Рубрика: Без рубрики, Գրականություն

Անկախության շրջանի պոեզիայի առանձնահատկությունները

  1. Հովհաննես Գրիգորյան

Իհարկե այս բանաստեղծությունները ունեին զանազան և հետաքրքիր մտքեր, բայց իմ նախընտրած բանաստեղծությունների շարքում, չեն մտնում հայրենսիրականները, այդ պատճառով ինձ այնքան էլ դուր չեկան:

  1. Հենրիկ Էդոյան

Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները ինձ նույնպես դուր չեկան, քանի որ դրնց միտքը անհասկանալի էր, և ես չէի կարողանում պատկերացում կազմել:

  1. Արտեմ Հարությունյան

Այս բանաստեղծությունները նման էին Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններին, և այդ պատճառով նույնպես ինձ դուր չեկան:

  1. Սլավիկ Չիլոյան

Այս բանաստեղծը շատ լավ է գրում, և կարողանում է ճիշտ արտահայտել իր մտքերը: Այս բանաստեղծը ինձ դուր եկավ:

  1. Հուսիկ Արա

Ես ամենաշատը հավանեցի այս բանաստեղծի բանաստեղծությունները, քանի որ դրանք ռոմանտիկ և սիրային էին: Դրանք ես նմանացրի Վահան Տերյանի բանաստեղծություններին, որոնք ես շատ եմ սիրում:

  1. Հրաչյա Թամրազյան

Այս բանաստեղծը կարծում եմ գրում է ինքն իր համար, և կարծում եմ այս բանաստեղծությունները անձնական են, և այնքան էլ ճիշտ չէր դրանք հրապարակելը: Շատ քիչ մարդկանց են հետաքրքրում բանաստեղծություններ ուրիշի կյանքի մասին: Բանաստեղծը պետք է գրի բանաստեղծություններ, որոնք կարող են նման լինե ուրիշի կյանքին, որպեսզի մտնի կարդացողների դրության մեջ:

  1. Ավագ Եփրեմյան

Այս բանաստեղծությունները ինձ ընհանրապես դուր չեկան, քանի որ դրանք մարդկանց կարող են դնել սխալ ճանապարհին: Բանաստեղծը ներշնչում է մարդկան չարտահայտվել, և չկսիվել: Չեմ կարծում որ դա ճիշտ մոտիվացիա է:

 

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий