Рубрика: Без рубрики, Պատմություն

Կայսրության մարդասպանները

Related imageԵրբ որ աշխարհում կատարվում էր ինչ որ ճակատագրական իրադարձւթյուն, ֆրանսիացիները սիրում էին կրկնել․ — փնտրեք կնոջ։

Չինացիները այդպիսի կործանիչներին անվանում էին գեղեցկուհիներ։ Կանայք, ովքեր զոհվել են այդ կայսրությունների ժամանակ, եղել են այնքան գեղեցիկ և պահանջված, որ  իրենց տերերը ամենինչ նետում էին իրենց ոտքերի առաջ։

Բոլոր դարերում կանանց մեծամասնությունը անտարբեր չի եղել թանկարժեք զարդերին։ Անցյալի համակիրները զարդերով ընդգծում էին ոչ միայն իրենց գեղեցկությունը այլ նաև կարգավիճակը, ստիպելով տղամարդկանց ավելացնել գավաթներ ամեն գնով և վերջ ի վերջո կանացի եռջանկությունը կարող էր վերածել մի ամբողջ երկիր մաշված կոպեկի։

Related image

Գեղեցկուհի Ելենա

Ելենա Սպարտանսկային հաճախ անվանում էին Գեղեցկուհի Ելենա, որովհետև նրա գեղեցկությանը հավասար ոչինչ չկար: Երբ որ եկավ Ելենայի ամուսնանալու ժամանակը, նրա մոտ եկան շատ թեկնածուներ: Հարսի հայրը, Թինդերեյ թագավորը թույլ տվեց Ելենային ինքնուրույն ընտրել: Ելենան ընտրել մի երիտասարդի Մենելայ անունով, ով Թինդերեյ թագավորի մահվանից հետո դարձավ Սպարտի թագավորը: Բայց ամուսնական կյանքը Ելենայի սրտով չէր: Մնենելայը սիրում էի կնոջը, և կատարում էր նրա բոլոր քմահաճույքները, բայց նրա նվերները ավելի էին շատացնում կնոջ էգոիզմը: Այդ ժամանակ Տրոյան արքայի որդին ժամանել էր Սպարտ, և Մենելայը նրան ջերմորեն ընդունել էր: Հյուրերի պատվին կազմակերպված տոնախմբության ժամանակ Պարիսը առաջին անգամ տեսավ Ելենային, և այնքան էր նրանով հմայված, որ ամբեղ երեկո նրանից աչք չէր հեռացնում: Մի քանի օր անց Մենելայը գործերով լքեց Սպարտը, իսկ Պարիսը օգտվելով իրավի ճակից գտավ Ելենային, և նրան սեր խոստովանեց: Նրանք երկուսով Սպարտից փախան Տրոյա: Երբ Մենելայը իմացավ այդ մասին, զորք հավաքեց, որտեղ հավաքված էին զորքեր մի քանի հունական քաղաքներից, և պատերազմի մտադրությամբ գնաց Տրոյա:  Պարիսը չէր վախենում Սպարտանցիների վրեժից, որպեսզի Տրոյան անպարտելի համարվեր: Այնպես ստացվեց, որ Սպարտանցիները չկարողացան գրավել քաղաքը տասը տարի: Այսպիսով նրանք դարպասների մոտ թողեցին մեծ փայտե ձի, և ձևվացրեցին թե հեռանում են: Նվերը քաղաք մցնելու Տրոյանցիները չէին էլ կասկածում, որ նվերի ներսում նստած են զինված զինվորներ: Նրանք գիշերը դուրս եկան և պահակներին սպանելով բացեցին դարպասները: Տրոյան ընկավ և փողոցներում կոտորում սկսվեց: Մենելայը փնտրում էի Ելենային, որպեսզի սպանի, բայց երբ նրան տեսավ միանգամից ամեն ինչ ներեց: Նրանք միասնի ապրեցին մինչև Մենելայի մահը, և դրանից հետո Ելենան նախանձողներից փախավ Րոդոս կղզին: Բայց Րոդոսի տիրակալուհին համարեց, որ Ելենան, ում քմահաճույքների պատճառով զոհվեցի հազարավոր մարդիկ, և ում պատճառով կործանվել է Տրոյանական թագավորությունը, արժանի է մահվան: Նա իր աղախինների հրամայեց սպանել Ելենային, և նրանք արեցին դա:

