Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Վիտամիններ

Վիտամիններ
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:
Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ(հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ(հիպերվիտամինոզ):
Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:
Վիտամինները բաժանվում են 2խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,Kվիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:
вит а.jpg
A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:
Բուսական մթերքում Aվիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:
Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:
v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg
B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):
Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:
Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:
B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:
B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 
B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:
C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50100 մգ, երեխաների՝ 3070 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
вит с.jpg
C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա),հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):
Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:
Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: Cվիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:
Բանջարեղենը եփելիս Cվիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:
C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:
D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 34 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):
Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: Dվիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:
вит д.jpg
Մեծահասակ մարդկանց պահանջը Dվիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են Dվիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:
shutterstock_576891166.jpg
E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:
е.jpg
K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:
Реклама
Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը
Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:
Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:
Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:
Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:
Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 1520% սպիտակուցներ, 6065% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:
Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.
v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg
Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:
Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր:
Ածխաջրերով հարուստ սննդամթերք.
ащш.jpg
Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:
Ճարպերով հարուստ սննդամթերք.
54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg
Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:
Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:
Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ:
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և Bվիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը:
Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն:
Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ):
Սննդամթերքն օգտագործելուց առաջ պետք է խնամքով լվանալ հոսող ջրի տակ: Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խանութներից և սննդի կետերից։
Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները
Մարսողության նշանակությունը:Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:
Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:
mars.jpg
Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն ենբերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg
Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:
марс.png
Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:
 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 3637°C:

Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
Նկարում գիրության առաջացման փուլերն են.
shutterstock_559278454.jpg
Մարսողական համակարգի մասին առավել պարզ պատկերացում ստանալու համար դիտե՛ք տեսանյութը:
Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Հենաշարժիչ համակարգ

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:
 
 E3J91GCn26XQUzwQhUcAq84o-w630.jpg
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 

 
Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:
giphy (1).gif
 

1.Նյարդային համակարգ

 
nerv.jpg
Ուշադրություն
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):
ny..jpg
Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:
2. Հենաշարժիչ համակարգ

 

henash..jpg
 
Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:

Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

 
1.Հենարանային
2.Շարժողական
3.Պաշտպանական
4.Արյունաստեղծ
3.Արյունատար համակարգ

aryunatar.jpg

Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։

Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

 
4. Շնչառական համակարգ

shnchar.jpg
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։

Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

5. Մարսողական  համակարգ
 
mars.jpg
Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
 

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

Մարսողական  գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։
Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:
6. Ծածկույթային (ծածկող) համակարգ

mashk.jpg

 
Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:
Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Սրտի կառուցվածքը

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250300 գ:
754616607682127.jpeg
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:
654931.jpg
Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:
slide_6.jpg
Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:
Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:
shutterstock_375878683.jpg
Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:
Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:
Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:
cor11.jpg
Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:
Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 7080 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:
Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:
Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.
1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:
2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:
3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:
Ուշադրություն
Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:
Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 7075 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:
Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:
heart_beating_small.gif
Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:
Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:

Ուշադրություն
Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):
Heart_anatomy_in_armenian.jpg
Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Արյունը և նրա բաղադրությունը

Related imageԱրյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Արյունը օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են թափվում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոններ), որոնք կարգավորում են օրգան-համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական μաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյանսպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանողական ֆունկցիան է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

Արյունը կարմիր գույնի հեղուկ է, նրա խտությունը 4-5 անգամ ավելի մեծ է, քան ջրինը: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը (5-6,5լ): Այն կազմված է միջμջջային նյութից՝ պլազմայից (55-60%) և ձևավոր տարրերից (40-45%):

Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է 90-92%-ը, իսկ 8-10%-ըª անօրգանական և օրգանական նյութեր: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7-8%), ածխաջրերը (0,08-0,12%) ու ճարպերը (05-1%): Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ է գտնվում նաև ֆիբրինոգեն սպիտակուցը, որը կարևոր դեր է կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի ընթացքում խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչնդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումը օրգանիզմ:

Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Այդպես է տեղի ունենում ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ, որի դեպքում արյունը չի մակարդվում և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են`   միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի ուղղություն տվող ամուր կապաններով, ջլերով, փակեղներով: Սա մարմնի հենքը հանդիսացող կենդանի կմախքն է:

 

