Рубрика: Без рубрики, Հավաքից հավաք

Հաղորդագրություն կլոր սեղանից

Այսօր Միջին դպրոցում կայացավ գնահատականների հետ կապված կլոր սեղան։ Կլոր սեղանին բոլոր մասնակիցները նախօրոք պատրաստվել էին և ներկայացել իրենց սեփական կարծիքով և տեսանկյունով։ Կլոր սեղանի օգնությամբ ուզում էինք հասնել ընդհանուր հայտարարի, բայց ցավոք չկարողացանք, քանի որ բոլորը ներկայացել էին իրենց անհատական և մնացածից տարբեր մտքերով։ Մենք իհարկե պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք կլոր սեղանը, բայց այն միևնույն է բավական հետաքրքիր և շահավետ էր, քանի որ հիմա արդեն բոլորս գիտենք հաջորդ անգամ ինչպես ավելի ներկայանալի լինենք։ Ամենաշատ դրական արձագանք ունեցող միտքը, դա այն էր, որ պետք է կտրականապես դուրս գան գնահատականները և երեխայի հետ ուսուցիչը ամփոփի իր առաջընթացը։ Ես նույնպես կողմ եմ այդ մոտեցման, քանի որ դա երեխային կազատի հոգեբանական ճնշվածությունից և անհանգստությունից

Реклама
Рубрика: Без рубрики, Հավաքից հավաք

Տարրական դասարանցիների բլոգները և նրանց առաջընթացը բլոգավարությունում

Կադրերը մաս-մաս են քանի որ չէինք կարող տեսագրեմ կլոր սեղանի ամբողջ ընթացքը։

Рубрика: Без рубрики, Հավաքից հավաք

Ես. իմ անհատականությունը

DSCN2951Հանդիպում Տիարի հետ…

Այսօր սովորողների խմբով հանդիպեցինք Տիարի հետ, ով կիսվեց մեզ հետ անհատականության և կյանքը ձեռքից բաց չթողնելու իր մտքերով: Շատ հետաքրքիր զրույցի վերածվեց մեր հանդիպումը, և կարծում եմ, որ ինքը՝ Տիարը, գիտեր իր աշխատանքի ընթացքը և արդյունքը, քանի որ նրա շնորհիվ մենք այսօր ևս մեկ քայլ առաջ գնացինք դեպի անհատ և անկեղծ կյանք:

Շարադրություն այս թեմայով

Рубрика: Без рубрики, Հավաքից հավաք

Հավաքից հավաք

Ես կարծում եմ այս մեկ տարվա ընթացքում շատ բան փոխվեց: Նոր ընկերներ, նոր միջավայր: Ինձ թվում է ես շատ բան հասկացա և հիմա ավելի իմաստուն եմ նայում ամեն ինչին քան առաջ: Չեմ կարող կոնկրետ ասել թե ինչն է փոխվել, բայց ես դա կարող եմ զգալ: իմա ես էլ առաջվա միամիտ երեխան չեմ: Ինձ արդեն ավելի դժվար է խաբելը: Իսկ ուրիշ ես արդեն ստացել եմ լավ կրթություն, բայց իհարկե դեռ շատ բան ունեմ սովորելու: Այս դպրոցը ինձ սովորեցրեց նայել ամեն ինչին ավելի իմաստուն և կարողանալ արտահայտել իմ կարծիքը: Այս դպրոցում ընդամենը երկու տարի է ինչ սովորում եմ, բայց արդեն այնքան եմ ընտելացել, որ անհնար է բաժանվել