Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Հասարակական հարաբերություններ

Image result for հասարակություն cartoonՀասարակական հարաբերությունները տարբեր երկներում և քաղաքներում լինում են տարբեր։ Որոշ երկներում հարաբրությունները շատ ջերմ են, որոշներում հարաբերություններ ընհանրապես չկան։ Ես ավելի կողմ եմ առաջին տարբերակին, քանի որ եթե քաղաքում խնդիր առաջանա, և եթե քաղաքը միասնական չլինի չի կարող լուծել այդ խնդիրը։ Օրինակ Հայաստանը իմ կարծիքով ունի ջերմ հասարակական հարաբերություններ, քանի որ մենք կարողացանք հաղթահարել հեղափոխությունը։ Կարծում եմ շատ երկրներ պետք է օրինակ վերցնեն Հայաստանից, քանի որ մեր փոքր երկիրը արժանացավ այդպիսի մեծ հաղթանակի։ Կարծում եմ դա հաղթանակ էր ամեն հայի համար։

Реклама
Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Մարդը և իր պահանջմունքները

Related imageԿարծում եմ այս թեման շատ նման է հանդուրժողականության թեմային, քանի որ հանդուրժողականությունը սկսվում է մարդկանց պահանջմունքների տարաձայնություններից: Ես կարծում եմ որ մարդիկ եթե ունեն ուրիշ մտածելակերպ պարտավոր են լինել հանդուրժող, որպեսզի հասարակությունը դրա պատճառով չտուժի: Մարդիկ այնքան նախանձ են, որ իրենց շահի համար ուրիշներից ցածրացնում են: Չէ որ կարելի է ամեն խնդիր լուծել ավելի մեղմ պայմաններում:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Ընտանեկան բռնություն

Քանի որ մարդկանց հաստատ չէր բավարարի ուղակի հոդված, որտեղ խոսվում է ընտանեկան բռնության մասին, դրա համար մենք պատրաստել ենք մի հետաքրքիր տեսանյութ, որտեղ《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրի սովորողներից հարցազրույց ենք վերցնում այդ հարցի վերաբերյալ:

Հարցազրույցը այստեղ`

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Հասարակագիտություն. ընտանեկան բռնության վերաբերյալ նախագիծ.հարցեր՝

Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրանց հետևանքները ավելի մտահոգիչ են դառում, դուք տեղյա՞կ եք այդ մասին:

Ինչ եք կարծում, ինչպիսի կազմակերպություններ են պետք ստեղծվել ընտանեկան բռնության տուժվածներին աջակցլեու համար

Ձեր կարծիքով հնարավո՞ր է հոգեբանների աջակցությամբ լուծել ընտանեկան անհաշտությունները:

Եթե ճանաչեք որևէ մեկին, ով ենթարկվում է ընտանեկան բռնության և հրաժարվում է բարձրաձայնել այդ խնդիրը, ի՞նչ քայլերի կդիմեք:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Իրան

  1. Հին ժամանակներում Իրանը կոչվել է Պարսկաստան:
  2. Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:
  3. Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:
  4. Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ:
  5. Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:
  6. Իրանը այն քիչ թվով երկրներից է, որը քամին օգտագործում է որպես էներգիա ստանալու միջոց:
  7. Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից:

Իրանը Միջին Արևելքի այն երկրներից է, որը պետք է անպայման այցելել: Դժբախտաբար այն վերջին ժամանակներս ստվերում է մնացել զբոսաշրջիկների համար օրենսդրական որոշ խստությունների և հիմնականում սեռական խտրականության հետևանքով:

Իրանն ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ և հինավուրց ժամանակներից պահպանված հսկայական շինություններ, որոնք ցանկացած զբոսաշրջիկ, անկախ իր մշակութային հետաքրքրություններից, կհավանի: Օրինակ վերցնենք Քաշանի պատմական տները, որոնք քաջարական դարաշրջանի Իրանի շքեղության մասին մեզ պատկերացում են տալիս:

Առանձնակի ուշադրության է արժանի Խանրնաք լքված գյուղի Ճոճվող մինարեթը: Այն իր անունը պատահական չի ստացել: Շինարարական նյութը ցեխից աղյուսներն են և փայտյա դետալները, որոնց շնորհիվ էլ այն ճոճվում է: Ուշագրավ է, որ դուք էլ կարող եք բարձրանալ մինարեթի վերնամասը և ճոճել այն:

Լեռնային տեսարանի սիրահարները նույնպես մի հետաքրքիր զբաղմունք կգտնեն այստեղ: Ալամութ հովիտը և Մարդասպանների բերդերը կապշեցնեն նրանց տպավորիչ տեսարանով:

Իրանում դուք կկարողանաք տեսնել աշխարհի ամենամեծ շուկան՝ Թավրիզի շուկան: Այստեղ կարող եք գնել աշխարհով մեկ հայտնի պարսկական գորգեր, զարդեղեն, համեմունքներ և այլն:

1930-ական թթ. Ֆրանսիացի հնագետները բացահայտեցին և պեղեցին Պարսից կայսրության ծիսական մայրաքաղաքը՝ Պերսեպոլիսը: Մինչ բացահայտումը լավ պահպանված ավերակները ծածկված էին ավազով: Այն ևս ուշագրավ վայր է զբոսաշրջիկների համար:

Մեկ այլ հիանալի վայր Իրանում, որ արժե այցելել, բանաստեղծ Հաֆեզի շիրիմն է, որը գտնվում է Շիրազ քաղաքում: Հաֆեզին սիրում և մեծարում էին Իրանում իր պոեզիայի համար: Եվ պատահական չէ, որ մի ժամանակ Իրանը հայտնի էր որպես պոեզիայի երկիր: Հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը, երբ այցելում են բանաստեղծի շիրմին: Այնպիսի տպավորություն է, կարծես սրբատեղի են եկել:

Իրանը այն երկրներից է, որտեղ արժե լինել: Այնտեղ գնալու լավագույն սեզոնը գարունը և աշունն են:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Ամփոփում

Related imageԱյս դասին մենք կրկնեցինք այն, ինչ անցել ենք: Ամեն բան վերհիշեցինք, ևս մեկ անգամ արտահայտեցինք մեր մտքերը ամեն թեմայի շուրջ: Այս ամսում մենք բոլորս սկսեցինք սիրել հասարակագիտությունը, անշուշտ բոլորս, նույնիսկ այն երեխաները ովքեր ընդհանրապես հետաքրքրված չեն ոչ մի առարկայով, սիրում են հասարակագիտությունը: Մենք չէինք պատկերացնում, որ հասարակագիտությունը, հնեց մեր կյանքն է որ ապրում ենք: Մենք ամբողջ կյանքի համար ընկեր Ձիաննայից խորհուրդներ քաղեցինք, և նա ասեմ, որ հրաշալի ուսուցչուհի է: Ամեն բան բացատում է հասկանալի: Եվ նա ոչ միայն ուսուցչուհի է, այլ նաև մանկավարժ: Ես մանկավարժ ասելով  հասկանում եմ մի բարի կին, ով բոլորին հասկանում է և աջակցում մեր կարծիքը: Սիրում եմ այդպիսի ուսուցիչներին:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

Հասարակագիտության հինգերորդ դասը

Image result for издевательства между мультяшкамиԱյս դասին մենք քննարեկցինք հանդուրժողականությունը: Երբեմն մենք հանդուրժում ենք ինչ որ մեկի կարծիքը ուղակի նրան հարգելով, կամ տվյալ մարդուց վախենալով: Ես ճիշտնասած դրան դեմ եմ, նույնիսկ եթե դա կապված է հարգանի հետ: Ես մարդուն շատ հեշտ կարող եմ ասել որ համաձայն չեմ իր հետ, կամ որ նա սխալ է մտածում, և իմ համար դա լավ է, քանի որ եթե վախոնում ես քո սեփական կարծիքից, ապա հետո ավելի վատ կլինի որովհետեվ բոլորը դրանից կօգտվեն: Ամենաճիշտը այն է որ միշտ պետք է ունենալ անհատական կարծիք և ոչ մի դեպքում չհանդուրժել մի բան, որը մեզ դուր չի գալիս: