Рубрика: Без рубрики, Իմ սովորած բանաստեղծությունները

Նահապետ Քուչակ

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

 

Քնաի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

Реклама
Рубрика: Без рубрики, Գրականություն, Իմ սովորած բանաստեղծությունները

Քամու համբյուրը

Քամու համբույրից դողաց մի տերև,

Շշուկով դիպավ իր հարևանին,

Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև

Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,

Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,

— Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,

Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված

Ու ոսկեզօծված գլուխն օրորում,

Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած

Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,

Երկինք էր հասնում խշշոցը նրա…

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Վերլուծություն

Այս բանաստեղծության մեջ առաջինը երևում է տերևը և նրա կյանքի հանգամանքները, բայց իրականում այստեղ կա ուրիշ միտք: Իրականում այստեղ քնքշության մասին է, թե ինչպես է քամին տերևին տալսի կարծես նոր կյանք: Ինձ թվում է այս բանաստեղծությունը ամենալավ բանաստեղծությունն էր այս քառյակից: Ես կցանկանամ նաև մի փաքր ներկայացնել թե ին տեսարան բացվեց իմ աչքերում, երբ ես առաջին անգամ կարդացի այս բանաստեղծությունը: Ես սկզբում պատկերացրի մի փոքրիկ չորացած տերը որ ընկնում է գետնին, իսկ հետո գալիս է քամին տանելով նրան հեռու և տալով նոր կյանք:

 

Рубрика: Без рубрики, Իմ սովորած բանաստեղծությունները

Եղիշե Չարենց

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ

 

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

 

ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին

 

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՜ւր ես,
Բրոնզե փա՜ռք ես,
Բրոնզե փա՜յլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՛ր ես,
Ու բոսո՛ր ես,
Քաղցր քո՜ւյր…

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՛ս որ
Դու հեռո՛ւ ես —
Դու ուրու ես
Արևառ

 

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

 

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

 

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

 

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —

Գերեզմանիս մարմար քարին կմնա: