Рубрика: Без рубрики, Պատմություն

Զեյթունի 1895-1896 թվականներիապստամբությունը

Հայոցազատագրական պայքարիարծվաբույն Զեյթունն իր հերոսականմաքառгման շնորհիվ կարողացել էրպահել ներքին ինքնուրույնությունը, որի հետ համակերպվել չէրկարողանում սուլթանականկառավարությունը; Դեռևս 1880-ականթվականներից գործի էր դրվելԶեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջականհամակարգ; Հարկային ծանր լուծը, հարստահարությունները, զեյթունցիների տնտեսական քայքայումը հետապնդողմիջոցառումները, պարբերաբար հայատյաց կառավարիչներնշանակելը, հայ ազդեցիկ գործիչների նկատմամբհալածանքները ստեղծել էին պայթյունավտանդ վիճակ: Հալեպիանգլիական հյուպատոսը վկայում էր. «Երբ հնչակյանգործիչները հարաբերությունների մեջ մտան զեյթունցիներիհետ, պարզվեց, որ իշխանությունները նրանց գործը խիստհեշտացրել են և ժողովուրդը… պատրաստ է դիմելուապստամբության»։ Զեյթունը ոտքի հանելու գործում կարևոր դերխաղացին նաև Սասունի 1894 թ. ապստամբության ևհայկական ջարդերի վերաբերյալ լուրերը։

Դժգոհության պատճառներից էր նաև այն, որ Հալեպի վիլայեթը, որտեղ գտնվում էր Զեյթունը, ներառված չէր Մայիսյանբարենորոգումների ծրագրում նշված շրջանների մեջ։

Սկզբնապես Հնչակյան կենտրոնը ծրազրել էր մեծապրստամբություն բարձրացնել և միաժամանակ ոտքի հանելԶեյթունի, Հաճընի և Դյորթ–3ոլի հայությանը։ Բայց Հաճընը ևԴյորթ-Յոլը ոտքի հանելու փորձերը ձախողվեցին։ Ազատությանդրոշը պարզեց միայն հպարտ Զեյթունը։

Լեռնականների պոռթկմանը միասնական, կազմակերպվածբնույթ տալու գործումվճռական դեր խաղացինԶեյթունժամանած հնչակյանգործիչները՝ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան), Մլեհը (Ասատուր Տամղաճյան), Հրաչյա Մարալը (ԳրիգորՂարիբյան), Ապահը (Պետրոս Գմգմյան), Ջելլաթը (ԿարապետՂրփանոսյան): Ձգտելովապստամբությանը տալհամահայկականհնչեղություն՝ նրանք լեռնականների մեջ արմատավորում էինայն գիտակցությունը, որ իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Այստեղ նրանք ստացանԵնիտունյան իշխանական գերդաստանի, հատկապես Նազարեթ Չավուշի անվերապահ աջակցոթյունը, որնանվիճելի հեղինակություն էր բոլոր զեյթունցիների համար։Վերջինիս նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թ. հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ումահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։Նույն այդ ժամանակ Բարձրագույն Դուռը հարկադրում է հայոցպատրիարքին՝ հեռագրով պայքարը դադարեցնելու կոչ անել։Բայց շուտով պարզվեց, որ թուրքերը սոսկ փորձում ենժամանակ շահել։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղիունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրըապստամբները զրավևցին Զեյթունի կառավարչատունը ևշրջապատեցին զորանոցը: Վերջինիս գրավումը խիստ կարևորէր զինամթերք ձեռք բերելու, թիկունքն ամրապնդելու ևապստամբների մարտական ոգին բարձրացնելու առումով։Կտրելով արտաքին աշխարհի հետ զորանոցիհաղորդակցության բոլոր կապերը և խափանելովջրամատակարարումը ՝ ապստամբները գրոհի անցան։Հոկտեմբերի 18-ի առավոտյան զորանոցը հանձնվեց։ Ամբողջկայազորը գերվեց։ Զեյթունցիների ձեռքն անցավ մեծքանակությամբ զենք, զինամթերք, պարեն, դեղամիջոցներ ևայլն։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիրդրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝Աղասու նախագահությամբ։

Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերիհրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզիփաշայի վրա։ Նրա գլխավորած արևելման բանակը Մարաշից, իսկ Ալի Բեյի գլխավորած արևմտյան բանակը Ադանայի կողմից շարժվեցին դեպի Զեյթուն՝ իրենց կազմում ունենալովերեսուն հազար զինվոր և նույնքան անկանոն զորամասեր, ինչպես նաև լեռնային հրետանի։ Նրանց դեմ կանգնած էինհինգ հազար զինված զեյթունցիներ։ Զեյթունի դեմ դուրս բերվեցնաև գավառի մահմեդական բնակչությունը։ Քանի դեռկանոնավոր բանակները չէին հասել, ապստամբներիղեկավարներին հաջողվեց թիկունքն ամրապնդել ևանհրաժեշտ պաշարներ հավաքել։ Այդ ընթացքում հատկապեսմեծ արձագանք ստացավ հարավից Զեյթունին սահմանակիցԱնդրուն գավառակի և համանուն գյուղաքաղաքի գրավումը։

