Рубрика: Без рубрики

Տնորենիս օրագիրը 2

Օրագրի հղումը գտեք՝ այստեղ

Այսօր ես կարդացի Տիար Բլեյանի օրագրից մի նյութ, և ասեմ, որ շատ հետաքրքիր էր: Խորհուրդ եմ տալիս կարդաք, և չեք փոշմանի: Չթաքցնեմ , և ասեմ, որ այնտեղ կային շատ անհասկանալի արտահայտություններ, բայց Տիար Բլեյանը այնքան ճիշտ է շարադրել իր խոսքը, որ հաջորդ նախադասությունը կարդալուն պես ես միանգամայն հասկանում էի այդ անհասկանալի արտահայտությունները:

Մեկ պարբերություն, որ համարում եմ ամենակարևորը:

Իսկ «Նոյ» գինու կոմբինատի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակի-աշտարակի մուտքի մոտ, որ իմ հեծանվային ճամփին է, հանդիպում եմ իմ հին ընկերներին… որ հոգնած քարոզարշավային առօրյայից՝ մեքենա են ուզում նստել: Նրանց կուսակցության նախընտրական 15 կետին ես ավելացնում եմ իմը՝ 16-րդը, համահայկականը… Թող 50+1% ձայների դիմաց բոլոր հայաստանցիներին  խոստանա հեծանիվ նստեցնել Գագիկ Ծառուկյանը… Մի բո՜լ ծիծաղում ենք: Այսպես, Գինեսի գիրք անցած գերմանացի այս կնոջ՝ 90-ամյա Ջոան Կասսի վիճակն եմ համարում միակը՝ ինչքան ուզում ես ապրի, բայց այս մարզավիճակում: Ծիծաղեցի՞ք, լավ է, լուրջ չընդունեցի՞ք և՛ այս կնոջը, և՛ իմ ասածը…

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий