Рубрика: Без рубрики, Հետաքրքիր է իմանալ :)

Ի՞նչ հզորություն են զարգացնում կենդանի օրգանիզմները

Բնականոն աշխատանքային պայմաններում մարդը զարգացնում է 70 — 80 Վտ կզորություն, հարթ ճանապարհով արագ քայլելիս 200 Վտ, իսկ կարճ հեռավորությամբ արագ վազելիս՝ նույնիսկ 1000 Վտ: Այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են գնդի հրումը, բարձրացատկը և այլն մարզիկները շատ կարճ ժամանակամիջոցում՝ 0, 1 վ — ի ընթացքում, զարգացնում են շատ մեծ՝ մինչև 3700 Վտ միջին հզորություն, իսկ մարզուհիները՝ 2600 Վտ: Ճանճը, օրինակ, թռչելիս զարգացնում է ընդամենը 10 մկ Վտ հզորություն, իսկ թրաձուկը, երբ հարվածում է զոհին, մինչև՝ 1ՄՎտ:

Реклама
Рубрика: Հետաքրքիր է իմանալ :)

Լեոնարդո դա Վինչիի 5 գաղտնիքները

Փաստ առաջին

Լեոնարդո դա Վինչին շատ էր գաղտնագրեր օգտագործում, որպեսզի իր մտքերն աստիճանաբար բացվեին՝ մարդկության «զարգացմանը» համընթաց։ Հանճարը գրում էր ձախ ձեռքով ու անհավանական մանր տառերով, ընդ որում՝ աջից դեպի ձախ։ Դա էլ հերիք չէ՝ նա բոլոր տառերը գրում էր հայելային արտացոլանքի տեսքով։ Նա խոսում էր գաղտնիքներով, անդադար մետաֆորիկ կանխագուշակություններ էր անում ու պաշտում էր ռեբուսներ կազմելը։

Լեոնարդոն չէր ստորագրում իր ստեղծագործությունները, բայց դրանց վրա առկա էին հատուկ նշաններ։ Օրինակ՝ եթե ուշադիր ուսումնասիրենք նրա կտավները, ապա կարելի է գտնել խորհրդանշական թռչնակի, որը տեղից թռնում է։ Հավանաբար այսպիսի գաղտնի նշան-հուշումները քիչ չեն եղել, ուստի զարմանալի չէ, որ դարեր անց Լեոնարդոյի նորանոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, ինչպես դա եղավ Բենուայի աստվածամոր պարագայում, որը երկար տարիներ իրենց հետ կրում էին ճանապարհորդող դերասանները՝ սովորական սրբապատկերի կարգավիճակում։

Փաստ երկրորդ

Լեոնարդոն դա Վինչին հայտնաբերել է ցրվելու սկզբունքը՝ սֆումատոն։ Նրա կտավների վրա իրերը չունեն հստակ սահմաններ. ամեն ինչ, ասես իրական կյանքում, լղոզված է, ներթափանցում է մեկը մյուսի մեջ, այսինքն շնչում է, ապրում է և այդ կերպ՝ բորբոքում է մարդու երևակայությունը։ Շնորհիվ սֆումատոյի էֆեկտի, ստեղծվեց Ջակոնդայի հանճարեղ ժպիտը, որը տարբեր ֆոկուսներով նայելիս մերթ քնքուշ ժպիտ է թվում, մերթ ագրեսիվ ծամածռություն։ Մոնա Լիզայի երկրորդ հրաշքը կայանում է նրանում, որ նա «ողջ է». դարերի ընթացքում նրա ժպիտը փոխվում է, իսկ շրթունքների ծայրերը վեր են բարձրանում։

Նույն կերպ էլ հանճարը միախառնում էր տարբեր գիտություններ, ինչի շնորհիվ նրա շատ գյուտեր կիրառություն են գտել նրա կյանքից շա՜տ տարիներ հետո։ Լույսի ու ստվերի մասին նրա տրակտատից են սերում թափանցող ուժի, տատանվող շարժման ու ալիքների տարածման տեսությունները, իսկ նրա հեղինակած 120 գրքերը տարածվել են ամբողջ աշխարհում և աստիճանաբար են ի հայտ գալիս՝ Լեոնարդոյի մահանալուց դարեր անց։

Փաստ երրորդ

Լեոնարդոն անալոգիայի մեթոդը գրեադասում էր բոլոր այլ մեթոդներին։ Անալոգիայի մոտավորությունը հենց դրա առավելությունն է՝ սիլլոգիզմի ճշգրտության հանդեպ, երբ երկու եզրահանգումներից անխուսափելիորեն բխում է երրորդը, բայց միայն մեկը։ Փոխարենը, անալոգիան հնարավորություն է տալիս անսահման քանակով եզրահանգումներ անելու։

Վերցնենք թեկուզ Լեոնարդոյի հռչակավոր իլյուստրացիան, որը ցուցադրում է մարդու մարմնի համամասնությունը։ Պարզված ձեռքերով ու ոտքերով, մարդը տեղավորվում է շրջանակի մեջ, իսկ ոտքերն իրար հետ ու ձեռքերը վեր պարզած՝ քառակուսու մեջ։ Ընդ որում, առաջանում է խաչաձև պատկեր, որը ինչ որ չափ ալրաղաց է հիշեցնում։ Ի դեպ, հենց Լեոնարդոյին է պատկանում եկեղեցիների այն կառուցվածքի գաղափարը, որի ժամանակ աղոթատեղին տեղակայված է եկեղեցու կենտրոնում ու հավատացյալները դրա շուրջ են հավաքվում։ Քչերը գիտեն, որ Լեոնարդոն դա արել էր՝ ելնելով մարդու պորտի դիրքից։

Փաստ չորրորդ

Լեոնարդոն սիրում էր կիրառել կոնտրապոստի՝ հակադրությունների հակադրման կանոնը, քանի որ դա շարժում էր ստեղծում։ Կորտե Վեկիոյում գտնվող հսկայական ձիու արձանը ստեղծելիս, նա կոնտրապոստը կիրառեց ձիու ոտքերի վրա, ինչը ազատ քայլքիի պատրանք էր ստեղծում և բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ձիու արձանը, իրենց քայլվածքն ավելի անկաշկանդ էին դարձնում։

Փաստ հինգերորդ

Լեոնարդեն երբեք չէր շտապում ավարտին հասցնել իր հերթական գլուծգործոցը, քանզի անավարտությունը կյանքի անպայման որակներից մեկն է, իսկ ավարտը՝ սպանություն։ Նա կարող էր մի քանի դետալ ավելացնել կտավի վրա, հետո օրերով այլ գործերով զբաղվեր՝ Լոմբարդիայի դաշտերը բարեկարգելով, կամ էլ ջրի վրայով քայելելու սարքի էսկիզներն անելով։ Լեոնարդոյի գրեթե բոլոր գլուխգործողները կիսատ են։ Շատերը վնասվել էին կրակի, ջրի, բարբարոսական վերաբերմունքի պատճառով, բայց հանճարը երբեք չէր ռեստավրրացնում դրանք։ Վարպետը հատուկ լուծույթ ուներ, որի միջոցով նա արդեն պատրաստի կտավին ավելացնում էր «անավարտության պատուդաններ»։ Հավանաբար, այդ կերպ նա տեղ էր թողնում հենց կյանքի ներգրավվման ու կյանքի կողմից ուղղումներ անելու համար։