Նոյեմբերի վերջին թուրքական բանակները Զեյթունիմատույցներում էին։ Նախքան hարձակումը սկսելը Ռեմզիփաշան Զեյթուն է ուղարկում Մարաշի հայերից կազմված միպատվիրակություն՝ անձնատուր լինելու առաջարկով։Պահանջվում էր հանձնել ապստամբության ղեկավարներին, վերադարձնել գրավված զենքն ու զինամթերքը և գերիներին։Պահանջները մերժվեցին և թուրքական բանակներըդեկտեմբերի 2-ին հարձակման անցան:

Թուրքական զորամասերից մեկի հրամանատար Ալի բեյը նախգրավեց ու ավերեց գավառի հայաբնակ խոշոր գյուղերից մեկը՝Ֆռնուզը։ Դա մեկ անդամ ևս ցույց տվեց, որ թուրքական բանակիխնդիրը գավառի դատարկումն է հայերից, և որ Զեյթունին ևսվիճակված է նույն ճակատագիրը։

Դեկտեմբերի 3-ին հակառակորդը երեք հիմնականուղղություններով շարժվեց Զեյթուն և սկզբում զգալիհաջողություններ ունեցավ։ Սակայն վճռորոշ պահին 75-ամյաիշխան Կարապետ Բասիլոսյանը, որը սկզբում ընդդիմացել էրապրստամբությանը, նժույգով դուրս եկավ զորանոցից ևնետվեց դեպի թշնամին։ Դա ցնցեց լեռնականներին, որոնքհետևելով ծերունազարդ իշխանին՝ խելահեղ հարձակմաննետվեցին։ Կատաղի մարտերում թուրքերը մեծ կորուստներկրեցին՝ տալով մեծ թվով սպանվածներ և վիրավորներ։ Այդկռիվները հսկայական նշանակություն ունեցանապստամբության համար։ Ձախողվեց հուժկու հարձակմամբԶեյթունը գրավելու Ռեմզի փաշայի ծրագիրը։

Թուրքական գրոհները շարունակվեցին նաև հաջորդ օրերին՝հատկապես կատաղի բնույթ ընդունելով Զեյթունին Ալի բեյիբանակի մոտենալուց հետո։ Թեև դեկտեմբերի 23-24-ի կռիվներիընթացքում թուրքերին հաջողվեց գրավել զորանոցը, բայցնրանց հաջողություններն, ըստ էության, դրանով էլավարտվեցին։ Թուրքերը մեծ դժվարություններ ունեին նաև՝կապված դեկտեմբերյան սառնամանիքի և բանակում սկսվածհիվանդությունների հետ։ Ընդհանուր առմամբ նրանցկորուստները հասնում էին շուրջ քսան հազար մարդու։Կատաղի մարտերից մեկի ժամանակ վիրավորվեց ինքը՝ Ռեմզիփաշան: Անհաջողությունից կատաղած ու հուսահատ՝ նահեռագիր հղեց Կ. Պոլիս՝ նոր ուժեր խնդրելով Զեյթունը գրավելուհամար։ Ռեմզի փաշայի դանդաղկոտությունից զայրացածսուլթանր պաշտոնանկ արեց նրան՝ բանակիհրամանատարությունը հանձնելով Հալեպի Էդհեմ փաշային։Վերջինիս հարձակողական ձեռնարկները նույնպեսանարդյունք անցան։ Չնայած կատաղի ռմբակոծություններին՝Զեյթունը մնում էր անառիկ։

Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղությունէին ստանում՝ Բարձր Դռան համար անհետաձգելի դարձնելովհարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգայինապըստամբության առաջացման վտանգից և աշխատելովկանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանականկառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծտերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունիապստամբների և կառավարության միջև վարվողբանակցություններում։

Դեկտեմբերի 25-ին զեյթունցիներին հանձնվեց մեծտերությունների՝ Հալեպում հավատարմագրվածհյուպատոսների հեռագիրը։ Ուշագրավ է, որ այդ հեռագիրըուրախությամբ ընդունվեց թուրքական բանակի կողմից։ Այնոգևորությամբ ընդունեցին նաև զեյթունցիները՝ հյուպատոսներիմիջամտության փաստը մեկնաբանելով որպեսկառավարության դեմ տարած հաղթանակ։ Այսպիսով, զենքիուժով լեռնականների ապստամբությունը խեղդելու և Զեյթունըգրավելու փորձերր ձախողվեցին, թուրքական կողմն, ի վերջո, ստիպված ինքն էր հաշտություն խնդրում։

1896 թ. հունվարի 22-30-ը եվրոպական տերություններիհյուպատոսների միջնորդությամբ թուրքական բանակատեղումտեղի ունեցան հաշտության բանակցություններ։ Թուրքականկողմը պահանջեց վերադարձնել խլված զենքերը, վերականգնել զորանոցն ու ամրությունները և ռազմականատյանին հանձնել ապստամբության կազմակերպիչներին։ Այսամենի դիմաց զեյթունցիներին ներում էին խոստանում։Թուրքական պայմանները զեյթունցիները վճռականորենմերժեցին՝ հայտարարելով, որ ներում ստանալու համար չենապստամբել և որ իրենց համար գերադասելի է մեռնել կռվելով, զենքը ձեռքներին։ Որպես հաղթողներ, նրանք առաջադրեցինիրենց պայմանները։ Սուլթանն, ի վերջո, ստիպված էր տեղի տալ՝ հիմնականում ընդունելով զեյթունցիների պայմանները։ 1896 թ. հունվարի 30-ին Բարձր Դռան և Զեյթունի ապստամբների միջև, մեծ տերությունների միջնորդությամբ, ստորագրվում է հինգկետից բաղկացած հետևյալ համաձայնագիրը.

Լ Զեյթունցիները և գավառի մահմեդականները հանձնում ենպատերազմական զենքերը, սակայն պահելով որսորդականզենքերը և հին տիպի հրացաններն ու ատրճանակները։

2.Հայտարարվում էր համընդհանուր ներում, իսկ դրսեկՀնչակյան գործիչները պետության ծախսերով պետք էհեռանային կայսրության տարածքից։

3.Բավարարվում էր «միրի» հարկի կրճատման և նախկինտուրքերը չեղյալ հայտարարելու մասին զեյթունցիներիաոաջարկը։ Զորանոցը վերականգնվում էր պետությանմիջոցներով։

4.Զեյթունում նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ ( գայմագամ ):

5.Չէր ընդունվում Զեյթունում թուրքական կայազորի վերացմանառաջարկը։ Դրանով հանդերձ, թուրքական բանակը զենքերըստանալուց հետո պետք է հեռանար Զեյթունից՝ այնտեղթողնելով միայն մեկ զորամաս։

1896 թ. փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթովԷդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպեսԶեյթունում հավաքված գաղթականության անվտանգությաներաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորմանխնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունըդրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագաամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքոթուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց, այնուհանդերձ, կատարեցին համաձայնագրի հիմնականպայմանները։ Զեյթունում կառավարիչ նանակվեց ազգությամբhույն Ցուվանակին;

Համաձայնագրի ստորագրումը զեյթունցիների փայլունhաղթանակն էր։ Օսմանյան կայսրությունը ստիպված էրսեփական հպատակների հետ ստորագրել մի համաձայնագիր, որով փաստացի ճանաչում էր նրանց որոշակի իրավունքները։Զեյթունցիների հաղթանակը հայ զինյալ ազատամարտիկենսունակության վկայությունն էր, թեև Զեյթունիիրադարձությունները նաև պարզորոշ ցույց տվեցին նույնազատամարտի թույլ կողմերը։ Ապստամբության ողջ ընթացքումԶեյթունը գործնականում մնաց միայնակ՝ չստանալովհայաբնակ այլ վայրերի աջակցությունը և անգամ ռազմական, նյութական ու դրամական այն օժանդակությունը, որնակնկալվում էր և որը նրան խոստացել էին։

Զեյթունի հերոսական ապստամբությունն ամբողջ մերկությամբցուցադրում էր այն վնասը, որ աղատադրական շարժմանըհասցնում էին թուրքական բռնապետության դեմ պայքարումներգրավված կուսակցությունների անմիաբանգործողությունները՝ միասնական ղեկավար կենտրոնիբացակայության պատճառով։

Հատկապես ակնհայտ դարձավ ազատագրական պայքարըղեկավարելու հնչակյան կենտրոնի անկարողությունը, որիմասին կասկածի առաջին լուրջ նշաններն առաջացել էինղեռես Սասունի ապստամբության օրերին։ Երկրում աշխատողՀնչակյան գործիչների և Հնչակյան կենտրոնի միջև առաջացածհակամարտության հետևանքով 1896 թ. Լոնդոնում կայացածհամագումարում Հնչակյան կուսակցությունը պառակտվեց, գնալով թուլացավ և կորցրեց իր ղեկավար դերը Հայոցազատամարտում։ Սակայն ազատագրական պայքարըշարունակվում էր։ Հերոսական մաքառումի հերթական արարիասպարեզ դարձան Վանն ու Վասպուրականը։

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s