Рубрика: Без рубрики, Գրականություն

Վահան Թոթովենց

թոթվենց

«Մտածումի շիթեր» ժողովածուից:

***

Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Կարծում եմ այստեղ միտքը նրանում է որ ամեն կաթիլ ունի իր նշանակությունը կյանքում: Այդ փոքր կաթիլները եթե չհավաքվեն երբեք ծով չեն դառնա:

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

  • Քո փորձով համաձայնիր կամ հերքիր հեղինակի ասելիքը:

Ես համաձայն եմ այս վերջին խոսքի հետ, քանի որ եթե մենք միշտ արհամարհենք փոքր բաները, հնարավոր է որ մի բան, որը թվա շատ փոքր բան, արհամարհենք, բայց պարզվի որ արհամարհեցինք բախտին:

  • Կաթիլ առ կաթիլ … (ստեղծագործական աշխատանք):

Հղումը՝ այստեղ

***

Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ կարծում եմ միամտությունը վատ բան է այս դարում: Երկնային կյանքում դա ամենաճիշտ ապրելակերպն է, բայց հիմա միամիտներին հարգելու փախարեն խաբում և նվաստացնում են:

  • Բացատրի՛ր «անշարժ, անթռիչք փիլիսոփայություն» արտահայտությունը:

Կարծում եմ սա այն մարդկանց մասին է, ովքեր մտածում են որ շատ լավ խորհուրդներ են տալիս, ու վերջում ստացվում է որ իրենք անիմաստ փիլիսոփայում են, և կորցնում կրենց արժեքը հասարակության մեջ:

  • Մարդկային թուլությու՞ն… (ստեղծագործական աշխատանք):

Հղումը՝ այստեղ

***

Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ոչ միայն մտածել սեփական շահերի մասին, այլ նաև ուրիշ մարդկանց մասին: Իմ համար շատ սխալ է երբ մարդիկ իրենց բարձրացնում են ուրիշների հաշվին:

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Կարծում եմ որբ տեսնում ենք մի մարդու, ով ունի տաղանդ, բայց չի կարողանում ցույց տալ, պետք է օգնել որ արտահայտի և հասնի կատարելության:

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Այսպես պետք է լինի, բայց կարծում եմ անհնար է: Երբեք մարդիկ չեեն շահագրգռվում սովորական բաներից: Նրանց համար մարդկայինը արդեն սովորական է, ցանկանում են հասնել աստվածայինին:

Հեղափոխությունները կամաց — կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Կարծում եմ այստեղ խոսվում է սրտի և հոգու հեղափոխության մասին, երբ սկսում ես մտածել այլ կերպ, և կայնքին նայել ուրիշ տեսանկյունից:

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Եթե զբաղվենք մի բանով, որտեղ պետք չի խառնվել, կյանքը ուղակի կանցնի կգնա: Պետք մնալ ռեալ կյանքում, և գոնե երբեմն ինջնել յոթերորդ երկնքից:

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Մարդ դառանլը բոլորի նպատակն է: Մարդ չեն դառնում գումարով կան հաջողություններով: Մարդ դառնում են արարքներով:

  • Ինչի՞ հեղափոխությունները կարող են մերձեցնել-մտերմացնել մարդկանց:

Կարծում եմ հեղափոխությունը նույնպես պետք է լինի միասնական: Եթե ամեն ինչ կատարվի խմբով ավելի արագ և արդյունավետ կլինի:

  • Ինչպե՞ս կմեկնաբանես «աստվածներով զբաղվել» արտահայտությունը:

Պետք չի ապրել երևակայությունների գրկում և տալ անիմաստ հույսեր: Ես շատ սխալ եմ համարում <<նստել թախտին սպասել բախտին>> արտահայտությունը:

  • Ո՞րն է մեր անելիքը՝ ըստ հեղինակի և ըստ քեզ:

Ըստ հեղինակի պետք է իջնել երկնքից, լինել միամիտ, և փորձել ապրել անհոգ: Ես կարծում եմ որ սխար է լինել միամիտ և ապրել անհոգ: Բայց երբեք պետք չի մնալ երկնքում և չիջնել:

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s