Рубрика: Без рубрики, Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա. երրորդ ուսումնական շրջան

Երրորդ ուսումնական շրջանի տեխնոլոգիայի պարապունքների ընթացքում մենք իրականացնելու ենք Մայր դպրոցի միջավայրի ներսի և դրսի խնամքի նախագծեր:

Քանի որ առջևում գարուն է, դպրոցի ներքին բակերը պետք է կարգի բերել:

Ես կարծում եմ յուրաքանչյուր սովորող պետք է որոշակի մասնակցություն ունենա նախագծի մեջ, որովհետև այնքան հաճելի կլինի քայլել դպրոցի մաքուր բակերով և հիանալ մեր կատարած աշխատանքով:

Реклама
Рубрика: Без рубрики, Տեխնոլոգիա, Գրականություն, Իմ կատարած հետազոտական աշխատանքները, Լրագրություն

Սեբաստացիների կարծիքը կրթահամալիրի նոր տոնածառի վերաբերյալ (տեսանյութ)

Рубрика: Без рубрики, Տեխնոլոգիա

Նորացված սրահ՝ Միջին դպրոցի ակումբում

file_37546_969565

Մենք պատրաստվում ենք փոփոխել մեր դպրոցի ակումբը: Բերելու ենք կանաչ բարձրացող բույսեր, որոնք կդարձնեն այդ սենյակը հեքիաթային: Պատրաստելու ենք աթոռներ, որոնք փափուկ են և լցված ավազով: Մեր տեխնոլոգիայի դասերը նորից կանցկացվեն այնտեղ, բայց նոր և մեր շատ սիրելի կանաչ անկյունում:

Ավելի մանրամասն ծանոթացեք՝ Մարալ Կարապետյանի բլոգ

Рубрика: Без рубрики, Տեխնոլոգիա

Վարդատունկ

Մենք տեխնոլոգիայի դասի ընթացքում իրականացնում ենք Վարդատունկ նախագիծը Միջին դպրոցի ներքին բակում: Սկզբում կատարում էինք չափումներ, որպեսզի հասկանանք թե տարածքում քանի վարդ կարող է տեղավորվել: Չափումներից հետո սկսեցինք փխրեցնել հողը, և դրանից հետո փորել: Այնքան խորն էինք փորել որ վարդի արմատները լիովին տեղավորվեցին: Մենք վարդերին հետևում ենք, և նրանք խնամքի կարիք ունեն նույնիսկ ձմռանը: Նրանց համար պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ ջերմոցում, որպեսզի գարնանը ունենանք վարդերով լի այգի:

Рубрика: Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի դասի շրջանակներում ընկեր Մարալի հետ մասնակցել ենք «Սև հաղարջի պտղատու այգիներ նախագծին»:Մենք օգտագործում էինք համարյա բոլոր տնտեսական նյութերը և այգեգործական առարկաներ:Բոլորս ձեռնոցներով էինք,որպեսզի չաղտոտվեինք:Նաև հավաքում էինք դպրոցի մոտերքի աղբը:Կային շատ պլաստիկ շշեր և մենք դրանք անպայման նետում էինք պլաստիկայի հատուկ աղբամանների մեջ:Ես օրինակ արմատազրկում էի ոչ պետքական բույսերը,որոնք վնասում էին մյուս պետքական բույսերին:Հետո փոցխով հավաքում էի տերևները,իսկ տղաները բահով փխրեցնում էին հողը: