Рубрика: Без рубрики

Տնորենիս օրագիրը 3

Հոդվածի հղումը գտեք այստեղ

Ես կարդացի այս նյութը և այն ինձ շատ դուր եկավ: Այստեղ կարծես Պարոն Բլեյանը, բոլոր աշակերտներին և ուսուցիչներին ուժ էր տալիս չհանձնվելու, և մինչև վերջ պայքարելու:

Ամենակարևոր պարբերությունը ՝

Մեր հյուրասենյակի ցածր-երկար դարակներին ինչպե՞ս տեղավորվեց մոռացված, մի կողմ գցված էլեկտրոնային ֆոտոալբոմը, ու տեսեք` ինչպես է ազդում սրանով Դավիթ Բլեյանը, իր մինչև երկու տարեկան անհատական ու խմբային լուսանկարներով, տեսե՜ք, ինչ կարևոր հիշեցումներ է անում: Կարևոր է ֆոտոալբոմի թերթումը, թղթային թե էլեկտրոնային կրիչով… Դժվար է լուսանկարից քեզ նայող հայացքից կտրվելը, ազատվելը, ինչպես իմ բլոգի գլխավոր նկարաշարից, Մելինե Մարտիրոսյանի հեղինակած Դավիթ Բլեյանի այս մեկից…

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий