Рубрика: Պատմություն

1862թ. Զեյթունի կոտորածներ

Հարցեր՝

1. Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին:

2. Համեմատիր հասարակական-քաղաքական հոսանքների հայացքները:

Հայ-քաղաքական հոսանքների մեջ առանձնանաում են՝ պահպանողականությունը, ազատականությունը, ազգականությունը։ Պահպանողական հոսանքի ներակայացուցչիները համոզված էին, որ հայ ժողովրդի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է։ Այդ պատճառով նրանք ձգտում էին վերականգնելու հայ մշակույթը, և դեմ էին նորամուծության, եվրոպական արժեքների ընդօրինակմանը, միաժամանակ կրթելով հայ երիտասարդներին։ Իսկ ազական հոսքի մարդիկ դեմ էին այդ ամենին և նրանք պայքար սկսեցին հայության հասրակական և մշակութային կյանքի դեմ, ոգևորված երվրոպական ազատակն գաղափարներով։ Ազատական հոսքի մարդկանցից անջատվեցին որոշ մարդիկ, ստեղծելով ազգայնականության հոսքը, որը նույնպես դեմ էին պահպանողականությանը, ուղղակի ավելի արմատական էին նրանք, քան ազատականները։

3. Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրության բովանդակությունը:

  • Քաղաքական ժողովը տնօրինելու էր աշխարհիկ բնույթի գործերը։ Նրա գերատեսչության ներքո ստեղծվելու էին ուս., տնտ., դատաստանական և վանորեից խորհուրդներ, ինչպես նաև՝ 3 հոգաբարձություններ։
  • Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին կից գործելու էին Ազգային ընդհանուր ժողովը և Ազգային կենտրոնական վարչությունը։ Արևմտահայության բոլոր խավերի շահերն արտահայտելու նպատակով Ազգային ընդհանուր ժողովը պետք է լիներ ներկայացուցչական։ Պատգամավորները ընտրվելու էին ըստ Կ.Պոլսի թաղերի և առանձին գավառների՝ փակ։ Ընտրելու իրավունք ունեին 25, իսկ ընտրվելու՝ 30 տարին լրացած, նախկինում չդատված անձինք։ Ազգային ընդհանուր ժողովի պատգամավորների թիվը սահմանված էր 140։ Պատգամավորներն ընտրվում էին 10 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր 2 տարին։
  • Ազգային ընդհանուր ժողովի նիստերը գումարվելու էին 2 տարին մեկ։ Տեղական բնույթի այլևայլ հարցեր լուծելու և դրանց իրագործումը վերահսկելու համար Կ. Պոլսում ստեղծվելու էին թաղային խորհուրդներ՝ վերը նշված սկզբունքներով։ Գավառների գործերը տնօրինելու էին ազգային գավառական վարչությունները՝ տվյալ եկեղեցական թիմի առաջնորդի նախագահությամբ։ Վերջինս գործավարելու էր տեղական ազգային և քաղաքական ժողովների հետ համատեղ։ Գավառներում ևս ընտրվելու էին թաղային խորհուրդներ։
  • Ազգային սահմանադրությունը պարտադիր պայման էր համարում աշխատանք և համապատասխան շահույթ ունեցող յուրաքանչյուր հայ անհատի կողմից ամենամյա «ազգային տուրքի» մուծումը։ Ազգային սահմանադրության հիմնական սկզբունքները հայտարարվում էին անփոփոխելի։ Սակայն անհրաժեշտության դեպքում և որոշակի պայմանով հատուկ հանձնաժողովին թույլատրվում էր վերանայել առանձին դրույթներ կամ ձևակերպումներ։

4. Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության մասին:

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Նրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից:

Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից:

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s