Рубрика: Без рубрики, Պատմություն

Նախագիծ «Նոր տարին տարբեր երկներում»

Image result for Նոր տարիԻհարկե, աշխարհում ոչ բոլորն են  Նոր տարին դիմավորում հեռուստաէկրանի առջև` խոզի բուդ եւ «օլիվիե» աղցան համտեսելով:

Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ տարօրինակ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաև ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Image result for The New year in EnglandԱնգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Related imageՖրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

 

Image result for Ամանորը ՎիեննայումԱվստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները ևս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

 

Image result for Ամանորը ԳերմանիայումԳերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի, հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Image result for Ամանորը ԻտալիայումԻտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Image result for Ամանորը ԻսպանիայումԻսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ: Այդ ավանդույթը առաջին անգամ հիշատակվել է 1897 թ, սակայն իսպանացիները մտածում են, որ այդ ավանդույթը եկել է Էլչեից, և այն հիշատակվել է 1909 թվականին: Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Երկրում նորաձև է նաև կարմիր ներքնազգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում:

Related imageՉինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հին առասպելի համաձայն, յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված են եղել թաքնվել Նյան անունը կրող հրեշից: Նյանն այցելում էր հենց Ամանորի առաջին օրը, որպեսզի խժռի հոտը, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղական բնակիչներին, հատկապես երեխաներին։ Որպեսզի պաշտպանեն իրենց, բնակիչները ամեն նոր տարվա գալու հետ, ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ, դռան դիմաց։ Ընդ որում ավանդության համաձայն համարվում էր, որ ինչքան շատ լիներ ուտելիքը, այնքան բարի և զիջող կլիներ կենդանին։ Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կհագենա իր համար նախապատրաստված ուտելիքից, նա այլևս չի հարձակվի մարդկանց վրա և հանգիստ կթողնի նրանց։ Մի անգամ մարդիկ տեսան, որ Նյանը վախեցավ փոքրիկ երեխայից, որը կարմիր շոր էր հագել և որոշեցին, որ նա վախենում է կարմիր գույնից։ Այդպես, այդ ժամանակից սկսած ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ։ ընդունված էր նաև կատարել հրավառություն, որպեսզի վախեցնեն Նյանին։ Թվարկած ավանդույթներին բնակիչների հետևելը ստիպում էր կենդանուն շրջանցել իրենց բնակավայրը։

Image result for ամանորը ՀնդկաստանումՀնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

 

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s