Рубрика: Պատմություն

Առաջադրանք 8-րդ դասարան, դեկտեմբերի 15-20-ը

1. Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված Էյֆելի կամրջի վրայով: 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները: 1877 թվականի մայիսի 10-ին Ռումինիայի իշանությունը, որը ֆորմալ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, հռչակեց իր անկախությունը:Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց: Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր: Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր: Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով: Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին: Ռուսները անցնում են Դանուբը 1877 թվականի հունիսին, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկիի կտավ, 1883 թվական: Գորխնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը: Օսմանցիների ռազմական հրամանատարությունը Կոստանդնուպոլսում չկարողացան պաշտպանողական լուրջ մեխանիզմ ընտրել ռուսների դեմ: Նրանք որոշել էին, որ ռուսներ կլինեն չափազանց ծույլ և չեն անցին Դանուբը դելտայից և կնախընտրեն կարճ ճանապարհը Սև ծովի ափով: Այդ պատճառով թուրքերը ամենահզոր ամրացված գոտիները կառուցել էին Սև ծովի ափին: Դանուբ գետի մոտ կար միայն մեկ լավ ամրացված գոտի, որը գտնվում էր Վիդինում: Այն մնացել էր, քանի որ Օսման փաշայի գառնիզոնը վերջերս էր ավարտել պաշտպանությունը սերբերից վերջին պատերազմում: Ռուսների արշավանքը ավելի լավ էր պլանավորված: Ռուսների ամենամեծ սխալներից էր, որ սկզբում շատ քիչ զորք ուղարկեցին: Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը: Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության: Ռուսները անգամ չունեին բավարար ուժեր, որպեսզի պաշարեին Պլևենը մինչև օգոստոսի վերջ, ինչև հարցականի տակ դրեց ամբողջ արշավանքի արդյունավետությունը:

2. Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց›› հասկացությունները:

Հայկական հարց –  Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։

Արևելյան հարց – Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

3. Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները;

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիայինվերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին՝ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s