Հենաշարժական կառուցվածքի ակտիվ մասը մկանային համակարգն է, որը բաղկացած է երկու`   կամային և ակամա գործող տարբեր տեսակի հյուսվածքներից: Առաջինը ԿՄԱԽՔԱՅԻՆ ՄԿԱՆՆԵՐՆ են, որոնք կազմված են միջաձիգ-զոլավոր մկանաթելերից և օժտված են կծկվելու`   կարճանալու և թուլանալու հատկությամբ: Դրանց շնորհիվ իրականացվում են մարդու կամքով, գիտակցված շարժումները հոդերում և տարբեր մարմնամասերում: Ահա թե ինչու կմախքային մկանները կոչվում են ԿԱՄԱՅԻՆ: Սրանք մարզիկին`   ուժ ու ճկունություն, հմտություն, դերասանին`   հարուստ դիմախաղ, պարուհուն`   մարմնի զգացմունքային արտահայտչականություն, տղամարդուն`   առնականություն, կնոջը`   նազանք ու գրավչություն են տալիս:

 

Մկանային հյուսվածքի երկրորդ տարատեսակը հարթ մկաններն են, որոնցով կազմավորվում են ներքին օրգանների (սիրտ, ստամոքս, աղիքներ և այլն*), արյունատար անոթների պատերի, մաշկի մկանները: Այս մկանների միջոցով ներքին օրգանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում: Դրա համար էլ կոչվում են ՈՉ ԿԱՄԱՅԻՆ մկաններ: Ներքին օրգանների կառուցվածքի գործունեության մասին բազմաթիվ առանձին հոդվածներ ենք տպագրել նախորդ համարների «Ճանաչիր քո օրգանիզմը» բաժնում:

 

Որպես ակտիվ գործող օրգաններ, մկաններն առատորեն մատակարարվում են արյունով: Մկաններից շատերը արյուն և սննդանյութեր են ստանում ոչ մեկ զարկերակով, իսկ կատարած ակտիվ աշխատանքի ընթացքում նյութափոխանակության արգասիքները հեռանում են երակային խիտ ցանցի միջոցով: Մկանները հարուստ են ավշային անոթներով և նյարդային ցանցով:

 

Ինչպես ոսկրերը, այնպես ել կամային մկանները տարբեր ձև կառուցվածք, դիրք ու դասավորություն ունեն և համապատասխանում են դրանց ՙպարտադրվող՚`   առանձին, կամ այլ մկանախմբերի հետ կոորդինացված ամենաբարդ շարժումների իրականացմանը:

 

Կախված բեռնվածության աստիճանից, կմախքի յուրաքանչյուր մկան, բացի սեփական պատյանից, պարուրված է նաև մկանախմբերի և մարմնամասերի կծկումները սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղներով: Սրանք մկանի սկզբում և վերջում վերածվում են ամուր ջլերի, ապահովելով հոդի մեջ մտնող ոսկրերի շարժումները:

 

Հաճախ ծանրորդների, բեռնակիրների գերբեռնվածության հետևանքով որոշ մկանների լարվածությունը սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղները պատռվում են, մկանային ճողվածքներ, ջլերի վնասվածքներ են առաջանում, որոնք բուժվում են վիրաբուժական և ֆիզիոթերապևտիկ եղանակներով:

 

Տարբերում են երկար, կարճ, լայն, իլիկաձև մկաններ: Երկար մկանները վերջույթների վրա են, որտեղ շարժումներն ավելի շատ են: Կարճ մկաններով հարուստ են մեջքի հյուսվածքների խորանիստ շերտերը, որտեղ շարժումները սահմանափակ են: Լայն մկանները հիմնականում իրանի, մաշկի և որովայնի շրջանում են: Վերջույթների ոսկրերը շարժող մկանները հիմնականում իլիկանման ձև ունեն: Կմախքային մկաններում կան նաև բարդ կառուցվածք ունեցողներ, օրինակ, բազկի երկգլուխ, եռագլուխ, ազդրի քառագլուխ, սրունքի երկգլուխ մկանները: Ինչպես բոլոր ոսկրերը, այնպես էլ կմախքի բոլոր մկանները մեկ ամբողջական կենդանի օրգանիզմ են, իրենց հատուկ կազմվածքով և գործողություններով: