Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար

Հունվարի 10

Այսօր իմ օրերից ամենալավն էր: Մենք առաջինը գնացինք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան: Այնտեղ կար ամեն ինչ, ինչ պետք է իմանալ հայտնի և տաղանդավոր Մարտիրոս Սարյանի մասին: Մեզ թանգարանում պատմեցին ամեն բան, և մենք հասկացանք: Ահա Մարտիրոս Սարյանի նկարներից, որոնք մենք տեսանք նրա տուն թանգարանում:

Image result for Մարտիրոս Սարյանի հեքիաթային նկարներիցՍա Մարտիրոս Սարյանի հեքիաթային նկարներից է: Մենք այս նկարը տեսանք նրա տուն թանգարանում: Այս նկարը ինձ հատկապես դուր եկավ իր խորհրդավոր տեսանկյունից, քանի որայստեղ հերոսները կարծես ավարտված չեն:

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանից հետո մենք գնացինք պոնչիկանոց: Այնտեղ մենք սնվեցինք, ուժ հավաքեցինք և գնացինք սահադաշտ չմուշկ քշելու: Ես միայն կարող եմ ասել, որ այսօրվա օրը անցավ հիասքանչ և վերջ: Ես սիրում եմ իմ ջոկատը :):):):):):):):):):)

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий