Рубрика: Без рубрики

Ապագայի մարդը

Պատրաստվեք գեղեցկության ապագայի չափանիշներին` ճարպոտ մարմին նեղ կրծքավանդակ, լայն քթանցքներ, կատվի աչքեր և թաղանթավոր վերջույթներ։ Ահա այսպիսին է, ըստ գիտնականների, ապագայի մարդու կերպարանքը:

Ծովի մակարդակի բարձրացումը կարող է ստիպել մարդկության զգալի մասին ապրել ստորջրյա կամ կիսաստորջրյա քաղաքներում, ինչը կարող է հանգեցնել մարդկանց ֆիզիոլոգիայի փոփոխությանը։

Քենթի համալսարանի հնէամարդաբան, դոկտեր Մեթյու Սքիները պնդում է, թե մարդիկ կյանքին ջրում հարմարվելու ընթացքում կարող են թաղանթավոր ձեռքեր և ոտքեր ունենալ, իսկ մարմնի վրա մազածածկույթը կնվազի։

Մեր աչքերն ավելի կնմանվեն կատվի աչքերին, որ հնարավոր լինի ավելի լավ տեսնել գետերի և ծովերի ջրում, և մարդու մոտ կառաջանա, այսպես կոչված, տապետումը` ցանցաթաղանթի լրացուցիչ շերտը։
Իսկ մեր թոքերը, գիտնականի կարծիքով, կփոքրանան, քանի որ մենք կսովորենք ջրի տակ շնչելու հատուկ ձևին։ Բացի այդ, մարդու մոտ կառաջանա ճարպի ևս մեկ շերտ` սառը ջրում ջերմությունն ավելի լավ պահպանելու համար։

Մարդու արտաքին տեսքի վրա կարող են ազդել նաև տիեզերական ճանապարհորդությունները, եթե նա երկար ժամանակ անցկացնի ճանապարհորդություններում։ Անկշռության կամ ձգողության ավելի ցածր ուժի պատճառով, օրինակ, ինչպես Մարսում, մարդու մարմինը չափերով կփոքրանա, կթուլանան մկանները։

Ոտնաթաթը, որն այլևս այսպիսի բեռնվածություն չի ունենա, կնմանվի ձեռքի դաստակին` առանձնացող մեծ մատով։ Հիմնականում ոչ կոշտ սննդի պատճառով կթուլանա ծնոտը, կկրճատվի ատամների թիվը (հնարավոր է, մինչև զրո), բերանը կփոքրանա այնքան, որ հնարավոր լինի ընդամենը մեկ ձողիկ անցկացնել խմելու համար։

Սքիների կարծիքով, մեր մարմնի զարգացման երրորդ տարբերակը ենթադրում է գլոբալ սառեցում երկնաքարի հարվածի կամ «միջուկային ձմեռվա» հետևանքով։ Այդ ժամանակ մազերն ու մաշկը կբացանան` արևի D վիտամինն ավելի լավ ներծծելու համար։ Քթի չափերը կմեծանան` դա անհրաժեշտ է քթով վերցվող օդը լավ տաքացնելու համար։ Այսպիսի անբարենպաստ պայմաններում ողջ մնալու համար տղամարդիկ և կանայք չափերով կմեծանան, և մարդու մազածածկույթը կշատանա:

Այս մասին իհարկե պնդում են գիտնականները, բայց ես չեմ հավատում, քանի որ չեմ կարծում, որ կյանքում մարդը կվորոշի գոյատավել ջրի տակ, կամ Մարսում: Նույնիսկ եթե որոշի, չեմ հավատում որ թոքերը կփոքրանան, և մենք կլինենք ձկների նման լպրծուն:

Նաև կան պնդումներ որ ապագայի մարդը նաև նման կլինի փոկերին ու բադերին

Image result for բադերImage result for փոկեր

Քենթի համալսարանից մարդաբան Մեթյու Սքիները հայտարարել է, որ մարդկային մարմինը կարող է ձեռք բերել զարգացած լողաթաղանթներով վերջույթներ՝ ինչպես ջրային կենդանիները և ճարպային հյուսվածքի հաստ շերտ՝ ինչպես փոկերը:

Նոր առանձնահատկությունները մարդու մոտ կարող են զարգանալ էվոլյուցիայի ընթացքում և դառնալ ծովի գլոբալ մակարդակի բարձրացման պատասխանը: Լողաթաղանթների հայտնվելն ու մազածածկույթի կրճատումը, մասնավորապես, թույլ կտան արագ տեղաշարժվել ջրում:

Սքիները կանխատեսում է վերջույթների չափերի մեծացում՝ ինչպես բադերի մոտ, և թոքերի ծավալի կրճատում: Մարդու աչքերը կհիշեցնեն կատվազգիների տեսողական օրգանները:

Լողաթաղանթները կապահովեն ջրի հետ վերջույթների շփման մեծ տարածություն, իսկ մարդու ցանցաթաղանթի հետևում, հնարավոր է, առաջանա հյուսվածքի նոր շերտ՝ տապետումը, որը մարդկանց թույլ կտա ավելի լավ տեսնել թույլ լուսավորության պայմաններում: Բացի այդ, մարդն ավելի շատ ճարպային հյուսվածք կունենա՝ սառը ջրում տաքությունը պահպանելու համար:

Հնարավոր է որ մարդը փոխվի, մի փոքր դեֆորմացվի, բայց դա անհնար է որ մարդիկ լինեն փոկերի և բադերի նման: Ինձ թվում է որ ինչը լինելու է ապագայում, չես կարող հաստատել

 

 

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s