Related imageԿլեոպատրա

Կլեոպատրայի պատմությունը դեռ սկսվել է մ․թ․ա․ 49թ․-ի Եբիբտոս ժամանելուց։ Գնեյ Պոմպեյը խնդրեց օգնել հորը, ով վարում էր կայսրի հետ պատերազմը։ 12 տարեկան Ֆարաոն Պտոլեմեյի  XIII Պոմպեին նվիրեց 60 նավ և 500 զինվոր: Բայց Պոմպեյը միևնույն է պարտվեց և որոշեց թաքստոց գտնել եգիպտոսում երբ որ եգիպտացի Ալեքսանդրիային կայսրը բողոքեց եգիպտացինռը նրան բերեցին Պոմպեյի գլուխը իսկ Կլեոպատրան ով գիշերը խանգարել էր կայսրի անդորրը սկսեց բողոքել նրան ամուսնուց արդյունքները միանքամից վերածվեցին քնքշանքների։ Այդ գործում նա չուներ իրեն հավասարների։ Ինտիմ կապը բերեց նրան, որ կայսրը վերականգնեց Կլեոպատրայի դերը թագավորությունում, իսկ երբ անակնկալի եկած Պտոլեմեյը և իր զորքը պարզեցին իրենց թրերը հռոմեացիների դեմ, ջախջախեցին Եգիպոսի տիրակալուհուն։ Պտոլեմեյ XIII-ը խորտակվեց Նիլում։ Բայց կայսրը ստիպված էր վերադառնալ Եվրոպա առանց սպասելու իր որդու՝ Ցեզարիոնի ծնունդին։ 46 մ.թ.ա մի եգիպտուհի իր մեկամյա որդու հետ ժամանեց Հռոմ: Կեսարը նրան շրջապատեց խնամքով և սիրով, բայց նրա պալատականները արհամարհում էին օտարերկրացուն, անվանելով նրան՝ թագուհի, առանց անուն ավելացնելու: Երբ որ մեղադրողները սպանեցին Կեսարին, Կլեոպատրան փախավ իր հայրենիք: Հռոմում Կեսարի մահից հետո քաղաքական սպանությունները և ըմբոստությունները կատարվում էին մեկը մեկի հետևից: Բնականաբար դա երևում էր նաև Եգիպտոսում: 46 մ.թ.ա 28-ամյա Կլեոպատրան ծանոթացավ Հռոմեացի հրամանատար՝ Անտոնիի հետ: Իրենց միջև սիրավեպ սկսվեց, 9 տարի տևողությամբ: Բայց ի վերջո Անտոնիի զորքը ջախջախվեց իր թշնամու՝ Օկտավիանի կողմից: 30 մ.թ.ա օգոստոսի մեկին Անտոնին սուտ ահազանգ ստացավ Կլեոպատրայի մահվան մասին, և սպանեց իրեն: Որպեսզի ազատվի գերու իրավիճակից Կլեոպատրան փորձեզ հրապուրել Օկտավիանին, բայց չկարողացավ: Դրանից երկու շաբաթ հետո նրան գտան մահացած: Կա նրա մահվան երկու տարբերակ: Առաջինը՝ որ նրան օձ է կծել, երկրորդը՝ որ նրա ժամակալ մեջ թույն կար պահված

 

Реклама
Рубрика: Без рубрики, Պատմություն

Ժպիտի հինգ երանգները…

Related imageԺպիտները լինում են տարբեր տեսակների, և որպեսզի մենք կարողանանք դրանք տարբերել, ամերիկացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել և առանձնացրել 5 ամենատարածված տեսակները:

Սիրո ժպիտ

Այս ծիծաղը պահված է այն մարդու համար, ում դու սիրում ես: Դա նման է գաղտնի ձեռքսեղման: Եվ երբ դու այդ զգացողության մեջ ես, մոռանում ես քո բոլոր բոլոր խնդիրների մասին:

Հին ընկերների ժպիտ

Դու տեսնում ես մի մարդու, ում չես տեսել երկար ժամանակ: Նա մտնում է քո կյանք: Դուք նայում եք միմյանց: Քո ծպիտը ասում է.- ես քեզ կարոտել էի:

