գանգը:
Ջայլամ պահող ֆերմերները պետք է շատ զգույշ լինեն: Ջայլամը տիրոջը ճանաչում է, սակայն ցանկացած կտրուկ շարժման արձագանքում է նյարդային և անկանխատեսելի: Ջայլամի քաշը հասնում է մինչև 150 կգ-ի, իսկ հասակը 2,5 մետրի: Ջայլամը հարգանքով է վերաբերվում տիրոջը, եթե նա իրենից բարձրահասակ է: Այդ պատճառով` շատ ֆերմերներ, ջայլամի մոտ մտնելիս, մեջքին ամրացնում են փայտ, որի վրա խրտվիլակ է հագցված լինում:
Ջայլամներն ապրում են հարեմներով` կազմված մեկ արուից և մի քանի էգերից: Բոլորն իրենց ձվերը դնում են նույն վայրում` արու ջայլամի փորած փոսում: Էգերից մեկը միշտ գլխավորի դերում է լինում: Նա փոսի մոտից քշում է մյուս էգերին և թուխս է նստում:
Ջայլամի բնում 15-60 ձու է դրվում, բայց ոչ բոլորից են ճտեր դուրս գալիս: Կենտրոնի ձվերն ամենաապահովն են, դրանց վրա է նստում մայրը և ամեն գնով պաշտպանում է դրանք: Իսկ ծայրերում դրված ձվերը այնքան էլ լավ պաշտպանված չեն: Ջայլամները գիտեն, որ ցանկացած դեպքում, գիշատիչներն իրենց 2 կգ կշռող ձվերից չեն հրաժարից, և այդ ձվերը, կարելի է ասել, թողնում են գիշատիչներին, որպեսզի կարողանան հուսալիորեն պաշտպանել մյուսները: Նույնիսկ եթե ծայրերում դրված ձվերը չեն գողանում, միևնույն է, դրանցից ճտեր դուրս չեն գալիս, քանի որ մայրը դրանց վրա չի նստում: Բայց դրանք նույնիսկ այդ դեպքում են օգտակար: Երբ մեկուկես ամիս անց դուրս են գալիս ճտերը, մայրը կոտրում է փչացած ձվերը, դրանց վրա ճանճեր են հավաքվում, որոնք էլ կեր են դառնում ճտերի համար:
Ջայլամների յուրօրինակ փետուրը գնահատվել է դեռ Հին Եգիպտոսում: Դրա պահանջարկը գնալով ավելացել է, և XVIII-րդ դարում ջայլամները կանգնած էին ոչնչացման եզրին: Բարեբախտաբար, XIX-րդ դարի կեսերից ջայլամներին սկսել են բազմացնել մասնավոր ֆերմաներում: Սակայն, այնուամենայնիվ, մարդու գործունեության հետևանքով որոշ տեսակներ վերացել են:
Ներկայումս ջայլամների ֆերմաներ գործում են աշխարհի մոտ 150 երկրներում: Սակայն ամենից շատ` Աֆրիկայի հարավում: Ջայլամներին բազմացնում են կաշվի, մսի, ձվերի և փետուրների համար: Որոշ երկրներում նաև ջայլամներով մրցույթներ են կազմակերպում: Չափահաս արու ջայլամը հեշտությամբ իր մեջքին կարող է տանել հասուն տղամարդու: Ջայլամներին նույնիսկ սայլակներ են ամրացնում և օգտագործում որպես քարշող ուժ: