Рубрика: Без рубрики, Գրականություն

Սահյանական օրեր…

Image result for համո սհայան

Կարոտել եմ…

Հորոտ-մորոտ ծաղիկները
Կարոտել են իմ ձեռքերին,
Կարոտել են իմ ոտքերին
Հորոտ, մորոտ կածանները։
Վայրի, բարի այս հավքերը
Կարոտել են իմ երգերին,
Կարոտել են իմ ականջին
Այս շշուկներն ու ձայները…
Սի՛րտ, նրանցից կարոտս առնեմ,
Հետո դառնամ առնեմ նրանց
Ժպիտներն ու արցունքները,–
Առնեմ, դնեմ քո վերքերին,
Որ դու նորից թեթևանաս,
Ապաքինվես ու լավանաս,
Եվ համբուրես, և համբուրես
Հորոտ, մորոտ այս լեռները,
Թռվռալով թողնես գնաս
Քեզ կարոտած,
Քո կարոտած հեռուները։

Վերլուծություն

Ես ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, քանի որ այն բնությունը նկարագրում է ավելի քան բնություն: Այս բանաստեղծությունում հեղինակը մարդկայնացնում է բնությանը, հնարավորություն է տալիս նրան կարոտելու: Կարծում եմ մարդը, ով կարոտել չգիտի, ավելի անմարդկային է քան բնությունը այս պարագայում:

Հազար անգամ ապրել ու մեռել եմ,
Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ,
Չափել եմ բարձունքներն ու վիհերը,
Եվ ատելն եմ փորձել, և սիրելը։
Բաժանել եմ, բաշխել և առել եմ,
Ուր որ պետք է եղել, համառել եմ…
Եվ հանել են նեղից, և նեղել են,
Անթեղել են, հետո ինձ պեղել են։
Հազար անգամ ընկել, բարձրացել եմ,
Ու վերջապես մի բան հասկացել եմ։
Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս,
Ապա դառնամ ասեմ մահ եղբորս.
— Թող որ վկա լինեն այս լեռները,
Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։

Ես այս բանաստեղծությունը ընտրեցի նրա համար, որովհետև այստեղ զհացվում է հոգնածությունը սովորական բաներից: Ճիշտ է, մարդիկ միշտ էլ հոգնում են սովորական բաներից, բայց ոչ շատ շուտ: Այդ ժամանակը բավական է, որ մարդը ապրի իր կյանքը լիարծեք, և օգտվի կյանքի բարիքներից

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s