Կեղծ ժպիտ

Մարդիկ օգտագործում են այս ծիծաղը, երբ գիտեն, որ պետք է ծիծաղեն, բայց չեն զգում դա: Մենք մտածում ենք, որ ոչ մեկ չի հասկանում, որ այն կեղծ է, բացյ մենք խաբում ենք ինքներս մեզ:

Հաղթանակի ժպիտ

Որոշ ժպիտները կյանքի փոքր հաղթանակների համար են։ Այս ժպիտները կյանքի մեծ և կարևոր հաղթանակների համար են։

Ոգեշնչող ժպիտ

Երբևե փորձե՞լ եք ուրախացնել որևե մեկին։ Ինչ որ մեկը լացում է և դու անում ես ամեն ինչ, որ իրենց ուրախացնեք։ Վերջապես, դու հաջողում ես, տղրությունը անցնում և ժպիտը ի հայտ է գալիս։

Рубрика: Без рубрики, Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք , 8-րդ դասարան, դաս 10

Marseille. First Meeting Between Garibaldi And Mazzini In 1833
 

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները:

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Գերմանիան Պրուսական թագավորության շնորհիվ մեծ զարգացում ապրեց: նրանք հաղթեցին և՛ Ավստրիային, և՛ Ֆրասիային։ 1871թ․ Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի դղյակում հանդիսությամբ հռչակվեց Գերմանիայի պետության ստեղծումը։ Նրանք զարգացած էին տնտեսությամբ, գիտությամբ։ Իսկ 1913թ․ այն աշխարհում դարձավ երկրորդ ամենազարգացած պետությունը, ԱՄՆ-ից հետո։ Վերամիավորումից հետո Իտալիան կրկին բռնեց զարգացման ուղին։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ 20-րդ դարի սկզբին երկրում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Երկու պետություններն իրար շատ նման էին։ Երկուսն էլ զարգացան վերամիավորումից հետո և ունեին իրենց սահմանադրությունը։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ»՝ նրա հավատամքն է։

Ջ․ Գարիբալդին ազգային հերոս էր։ 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը։

Երկուսն էլ իրար շատ նման էին, բայց Ջ․ Գարիբալդին, ի տարբերություն Օ․ Բիսմասկի, ոչ միայն ոգեշնչող էր, այլ նաև ազգային հերոս էր։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմությւոն , 8-րդ դասարանի դասագիրք , էջ 102-106, համացանց:

Լրացուցիչ աշխատանք Վատիկան:

Image result for Վատիկան«Փոքր քաղաք, որն ունի մեծ առաքելություն». ահա այս կարգախոսի ներքո Իտալիայի և Սուրբ Աթոռի միջև 1929 թվականին կնքված Լաթերանյան համաձայնագրերը Վատիկանը հռչակեցին ինքնիշխան պետություն` դրանով իսկ բացելով դռները բոլոր հետաքրքրասերների համար, ովքեր հարյուրամյակներ շարունակ փորձում էին կռահել, թե «ի՞նչ է թաքնված Վատիկանի ամրոցներում»:

Վատիկանում ապրել և ստեղծագործել են այնպիսի հանճարեղ նկարիչներ, ինչպիսիք են Բոտիչելին, Միքելանջելոն, Ռաֆայելը և Բերնինին:  Կոլեկցիոներների հաշվարկներով, աշխարհի ամենափոքր պետության տարածքում գտնվող արվեստի բոլոր նմուշների ընդհանուր արժեքը 150 անգամ գերազանցում է երկրագնդի ՀՆԱ-ն: Վատիկանը, նախևառաջ, աչքի է ընկնում իր քանդակներով: Մասնագետները նշում են, որ Վատիկանի 44 հեկտար մակերեսի 2/3-ը զբաղեցնում են համաշխարհային արվեստի և ճարտարապետության թանկարժեք նմուշները: Վատիկանում գոյություն ունի 1 400 սրահ, 20 թանգարան, որտեղ պահվում է արվեստի 60 հազար նմուշ: 2013 թվականին 5,5 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ:

Իսկ այս ամենը փաստում է, որ Վատիկանն աշխարհի ամենահարուստ պետություններից է: Մի քանի դարերի ընթացքում այստեղ կուտակվել են ամենահայտնի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: Վատիկանում է գտնվում Սուրբ Պետրոսի բրոնզե արձանը, որը ցանկանում են տեսնել բազմաթիվ ուխտագնացներ: Արձանը, որի հեղինակ հանդիսանում է իտալացի քանդակագործ Արնոլֆո դի Կամբիոն, ստեղծվել է XIII դարում: Արձանը պատկերում է ձեռքը բարձրացրած Սուրբ Պետրոսին, ով օրհնում է հավատացյալներին: Արձանի մոտ եկող ուխտագնացները համբուրում են սուրբ առաքյալի բրոնզե ոտքը:

