Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Կանադա

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:

3 .Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:

Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:

Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները:

Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:

Реклама
Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Հնդկաստան

India_Map_Animation_Created_by_samnad.s_Kudappanamoodu

  1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:                                                  Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`   Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`   Հիմալայները և Կարակորումը։
  2. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:
  3. Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քնի որ՝  Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև (մասնավորապես բամբակեղենի և ջուտեղենի) և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
  4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:                                                         Բազմազգ պետություն է . առավել բազմաքանակ են հինդուստանցիները, տելուգուները , մարաթիները, բոնգալացիները, բիկարցիները, թամիլները, գուջարաթները, կաննարանները, մալայալիները, փանջաբցիները և այլք։
  5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Գյուղատնտեսության առաջատար ուղղությունը հողագործությունն է։ Նշանակալի է հացահատիկային կուլտուրաների (բրինձ, ցորեն, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գարի և այլն) արտադրությունը։ Աշխարհում առաջնակարգ տեղեր է գրավում թեյի, շաքարեղեգի, գետնանուշի, ջուտի, տզկանեփի, բամբակի արտադրությամբ։ Աճեցնում են նաև սուրճ, ծխախոտ, կոկոսյան արմավենի, կաուչուկատուներ, համեմունքներ և այլն։
    Անասունների (կով, եզ, գոմեշ, այծ, ոչխար) գլխաքանակը մեծ է, բայց մթերատվությունը`   ցածր։ Զբաղվում են նաև շերամապահությամբ, ձկնորսությամբ։
Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Հարավային Ասիա

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Այս աշխարհամասը խիտ է բնակեցված։ Նրանք ունեին հատուկ կրոն՝ հնդուականություն որը հետագայում փոխարինվեց բուդդայականությամբ։ Այս տարածաշրջանում կա։ Նրա կլիման հակասական է, այնտեղ տարբերում են երեք տեսակի կլիմա՝ լեռնային, թերակղզային և գետահովտային դրա հետևանքով այնտեղ մի մասում կարող է չորացում լինել իսկ մյուս մասում ջրհեղեղներ։Տնտեսությունը թույլ զարգացած է, ուստի բնակչության մեծ մասը ապրում է գյուղերում։
2.Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Հարավային ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Այստեղ հինֆի լեզուն երկար պատմականորեն շփման հետևանքով մեծ ազդեցություն է թողել հնդևրոպական լեզուների վրա որոնց որ պատկանում է հայերենը։ Չինաստանը, Պակիստանը և Հնդկաստանը առ այսօր պայքարում են Ջամուի և Քամշիրի համար։
3.Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Հարավային ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանի քրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։
4.Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
World_map_blank 1 - Copy.png
Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Չինաստան

Դասի հղումը

Այլ հղումներ 1 2

1.Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

haravayin-asia.gif

2.Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաաստանում աշխարագրական դիրքը զանազան է: Սարահարթեր, բարձրավանդակներ,հարթավայրեր:Հարուստ է բնական հանածոների մեպաշարներով:Երկաթ,նավթ,ալյումին,մանգան,սնդիկ,պղինձ,ցինկ,կապար,ուրան:

3.Ի՞նչ դեր ունի Չնաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների,կենցաղային իրերի,հագուստի մեծ պաշարներ:

4.Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանը ունի շատ տարբեր հանքեր: Նրանց ամենամեծ նախադրայլը ածխի հանքերն են:

5.Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի տնտեսական առաջատար ճյուղերն են՝ արձյունաբերություն,գյուղատտնտեսություն և ծառայողականություն։

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Իրանի Իսլամական Հանրապետություն


Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Իրան

Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։

Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցների՝ ունի շատ հզոր տնտեսություն։ իրանի համախառն ներքին արդյունքը կազմում է շուրջ 1,284 տրիլիոն ամն դոլար։ այդ ցուցանիշով իրանը զբաղեցնում է 18-րդ տեղը ամբողջ աշխարհում, եւ 7-րդ տեղը ասիայում: Իրանը նավթի պաշարներով աշխահում 4-րդն է, և առաջին տեղը գազի պահուստներով

Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Նավթը, գազը, գունավոր մետաղները, ունի շինանյութի մեծ պաշարներ՝ քարածուխ,ուրան և այլն։

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Թուրքիա

Դասի հղումը

Այլ հղումներ 1 2 3

Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Թուրքիա

Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան գլխավորապես լեռների ու սարահարթերի երկիր է: Ասիական մասի անևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքում Հայկական լեռնաշխարհը հրաբխային և ծալքավոր բազմաթիվ լեռներով: Թուրքիայի, Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում Բիբլիական Արարատը: Թուրքիայի հյուսիսով, Սև ծովի սփերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով:Հարավից եզրավորում են Տավրոսի լեռները:

Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներից են, օրինակ, որ այն գտնվում է Եվրոպայում Ասիայում: Թուրքիան աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով օրինակ` Միջերկրական և Սև ծովերը և իր հանքային ջրերը: Թուրքիայում կան բազմաթիվ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների կարևոր հանքավայրեր օրիինակ` սնդիկ, ծարիր, քրոմ, վոլֆրամ և պղինձ:

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Հարավ — արևմտյան Ասիա

Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։

Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

արավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

 Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ,  բացառություն են կազմում հարավային կովկասի երեք երկրները:

Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Մեծ դեր ունի, որովհետև Ասիան ունի շատ լավ բնական ռեսուրսներ և հատկապես նավթի պաշարներոսվ, որն թույլ է տալիս ասել, որ աշխարհի կարևորագույն մասերից մեկն է Ասիան:

Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Հարավ Արևմտյան Ասիա