Рубрика: Без рубрики

Իմ ուսուցիչը

Ես ունեմ մի քանի ուսուցիչ, ովքեր ինձ շատ բան են սովորեցրել և ովքեր ինձ շատ հոգեհարազատ են: Հիմա ես կնշեմ նրանց, բայց ոչ թե կներկայացնեմ թե նրանցից ինչ եմ սովորել դասերի ժամանակ, այլ առօրյա կյանքում: Օրինակ ընկեր Մարալը միշտ մեզ սովորեցրել է որ մենք պետք է ունենաք մեր անհատական կարծիքը և պետք է մենք ինքներս հասկանանք, որ ինչ որ մեկի ասածին ենթարկվել պետք չի: Ընկեր Մարալը մեզ տվել է կյանքի համար պետք եկող շատ խորհուրդներ, որոնք իսկապես միշտ կօգնեն: Ընկեր Հասմիկը, մեր հայոց լեզվի ուսուցչուհին, ինձ դուր է գալիս նրանով, որ միշտ հասկանում է սովորողի դրությունը, մեզ հետ միշտ հումորով է և մենք կարծես նրան ընդունում ենք այնպես, ինչպես մեր ընկերը: Կարծում եմ մեր կրթահամալիրում մեծ տարբերություն չեն դնում սվորողի, և ուսուցչի միջև: Եվ իհարկե ընկեր Տաթևը, որը ներել է մեր հազարավոր սխալները, կյանքի ամենադժվար պահերին եղել է մեր կողքին և կլինի: Ճիշտնասած կան երեխաներ ովքեր օգտվում են նրա բարությունից և երբ նա բարկանում է կարծես իմ մեջ մի բան կոտրվի, քանի որ չեմ կարծում, որ ընկեր Տաթևը արժանի է նման վերաբերմունքի սովորողների կողմից: Ահա ինձ հոգեհարազատ երեք ուսուցչուհիները, սիրում եմ ձեզ: Ես այստեղ ներկայացրեցի իմ ուսուցիչներին, ովքեր ինձ կյանքում խորհուրդներ են տվել, իսկ հենց իմ կյանքի ուսուցիչը իմ ծնորղներն են, հատկապես հայրիկս: Մայրիկս նույնպես ինձ տալիս է շատ խորհուրդներ, բայց հայրիկիս ասածի միշտ լինում է: Լինում են դեպքեր, երբ նա ինձ մի բան արգելում է և ես առանց հասկանալու սկսում եմ հակասել նրան, և մտածում եմ, որ նա ուղակի չի ուզում ինձ համար այդ բանը անել, բայց որոշ ժամանակ անց ես արդեն ինքս ամաչում եմ, որ այն ժամանակ այդպես ասացի: Իմ առաջին և անփոխարինելի ուսուցիչը՝ հայրիկս է:

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s