Այստեղ է գտնվում է նաև Միքելանջելոյի «Պիետան», որը հայտնի է նաև «Քրիստոսի ողբը» անվանումով: Այն Միքելանջելո Բուոնարրոտիի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ Միքելանջելոն կարդինալի հետ կնքել էր պայմանագիր, ըստ որի, նա պետք է Պիետայի տապանաքարն ստեղծեր մեկ տարվա ընթացքում, բայց աշխատանքն սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատել է «Պիետայի» վրա մոտ երկու տարի։ Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար՝ հիանալու իր ստեղծածով, և պատահաբար լսում է երկու այցելուների խոսակցությունն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի, Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով հետևյալը. «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»: Քանդակում պատկերված են անկենդան Քրիստոսը և Մարիամ Աստվածածինը, ով սգում է որդու մահը։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կնոջ տեսքով, ով սգում է իր ամենամտերիմ մարդու կորուստը ։ Չնայած երկու խոշոր արձանների միաձուլման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։

Վատիկանի ամենահայտնի արձաններից է նաև Ապոլլոն Բելվերդերյանը, որը թանգարանային հավաքածուի մեջ ներառված է 1509 թվականից։ Հռոմեական մարմարյա բնօրինակի հեղինակն է աթենական քանդակագործ Լեոխարեսը։

Վատիկանի միակ ոսկեջրած արձանը Հերակլեսի անտիկ շրջանի բրոնզե արձանն է, որը հայտնաբերվել է Պոմպեոսի թատրոնի մոտակայքում Ք.Ա. II դարում:

Լաոկոոնի արձանը թերևս Վատիկանի հաջորդ ամենատպավորիչ քանդակն է, որի միջոցով ներկայացվում է Լաոկոոնի և նրա որդիների պայքարն օձերի դեմ: Արձանը հայտնաբերվել է 1506 թվականին, երբ հասարակ հողագործ Ֆելիչե դե Ֆրեդին փորել է իր հողամասը և պատահաբար գետնի տակ նկատել է մարմար: Բարեբախտաբար, այն ժամանակ հասարակ աշխատավորները ևս հասկանում և գնահատում էին արվեստը: Ֆրեդին անմիջապես կանչել է Միքելանջելոյին և նրա օգնությամբ դուրս բերել արձանը հողի տակից: Արձանը վերականգնել է Միքելանջելոն:

Վատիկանում գտնվող արձանների մասին կարելի է պատմել անվերջ, դրանց ցանկը բավական մեծ է: Ինչպես հայտնի է, Վատիկանի հյուսիսային բակում՝ Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում է գտնվում նաև Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հուշարձանը, որը տեղադրվել է 2005 թվականին։ Արձանի հեղինակը Ֆրանսահայ քանդակագործ խաչիկ Ղազանչյանն է: Մարմարե քանդակն ունի 5,7 մետր երկարություն, 26 տոննայից ավելի քաշ։

Վատիկանի այգիներում ապրիլի 5-ին տեղի կունենա նաև Գրիգոր Նարեկացու 2 մետր բարձրությամբ արձանի պաշտոնական բացումը: Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Рубрика: Без рубрики, Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 8-րդ դասարան, դաս 9

Рубрика: Без рубрики, Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 8-րդ դասարան, դաս 8

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում:

  • Տալ «քաղաքացիական հասարակություն»«կուսակցություն»,  «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացության բացատրությունը:

Ամերիկահայերը ակտիվ ներգրավվածություն ունեն պետության բոլոր մակարդակներում։ Գաղթականների առաջին ալիքը ունեցել է զգալի դժվարություններ, սակայն վերաբնակների երկրորդ, երրրոդ և չորրորդ սերունդներից սկսած՝ ԱՄՆ-ում և հայկական սփյուռքում սկսում են հանրահայտ դառնալ ամերիկահայ գործարարները, քաղաքական ու ռազմական, հասարակական ու մշակութային գործիչները, գիտնականներն ու մարզիկները։ 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի սկզբին այստեղ հիմնադրվել են 50-ի հասնող հայկական բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ, որոնք կարգավորում են ամերիկահայերի կյանքը և օգնում նրանց՝ ինտեգրվել ամերիկյան հասարակությանը։

  • Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:

Ժամանակակից պահպանողականությունը ճկուն, ազգային  և ժամանակային առանձնահատկությունների հետ հաշվի նստող գաղափարախոսություն է, որի շնորհիվ կարողանում է արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալել: Ազատականության հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու. ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով: Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը նահապետական բարքերի ու բարոյականություն կրող հաստատությունն էր եկեղեցին:

  • Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության  պարտադիր պայման է:

Ես կարծում եմ որ եթե որևէ ընտրություն կատարվում է ընդհանուր ամբողջ ժողովրդի համար, այդ ընտրությունը պետք է կատարվի միասնական։

Աղբյուրները՝Համաշխարհային պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 88-92, համացանց

Рубрика: Без рубрики, Պատմություն

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 8-րդ դասարան, դաս 7

1-49Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը:

Թվարկիր արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում  ընդհանուր ձեռքբերումները, նվաճումները:

Արդյունաբերական ահսարկության երկրորդ շրջափուլը մեծ զարգացում ապրեցին շատ երկրներ, օրինակ Անգլիայում արտադրությունը խոշորացավ և ստեղծվեցին մոնոպոլիաներ, մանր բանկերը միավորվեցին խոշոր բանկերի հատ, կապիտալն արտահանվում էր գաղութաներ և թույլ զարգացած երկրներ։ Անգլիական դրամի՝ ֆունտ ստելինգի դերը սկսվեց կարևորվել։ Ֆրանսիան նույնպես զարգացման վերելք ապրեց, Գերմանիան իր հարևաններից առաջ անցավ զարգացվածությամբ, բարձրանում է հողի բերքատվությոնը և ավելանում գյուղմթերքների արտադրությունը։ Իսկ Իտալիան սկզբից շատ հետ էր, սակայն ազգային պետության ստեղծումից հետո արագորեն զարգացավ և կենտրոնացավ մեքենաշինության, ավտոմոբիլային և էլեկտրական զարգացման վրա։ Կանադան և Ճապոնիան նույնպես մեծ զարգացում ապրեցին արդյուանբերության ոլորտում։

Հիմնավորիր աշխարհի անհավասարաչափ զարգացման պատճառները:

Եվրոպական ազգերը կապիտալիաստական հասարակական հարաբերությունների հաստատման շնորհիվ կարողացան զարգացման մակարդակով առաջ անցնել և հզորանալ երկրագնդի մյուս մայրցամաքներում ապրող ժողովուրդներից։

Տալ ծանր արդյունաբերության հասկացության պարզաբանումը, ինչ գործոններ նպաստեցին ծանր արդյունաբերության զարգացմանը, , ինչ փոփոխություններ  կատարվեցին հասարակության ընկերային կյանքում:

Ընդգրկում է գրեթե ամբողջ հայթայթող արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերության մի մասը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, քիմիան և նավթաքիմիական, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի-թղթի, շինանյութի, վառելանյութի արդյունաբերությունը։ 1977 թվականին ծանր արդյունաբերությունը տվել է ԽՍՀՄ ամբողջ արդյունաբերական արտադրանքի մոտ 60%-ը։ Այն որոշիչ դեր է խաղացել երկրի արտադրողական ուժերի զարգացման, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման գործում։ Ստեղծվեց մրցակցություն հասարկությունների միջև, քանի որ ծանր արդյունաբերությունը ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքն է։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան, էջ 78-87, համացանցPolitical_map_of_the_World_(November_2011).png

Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա բացահայտում է, որ ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում էր իր ուժերը:-Հենրի Ֆորդ

