Рубрика: Без рубрики, Գրականություն

Վրացերենի օրեր…

վրացԱպրիլի 8-12

Նկարը՝ Նարեկ Գևորգյանի

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը

Հնամաշ – հին, մաշված

Թխահեր – սևահեր, թուխ մազերով

Տամուկ – խոնավ, խոնավությամբ ներծծված

Քննախույզ – քննող, քննադատող, քննադատական մոտեցում ցուցաբերող

Խունացած – նեխած, փթատ, հոտած

Քառանիվ – չորս ակ ունեցող

Երիվար – հեծնելու ձի, նժույգ

Բերանքսիվայր – երեսի վրա, փորի վրա

Անձնատուր լինել – հանձնվել

Գրգանք – գուրգուրանք

Դարիվար – զառիվար

Վերստին – կրկին, դարձյալ, ևս, մի անգամ ևս

Կանխավ – որևէ բանից առաջ, նախօրոք

Դավ նյութել – մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել, որոգայթ՝ թակարդ լարել

Ստահակ — սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ

Անքթիթ – Աչքը չքթթող, ակնդետ, ակնապիշ

Հապաղել – ուշանալ, ետ ընկնել

Հիշոց – մեկի վատ արարքները նախատալից խոսքերով հիշելը, նախատինք, անեծք

Պրկվել – կապը՝ կապանքը ձգելով ամրացնել՝ սեղմել

Հասվեհաս հետևել – հասնելու մոտ, հասնելու վրա

Խուսանավել – ընթացքը հաճախակի փոխելով՝ զիգզագներ գործելով ընթանալ՝ խութերից, ծանծաղուտներից խուսափելու համար

Փութալ – շտապել, աճապարել

Սոսկում – սարսափ, վախ, երկյուղ, ահ

Պատկառանք – հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում

Պաղատանք – թախանձագին խնդիրք, աղերսանք, թախանձանք

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Ես կարծում եմ որ շնիկերը նամն էին տղաներին, քանի որ այդ շնիկները, ինպես նև տղաները այնքան էլ ուժեղ չէին, ուղակի շատ խիզախ էին, և այդ պատճառով առաջին հայացքից ուժեղ էին երևում: Շանը և տղային իրար հետ նմանեցնում եմ նրանոց, որ իրենք երկուսն էլ շատ ուժեղ են, բայց չունեն ինքնավստահություն և կարող են հուսահատվել շատ փոր բաներից: Եթե նրանք արտահայտեն իրենց ուժը, կկարողանան հաղթահարել կոմպլեկսները և քայլել առաջ:

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Կարծում եմ առաջ շունը ավելի ուժեղ էր, քան հիմա, և կարողանում էր ինքն իրեն պաշտպանել:

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

Բացատրել ամբարիշտ, ձեղնահարկ, անխտիր, ըմբոշխնել, կճատ, գլխահակ, կաղկանձ, ընդհուպ բառերը:

Ամբարիշտ – Պաշտամունք՝ կրոն չունեցող, անհավատ

Ձեղնահարկ – Ձեղունի և առաստաղի միջի հարկը

Անխտիր – ձեռանց խտրության, առանց ջոկողության

Ըմբոշխնել – մեծ ախորժակով ուտել կամ խմել

Կճատ – կարճ և աափակ քիթ ունեցող

Գլխահակ – գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր

Կաղկանձ – շների հաչոց, վնգվնգոց

Ընդհուպ – մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ

Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Գամփռ — ախր ես ոչ ոքի ոչինչ չեմ արել, ինչու՞ եք այդպես ուզում ազատվել ինձնից:

Մուկո — կներես իմ շուն ախպեր, եթե ես քո վերջը հիմա չտամ, տղերքը ինձ որպես անպետք շուն դուրս կնետեն:

Երրորդ հատված — մինչև վերջ

Գտնել թախանձանք, փաղաքշել, թևաթափ, բազրիք, կռթնել, հապճեպ, անընթեռնելի, ճողոպրել, վեհերոտ բառերի բացատրությունը:

Թախանձանք – Աղերսագին խնդրանք, աղաչանք-պաղատանք

Փաղաքշել – Սիրալիրությամբ շոյել՝ փայփայել։ Խոսքերով՝ հայացքով՝ վերաբերմունքով փաղաքշանք արտահայտել

Թևաթափ – Թևերը թափած՝ թափված, թևաբեկ, թևակոտոր, թևազուրկ

Բազրիք – Աստիճանների՝ կամուրջների եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք

Կռթել – Կռութ բռնել, հասկ բռնել

Հապճեպ – Շտապ, շտապողական

Անընթեռնելի – Չկարդացվող

Ճողոպրել – Փախչել, ծլկել

Վեհերոտ – Վախկոտ, երկյուղած, ահաբեկված

Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Ագլայա Դատաշիձե —

Թուլության մանիֆեստ

Կարծում եմ այստեղ խոսվում է մարդկային իրավունքների մասին, քանի որ սիկապես մարդիկ կարող են թույլ լինել, եթե նրանք այդպես են ցանանում և ուժեղ, եթե այդպես նրանց ավելի հարմար է: Կարծում եմ այն մարդիկ ովքեր ընտրել ուժե լինելու տարբերակը, իրավունք չունեն ընկճել թույլ մարդկանց: Հարազատները կարող են նրանց ուղղորդել, բայց եթե մարդը չի ուզում ոտքի կանգնել, պետք է հնարավորություն ունենա անել մի բան իր դիրքում:

Ես նախընտրում եմ զգալ — 

Ես համաձայն եմ այս բոլոր խոսքերի հետ, քանի որ մարդը մարդ է նրանով, որ ունի մարդկային զգացողություններ: Եթե մարդը չի զգում ուրախությունը և տխրությունը, ապա չի կարող դրանք տարբերել միմյանցից: Այսպիսով մարդու կյանքը դառնում է անիմաստ և լցվում ամենօրյա գործողություններով: Մարդիկ սովորում են զգալ, երբ հաղթահարում են դժվարությունը:

Սովորեցրու ինձ

Եվ իսկապես, առաջ, հիմա թեկուզ հարյուր տարի անց մարդկանց մեծամասնությունը կախված է լինելու ուրիշների կարծիքներից: Չպետք է խնդրել Աստծուն, որպեսզի նա սովորեցնի այդ ամենը, պետք է հասկանալ որ մարդիկ , ովքեր խոսում են և քննադատում են մեր արաքները, անում են այդ ամենը նախանձից: Որովհետև նարնք ազատ չեն: Ազատությունը չի որոշվում միայն ճաղերի  հետևում միայնկաությամբ, այլ մարդու բնավորությումբ և պահելակերպով: Եվ ամենակարևորը ազատությամբ

Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Կարծում եմ այս պատմվածքների մեջ իսկապես կա մի լուրջ պատճառ, որը սկզբից չենկ կարողանում նկատել: Մի փոքր խորհելուց հետ, հասկանւոմ են որ այստեղ հիմնականում ցուցադրված է մարդ — հասարակություն հարաբերությունները:Այս պատմվածքներից մեկը ինձ ամենաշատն է դուր եկել՝ Վանոն և յոթ Նիկոն

Այս պատմվածքը ինձ դուր եկավ նրա համար, որովհետև հեղինակը բացատրում է, որ երբեք չի կարելի լինել ուրիշինը, ապրել ուրիշի համար: Ամեն մարդ պատկանում է իրեն, և դա հասկանալը շատ կարևոր է:

 

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s