Рубрика: Без рубрики, Գրականություն

Էռնեստ Հեմինգուեյ

ernestԾերունին և ծովը — ամերիկյան պատմվածք

Կարդալ Գրապահարանում:

7-րդ դասարան

Գլուխ Ա

Բացատրել բառերը.

ձեռնունայն — Դատարկաձեռն, ձեռքը դատարկ, դատարկ ձեռքով

հարպուն — Նետողական զենք՝ խոշոր ծովային կենդանիներ որսալու համար, որսատեգ

կայմ — Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար, ինչպես նաև սյունակերպ կառուցվածք՝ զանազան նպատակների համար

աննկուն — Ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն

մառլին — 

սարդին  — Սարդինաձկան պահածո

նավացռուկ — Նավի առջևի մասը

սիրազեղ — Սեր արտահայտող

մամլած — 

ոսկեթույր — Ոսկեգույն՝ ոսկե գույն ունեցող

ծանծաղուտ — Գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում

խեժ — Ծառերից արտազատվող մածուցիկ նյութ, որ օգտագործվում է զանազան նպատակներով

խծուծ — Գզելու ժամանակ վուշի՝ կանեփի ևն թելերի թափթփված մանրուք՝ մնացուկ

բոկոտն — բոբիկ ոտքերով

Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել`          

1. ծերունուն

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։

2. տղային

Տղան ամեն ինչով օգնում էր ծերունուն, և չէր ծիծաղում նրա վրա, ինչպես բոլորը: Ինձ շատ է դուր գալսի տղայի կերպարը: Ինձ համար նա լիովին դրական կերպար է:

Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.

Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։

Ես կարծում եմ, որ նա նկատի ուներ, որ մի փոքր հեզությունը մարդկանց չի խանգարի: Այսինքն եթե մարդը լինի հեզ, իրենից օչինչ չի պակասի, և հաստատ ամեն ինչ ավելի լավ կլինի:

Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…

Դե սկզբում մարդիկ միշտ ուղակի պարտք են խնդրում, և հետո երբ հասկանում են մարդը ամեն ինչ տալիս է, և չի մերժում, առիթավորվում են:

Իսկ դու համաձա՞յն ես  այս մտքերի հետ. ինչու՞:

Ես այս երկու մտքեերի հետ էլ հմաձայն եմ, օրինակ առաջինի հետ համաձայն եմ, քանի որ իսկապես հեզությունը իր հետ հաստատ դժբախտություն չի բերի, իսկ երկրորդի հետ համաձայն եմ քանի որ երբ իր չափը չիմացող մարդուն մի բան տալսի ես,նա առիթավորվում է, և այդպես ամբողջ կյանքում մնում եք նրան գերի:

Գլուխ Բ (մինչև՝- Ժամանակն է,-ասաց նա…)

Բառային բացատրական աշխատանք. 

Ծանծաղուտ-գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում

Ճողփյուն-ձկան վայրկենապես երևալը՝ դուրս ցատկելը ջրի միջից և սուզվելը

Կարծր-այնպիսին, որը դժվարությամբ է սեղմվում՝ ծռվում՝ կտրվում, ամուր, պինդ

Ախոյան-թշնամի, հակառակորդ

Խայծ-հրապուրակեր, գրավչանյութ

Դրասանգ-թարմ ոստերից ու ծաղիկներից պատրաստված հյուսակ, որով զարդարում են դռները՝ պատուհանները՝ պատշգամբները

Ընդհուպ-մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ

Անճարակություն-անճարություն, անօգնականություն

Ճգնել-ուժերի լարումով աշխատել, ճիգ՝ ջանք թափել

Վետվետում-թեթևակիորեն ծփալ՝ ալիքավորվել, թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ:

Բաղեղ-շաղապատուկ՝ բույս

Խարազան-մտրակ, ճիպոտ

Ներբան-կոշկատակ

Ոստնել-ցատկել

Ոստոստել-շարունակ՝ հաճախակի ոոստյուններ գործել, անընդհատ ոստնել, ցատկտել, թռչկոտել

Խոյանալ-խոյի նման վրա վազել՝ հարձակվեր, արշավել, սլանալ

Պիրկ-ձիգ, ուժգնորեն ձգված՝ լարված, պիրկ լար՝ պարան՝ կապ: Ձիգ, պինդ, ամուր, սեղմ, սերտ

Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է

1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ

Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։

2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):

Ծովախորշից դուրս գալուց հետո նավակները ցրվեցին տարբեր կողմեր, և ամեն մի ձկնորս դիմում էր այնտեղ, որտեղ ձուկ գտնելու հույս ուներ։

Այլ ձկնորսները ուղակի գնում էին այնտեղ, որտեղ շատ ձուկ կարող է լինել, և նույնիսկ ուշադրություն չէին դարձնում գեղեցկությանը: Իսկ ծերունին ամեն տեղ տեսնում էր գեղեցկությունը: Իր բնավորությունը ունեցող մարդկանց շատ հեշտ է լինում հասկանլ, քանի որ նրանք ամեն տեղ տեսնում են լավը:

Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:

Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։

Ես կարծում եմ որ ուղակի պետք չի սպասել բախտին, պետք է գործել: Երբ մենք ինքներս գործում են, բախտը ինքնուրույն գալիս է և թակում մեր դուռը: Կարծում եմ բախտը տրվում է միայն այն մարդկանց, ովքեր չեն սպասում բախտին, այլ աշխատում են:

Գլուխ Բ (մինչև՝վերջ)

Բառային աշխատանք

պրկել-ձգել

անխոնջություն-տքնաջանություն

զառամած-ծեչացած

կռթնել-հենվել

աչքակապություն-խաբեություն

անողորկ-ոչ հարթ

երախ-կենդանու բերան

տնտղել-զննել

լերդանալ-թանձրանալ

կզակ-ծնոտ

հանդիպակաց-դիմացի կողմի

ընդարմանալ-թմրել

կարկամել-ծռել

շեղբ-սայր

անհողդողդ-անասան

տոկալ-դիմանալ

Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:

Ծերունին, խղճահարությունից դրդված, մի հարված հասցնելով գլխին, սպանեց ու դեռևս թրթռացող վիճակում ոտքով շպրտեց նրան նավախելի ստվերի տակ։

Չեմ կարծում, որ ծերունին շատ խղճով մարդ է: Իհարկե դա նրա աշխատանքն է, բայց հիմա, օրինակ ես երբեք չէի կարողանա այդպիսի աշխատանք կատարել:

Համեմատիր այդ վերաբերմունքը Ջեկ Լոնդոնի «Ոսկե կիրճը» պատմվածքի հերոսի՝ ոսկու հանքի հանդեպ վերաբերմունքի հետ: Նշիր նմանություններ:

Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը:

Կարծում եմ ծերունին իրենից պահանջում էր երբեք չմնալ ուրիշի հաշվին, այսինքն ինքը միայն իր քրտինքով վաստակած հացը կարող էր ուտել, և կարծում եմ դա շատ ճիշտ է, քանի որ եթե մարդը հասկանում է այս ամենը, ուրեմն նա շատ իմաստուն է, և նոլորը հարգում են այդպիսի մարդկանց:)

Գլուխ Գ (մինչև՝- Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։)

Բացատրել բառերը. 

վեհանձնություն — մեծահոգություն

շորթել — խլել, կորզել, հափշտակել

երաշխիք — հավաստիք, գրավ, գրավական

անվրեպ — անսխալ, անթերի, անթյուր

նիրհել — ննջալ, քնել, մրափել, դանթել

կիրճ — լեռնամեջ, լեռանցամեջ, ձոր, ձորակ, ծործոր, խորաձոր

կարկամել — կծկել, պրկել, կորացնել, ծռել, ծռմռկել, ծռմռել, ոլորել, գալարել

կզակ — դունչ

պատվար — ամբարտակ, պատվարաթումբ, հողաբլուր

շառաչ — շառաչյուն

անողոքաբար — դաժան, անարդար

տնտղել — քննել, դիտել, նայել, որոնել, փնտրել, պրպտել

Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).

Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:

Ես այս մտքի հետ համաձայն եմ քանի որ մարդիկ անխնա սպանում են կենդանիներին: Ես վստահ եմ, որ եթե աստղերի հնարավոր լիներ սպանել, ապա հիմա երկնքում աստղ չէր լինի, քանի որ հաստատ կգտնվեին մարդիկ, ում չէր բավարարի իրենց ունեցածը, և արդեն կանցնեին աստղերին սպանելուն: Ես շատ ուրախ եմ որ աստղերը, արևը և լուսինը անմահ են:

Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:

Վեհանձն մարդիկ լինում են հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ:

Գլուխ Գ (մինչև վերջ)

Բացատրել բառերը. 

կռնակ-թիկունք, մեջք

գալարվել-ոլորվել

մթագնել-մթնել, խավարել

հորձանք-հոսանք, թափոր

դավ-դավադրություն

ստեպ-հաճախակի, հաճախ

անդադրում-անդադար

զսպան-զսպակ

ածելի-շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը

ավար-թալան, կողոպուտ

համակվել-պատվել, լցվել

կափկափել-բաբախել, կրճատեցնել

մոլեգին-հելահեղ, սաստիկ, ուժգին

ընկղմվել-սուզվել, մխրճվել

շեշտակիություն-շեշտակի լինել

ջլատվել-թուլանալ, տկարանալ

խորհրդածել-մտածել, խորհել

խելահեղ-խելագար, մոլեգին

սեպ-ներքևի ծայրը սրած և աստիճանաբար լայնացող ու վերևում հաստ փայտյա կամ մետաղյա ձող, որ գործածվում Է զանազան բաներ ճղելու՝ ճեղքելու կամ զանազան գործիքների մասեր միացնելու համար

մխրճվել-խրվել, մտնել, սուզվել

ընկրկել-քաշվել, նահանջել

հրացոլք-հրեղեն ցոլք

հոգնաբեկ-շատ հոգնած

Վերլուծական աշխատանք.

«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Ես կարծում եմ այստեղ ծերունուն ուտում էր երջանկությունը, քանի որ այդ մեծ ձուկը նրա համար իսկապես մեծ առաջբերում էր, քանի որ այդքան օր ձուկ չբռնելուց հետո միանգամից այդպես մեծ ձուկ բռնելը կարծեն անհնար էր: Ինձ թվում է ծերունին այդ ձկանը այնքան էր ուրախացել, որ արդեն ձկանը իրենից վեր էր համարում:)

Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Դե կարծում եմ, երբ դու պարտվում ես նրա համար, որ ինչ որ մեկին լավ լինի, դա իսկապես մեծ թեթևություն է: Օրինակ դու կարող ես հաղթել ինչ որ մրցույթում, բայց քո հաղթանակը նվիրել մի մարդու, ով իսկապես դրա կարիքը ունի, ու ես կարծում եմ, եթե օրինակ գումար էիք շահել, ձեզ պահել, իմանալով որ մարդ կա իրեն այդ գումարը ավելի է հարկավոր, այդ գումարով գնված սնունդը կուլ չի գնա:

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s