Լրացուցիչ աշխատանք

Հայտնի մարդիկ . Հ.Ֆորդ

Հայտնի մարդիկ. Ջ. Ռոկֆելեր

Հայտնի մարդիկ. Ջ.Մորգան

Рубрика: Без рубрики, Պատմություն

Աշխատության օր. մայիսի 1

«Սովետի ժամանակ ծաղիկներ էի վաճառում: Ծաղիկների հետ աշխատելը մեծ հաճույք է պատճառում մարդուն: Դժբախտաբար ամուսինս մահացավ ու, բնականաբար, երեխաներիս այդ աշխատավարձով չէի կարողանա պահել: Սկսեցի աշխատել որպես հացթուխ, հետո վաճառողուհի, ժամանակի ընթացքում այլ աշխատանքներ ևս կատարեցի,- պատմում է 61-ամյա տիկին Լաուրան և հավելոմ,- հիմա շատ գոհ եմ, միայն իմ ուժերով ես կարողացա երեխաներիս ուսման տալ, ամուսնացնել: Այժմ հարսս ու փեսաս են աշխատում, իսկ ես թոռնիկներիս եմ խնամում, դե մեր երկրում եթե տանը գոնե երկու հոգի չաշխատեն, ծայրը ծայրին չեն կարողանա հասցնել, իսկ էն ժամանակ ուրիշ էր, եթե փողոցներում պարապ մարդ տեսնեին, կվերցնեին ու գործի կդնեին »: Սովորաբար մարդն իր ողջ կյանքի ընթացքում է կատարում է բազում աշխատանքներ: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց տարբեր մարդկանցից, թե աշխատանքի հետ կապված ինչ ուղի են անցել նրանք : «Աշխատել եմ Գոսնապի հաշվողական կենտրոնում որպես օպերատոր: Հետո ամուսնացա ու ամուսինս արգելեց աշխատել, բայց հիմա երկուսս էլ փոշմանել ենք. չնայած կենտրոնի լուծարմանը, այդտեղ աշխատելով ես մեծ հեռանկարներ ունեի: Դա առաջիններից էր այն կազմակերպություններից, որտեղ աշխատում էինք համակարգիչներով, իսկ հիմա էնտեղի աշխատողներից շատերը բարձր պաշտոններ ունեն»,-պատմում է 43-ամյա Լուսինեն: Հավելում է ՝այժմ աշխատում է կարի արտադրամասերից մեկում. «Տարիներ հետո միայն կարողացա համոզեցել ամուսնուս՝ այն էլ ֆինանսական խնդիրներից ելնելով»: 55-ամյա տիկին Հռիփսիմեն էլ 25 տարի շարունակ աշխատել է սարքավերանորոգման գործարաններից մեկում՝ որպես պահեստապետուհի . «Անհոգ, խաղաղ ժամանակներ էին: Գոյություն ուներ աշխատողների միութուն, որ պաշտպանում էր մեր շահերը »,-ասում է նա: Պատմում է ՝ ամեն տարի Մայիսի մեկին աշխատողներով կազմակերպում էին պիկնիկներ և հրաշալի ժամանակ անց կացնում: 50-ամյա շինարար Վահանը պատմում է ՝ 13 տարեկանից բանվորական աշխատանք է կատարել. «3 տարի շարունակ Մարտունի ավանի շրջկենտրոնում գազար եմ վաճառել, հետո սովորել ու կատարել եմ ավտոթիթեղագործի աշխատանքը, աշխատել եմ նաև Երևանի երկաթգծին կից փոստատանը՝ որպես օպերատոր ,-պատմում է նա և հավելում՝ այնուհետև ծառայել է Խորհրդային բանակում, իսկ վերադառնալով մեկնել է Ռուսաստան՝ շինարարական աշխատանքների,- գյուղերի ճանապարհներն էինք ասվալտապատում: Ես նաև մետաղական ցանկապատ եմ արտադրել, իսկ մինչև հիմա կատարում եմ պարկետի, լամինատի, ներքին հարդարման աշխատանքներ»: Հավելում է՝ արտերկրում ավելի շատ գումար էր վաստակում, սակայն կարոտը ընտանիքի և հայրենիքի նկատմամբ նրան «վերադարձնում են» Հայաստան . «Էստեղ դու գիտես, որ քո գործն ունես, քո ընտանիքի կողքին ես, էնտեղ էլ հեշտ չէր, լինում էր, որ ամիսներով սպասում էի, որ մի աշխատանք տան»: Նշենք, որ 2012թ հոկտեմբերի տվյալներով` Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում է 63.000: Երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշը 39.1 տոկոս է կազմում, որն առավել ցայտուն է երիտասարդ կանանց շրջանում: Փաստում են ՄԱԿ-ի կազմում գործողԱշխատանքի միջազգային կազմակերպության մասնագետները: