Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Արատես — արի՛ ու տես՛

Մենք այցելեցինք Արատես ընկերներով, և անմոռանալի ժամանակ անցկացրեցինք…

Օր I

Image result for Արատես նկարներԱյսօր մինչ վրաններում տեղավորվելը մենք հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը: Ճանապարհին լսեցինք պատմությունը, հետաքրքրվեցինք և լուսանկարվեցինք: Ճանապարհին տեսանք Արատեսի վանքը, որը մեզ նույնպես շատ հետաքրքրեց: Դրանից հետո տեղավորվեցինք վրաններում և ամբողջ ժամանակը անցկացրեցինք խարույկի մոտ: Շատ շուրջպարեր կազմակերպեցինք, երգեցինք կիթառի նվագակցությամբ: Շատ հետաքրքիր անցավ մեր առաջին օրը:

Օր II

DSCN9912

Երկրորդ օրը մեզ միացավ Տիար Բլեյանը, և նրա շնորհիվ մենք ավելի շատ վայրերի հետ ծանոթացանք և ավելի շատ բան իմացանք: Տիար Բլեյանը մեզ ներկայացրեց իր ապագա պլանները, որոնց մենք բոլորս անհամբեր սպասում ենք: Տիար Բլեյանի հետ ճամփորդելիս՝ կարողանում ենք շատ բան ընկալել, քանի որ նա առանց որևէ բան բաց թողնելու՝ ծանոթացնում էր մեզ տեղանքին: Այս օրը կրկին հավաքվեցինք խարույկի մոտ, և երեկոն անցկացրեցինք երգելով ու պարելով:

 

Օր III

Related imageԱյսօր մենք շատ աշխատեցինք, մաքրեցինք տարածքը, շատ փայտեր հավաքեցինք խարույկի համար, բայց միևնույն է,դա շատ հետաքրքիր էր, քանի որ մենք բացի մեր դպրոցից, ուրիշ տեղ չենք զբաղվել հանրօգուտ աշխատանքով: Այսօր նույնպես շատ ճամփորդեցինք, և Տիար Բլեյանը մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է ապրել բնության արշավային պայմաններում: Մենք արդեն հարմարվել էինք տարածքին, երբ եկավ հետ վերադառնալու ժամանակը: Կարծում եմ դա բոլորի համար շատ ցավալի էր, քանի որ չէինք ուզում բաժանվել Արատեսից, այլ հակառակը, ամեն պատճառ էինք հորինում, որպեսզի գոնե ևս մեկ գիշեր անցկացնեինք այստեղ, բայց արդեն հետ վերադառնալու ժամանակն էր: Մի խոսքով անցկացրեցին շատ հրաշալի ժամանակ…

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s