Рубрика: Без рубрики, Պատմություն

Առաջադրանք 8-րդ դասարան, Հայոց պատմություն , 15.10.18թ.

Առաջադրանք 8-րդ դասարան, Հայոց պատմություն

15.10.18

29-d580d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6-d5b4d5a1d680d5a6d5a8-21-03-1828-10-04-1840d5a9d5a9-21.Հայկական մարզի կազմակերպումը

  • Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։ Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը: Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ), Շորագյալի (Շիրակ) Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին շահական Պարսկաստանի կազմում։

  • Տարածքը և բնակչությունը

Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ2։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գարդմանքը (Գանձակ), Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)։ 1833 թվականի վարչական բաժանմամբ Երևանի գավառից անջատվել են Սուրմալուի և Սարդարապատի գավառները, իսկ Նախիջևանի և Օրդուբադի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը 1830 թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ: Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։

  • Հայկական մարզի վերացումը

Հայկական մարզի ստեղծումը, այնուամենայնիվ, ժամանակավոր միջոցառում էր՝ ամբողջ Հարավային Կովկասում վարչական լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840 թվականի ապրիլի 10-ի Նիկոլայ առաջին կայսեր հրամանագրով, Հարավային Կովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել անդրկովկասյան ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդներ դժգոհությանը։

2.Փորձիր վերլուծել 1836թ. եկեղեցական կանոնադրությունը, ուսումնասիրել նաև «ՊՈԼՈԺԵՆԻԵ» (“Положение”) («Բարձրագոյն կարգադրութիւն յաղագս կառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյի Ռուսաստան»), կանոնադրությունը, որով պետք է առաջնորդվեր Հայ եկեղեցին Արևելյան Հայաստանը ռուսական տիրապետության տակ անցնելուց (1828) հետո: Ներսես Աշտարակեցու,  Մատթեոս Ա Կոստանդնապոլսեցու  վերաբերմունքը կանոնադրությանը:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և այն ծառայեցներ պետության շահերին: Հայկական մարզում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու կառավարչությունը: Մանավանդ հայտնի էր, որ վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին: Հատկապես սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության ազդեցությունը երկրի կյանքում: Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր իշխանությունների միջոցով:

3.Ամփոփիր Ռուսական կայսրության արևելյան Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը XIX դարի I կեսին/15-20 նախադասությամբ/:

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում եղել է մոտ մեկ դար։ Այն Ռուսական կայսրությանն է միացել երկու փուլով՝ 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների ընթացքում։ Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ 1918 թվականին, Արևելյան Հայաստանում վերականգնվել է հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: Մինչ այդ՝ Հայաստանի երրորդ (1555) և չորրորդ (1639) բաժանումների ընթացքում ամրագրվել էր Հայաստանում թուրք-պարսկական տիրապետության հաստատումը։ Արևմտյան Հայաստանը անցել էր Օսմանյան կայսրությանը, որտեղ ձևավորվել էին փաշայություններ, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին: Արևելյան Հայաստանը և Անդրկովկասը սկզբնական շրջանում (1502-1724) բաժանված էին 4 կուսակալությունների՝ Երևանի, Ղարաբաղի, Շամախիի ու Թավրիզի: 1747 թվականից սկսած՝ կապված Իրանում գահակալական կռիվների հետ, կուսակալությունները բաժանվում են 20-ից ավելի խանությունների:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն 8դասարան,էջ

Реклама