Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Հրանտ Թադևոսյան. հարցազրույց

  • Նախ կխնդրեմ կարճ ներկայացնեք ձեր մասնագիտությունը:

Նկարիչ եմ, վաղ հասակից, երբ երեխաները խաղում էին բակում, ես տանը նկարների էսքիզներ էի գծում: Արհեստանոցիս նկարների մեծ մասը բնանկարներ են:

  • Ի՞նչ հասակում և ինչու՞ որոշեցիք ընտրել հենց այդ մասնագիտությունը:

Արդեն նշեցի ինչ տարիքից, իսկ ինչը վերաբերվում է այն հարցին, թե ինչու՞ որոշեցի զբաղվել հենց նկարչությամբ, կասեմ որ դա ինձ ուղղակի դուր է գալիս:

  • Արդյո՞ք նկարչությունը բավական է ձեզ լիովին ֆինանսապես ապահովելու համար:

Նախկինում, երբ այնքան էլ ճանաչված չէի գուցե առաջանային ֆինանսական խնդիրներ, բայց հիմա անգամ տարեկան մի քանի ցուցահանդեսները թույլ են տալիս ինձ և ընտանիքիս ապահովել:

  • Սիրու՞մ եք ձեր աշխատանքը և ի՞նչն եք ամենաշատը սիրում: 

Սիրում եմ, որ աշխատանքս թույլ է տալիս և անգամ պարտադրում է պարբերաբար գնալ բնության գիրկ, նոր պեյզաժների փնտրտուքներով:

  • Եթե ոչ նկարիչ, ապա ի՞նչ:

Կարծում եմ, եթե չլինեի նկարիչ, կաշխատեի որպես դասախոս, քանի որ զգացողությունը, որ սերնդի համար ինչ որ կարևոր բան եմ անում, ինձ լիացնում է:

  • Ունե՞ք արդոք հոբբի և եթե այո, ապա կարո՞ղ է այն համարվել ձեր երկրորդ աշխատանքը:

Նկարչությունը ինձ համար համարվում է և՛ աշխատանք, և՛ հոբբի:

  • Կա՞ արդյոք որևիցե մեկը, ով պատճառ է դարձել ձեր հաջողությանը:

Իմ հենց մենակությունն է, որ դարձել է հաջողության պատճառ, քանի որ մանկությանս տարիները անցկացրել եմ որբանոցում:

  • Նախադրյալներ, որոնք ըստ ձեզ պարտադիր են նկարիչ համարվելու համար:

Ստեղծարարություն և լինել ճամփորդել սիրող:

  • Ես տեղյակ եմ, որ դուք համալսարանում աշխատում եք որպես դասախոս, ի՞նչ եք դասավանդում:

Բնականաբար իմ իսկ մասնագիտությունն եմ դասավանդում, հիմնականում`գծագրություն:

  • ի՞նչ են տալիս ձեզ ցուծահանդեսները:

Ցուցահանդեսները ամենաառաջին հերթին մոտիվացնում են, քանի որ հասկանում ես, որ աշխատանքդ գնահատում են: Նաև նոր հաճախորդներ ձեռք բերելու միջոց է:

  • Մոտ քանի՞ կտավ ունեք:

5000 և ավել:

  • Ձեր ամենասիրած գործը ձեր իսկ հավաքածուից:

Այս հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել բայց երևի թէ կառանձնացնեմ «Կիսալուսին» ստեղծագործությունը:

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий