Рубрика: Без рубрики

Հետաքրքիր փաստեր գայլերի մասին

Image result for գայլերի նկարներԻհարկե գայլերը պատկանում են վայրի կենդանիների շարքին,բայց կան բաներ, որոնք հենց մարդիկ են հորինում նրանց մասին,որոնք նրանք չեն արել:Հիմա շատ են որսում գայլերին և նրանց քանակը շատ քիչ է:

Այս կենդանիները նման չեն ուրիշ կենդանիներին:Նրանք կենդանիներից և թռչուններից տարբերվում են նրանով որ հարցակման ժամանակ երբեք չեն պաշտպանում իրենց ժառանգորդներին,չնայած որ կերակրում, սովորեցնում և խաղում են նրանց հետ:

Հետաքրքիր փաստ է, որ գայլերը երբեք չեն հարձակվել շների վրա, որոնք հետապնդում են նրանց,  որսի ժամանակ. Չնայած նրան, որ հազվադեպ կողոպտում են գիշատիչներին գյուղերի տարածքում, և նույնիսկ իրենց սեփական բնում:

10 փաստ գայլերի մասին

  1. Այն շրջաններում, որտեղ գայլերի մասսայական կոտորած է եղել, շատացել են շնագայլերը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Ամերիկայի շնագայլերի 22%-ը գայլերի հետնորդներ են: Այդ կենդանիները, որպես կանոն, չափսերով ավելի մեծ են սովորական շնագայլերից և փոքր են գայլերից, ինչպես նաև տարբերվում են արտակարգ խորամանկությամբ: Նրանց մոտ բացակայում է վախը՝ մարդկանց նկատմամբ, վառ արտահայտված են գայլերի բնազդները և բավական ագրեսիվ են:
  2. Գայլերը երբեք բաց չեն թողնում ուտելու հնարավորությունը: Ապրելով մոլորակի ամենախստաշունչ վայրերում, նրանք երբեմն ուտում են իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերներին: Գիշատիչ կենդանիներ են, ոչինչ անել չես կարող:
  3. Որոշ գայլեր կարող են հասնել մինչև 100 կգ քաշի: Նրանց չափսերը աճում են կախված այն բանից, թե որքանով են հեռու հասարակածից: Արևադարձային գայլերը հաճախ սովորական շների չափ են, բայց ծայր հյուսիսի գայլերը միջինը 60 կգ են կշռում:
  4. Չնայած, գայլերը չեն համարվում կատաղության գլխավոր տարածողը, բայց նրանք հեշտությամբ վարակվում են ենոտներից ու աղվեսներից: Ի տարբերություն մյուս կենդանիների, որոնք վարակվելով կատաղությամբ ընկնում են լեթարգիայի մեջ, գայլերը միանգամից կատաղում են: Մեծ մասամբ, մարդկանց վրա կատարված հարձակումները հենց դրա ազդեցության տակ են լինում: Եվ կապ չունի, թե մարդու որ հատվածն է կծել՝ վի՞զը, թե ոտքը: Դա չի արագացնում վարակի տարածումը: Եվ, բնականաբար, մարդը անմիջապես պետք է դիմի մոտակա բուժհաստատություն՝ կատաղության դեմ պատվաստվելու համար, այլապես հետևանքները անդառնալի են:
  5. Ամերիկայի գայլերը ավելի քիչ են հակված հարձակվել մարդկանց վրա, քան նրանց մյուս ազգակիցները: Պատմական աղբյուրները փաստում են, որ 1580-1830թթ. ընթացքում Ֆրանսիայում գայլերի հարձակման զոհ է դարձել երեք հազար մարդ: Նրանց չեն զիջում նաև Ռուսաստանի ու Հնդկաստանի գայլերը: Իսկ Կանադայի և ԱՄՆ-ի գայլերը՝ հակառակը. շատ քիչ տեղեկություններ կան նմանատիպ դեպքերի մասին:
  6. Չնայած մոտ ազգակցությանը, գայլերը շներին դիտում են որպես պոտենցիալ կեր: Կար ժամանակ, երբ Ռուսաստանի թափառող շները հիմնական կերի աղբյուրն էին հանդիսանում գայլերի համար:
  7. Միջնադարում, Եվրոպան դատարկած ժանտախտը, մարդու և գայլերի միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ: Այդ ժամանակներում, դիակները ավելի շուտ ոչնչացվում էին գայլերի կողմից, քան թե վառելու կամ թաղելու միջոցով: Այդ ամենը բերեց նրան, որ գայլերի մի ամբողջ սերնդի սկսեց դուր գալ մարդկային արյան համը: Հավանաբար, հենց այդ ժամանականերից են գայլերը իրենց սննդակարգի մեջ մտցրել մարդու միսը:
  8. Ծաղիկ» հիվանդությունը, որը Ամերիկա բերվեց եվրոպացի վերաբնակիչների միջոցով, աղետալի ազդեցություն ունեցավ տեղացիների համար: Մայրցամաքի բնակչության 80-90%-ը դրա զոհը դարձավ: Առնելով հեշտ որսի հոտը՝ գայլերը հարձակվում էին հնդկացիների գյուղերի վրա և հոշոտում անօգնական հիվանդներին:
  9. Ինչպես արդեն ասացի, գայլերը ուտում են գրեթե ամեն ինչ: Ի տարբերություն արջերի կամ մեծ կատուների՝ նրանք չունեն անատոմիական զենք, որով կկարողանային միանգամից սպանել զոհին: Դրա համար նրանք զոհին ուտում են ողջ-ողջ՝ պոկելով կտոր-կտոր:
  10. Բացի նրանից, որ գայլերը գիշատիչներ են, նրանք նաև համեղը գնահատող բուսակերներ են: Շատ սիրում են ձմերուկ, խնձոր և տանձ: Երբեմն, բացի անասնագոմից, նրանք մտնում են նաև ձմերուկի ցանքատարածքներ և չեն ուտում թաթի տակ ընկած ամեն պատահած ձմերուկ: Հաճախ 10-ից ավելի ձմերուկ են ջարդում, որպեսզի ընտրեն ամենահասածն ու համեղը և նոր ուտում են:
    Արկտիկական գայլերն ավելին դաշտամկերին գերադասում են հյուսիսային եղնիկներից, և նրանց սննդակարգի 90% հենց հյուսիսային դաշտամկներն են կազմում:

 

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s