Рубрика: Без рубрики

Ի՞նչ է հոգևոր ուղին և ինչպես եմ այն անցնում ես

Հոգևոր ուղին ես համարում եմ իմ սեփական կարծիքը, այսինքն իմ միտքը, ստեղծագործությունը, ներաշխարհը: Ես իմ հոգևոր ուղին ոչ մեկի հետ չեմ կիսում, քանի որ այդքան վստահելի մարդ չունեմ: Իմ ներաշխարհի մասին գիտտի միայն մեկը՝ ես: Իհարկե հնարավոր է լինեն հակասություններ, բայց ես մեկ է իմ ներաշխարհը ցույց չեմ տալիս, իսկ եթե կան մարդիկ ովքեր մտածում են, թե գիտեն իմ մասին ամեն ինչ, ապա սխալվում են, որովհետև իմ ներաշխարհում ես լռիվ ուրիշ մարդ եմ, և ամեն ինչին նայում եմ այլ կերպ: Կյանքում հնարավոր է ես հակասեմ մի մարդու, բայց իմ ներաշխարհում իմանամ որ նա ճիշտ էր: Երբեք չեմ խաբել ներաշխարհիս, չեմ սիրում խաբել ինքս ինձ

Реклама
Рубрика: Без рубрики

Իմ ուսուցիչը

Ես ունեմ մի քանի ուսուցիչ, ովքեր ինձ շատ բան են սովորեցրել և ովքեր ինձ շատ հոգեհարազատ են: Հիմա ես կնշեմ նրանց, բայց ոչ թե կներկայացնեմ թե նրանցից ինչ եմ սովորել դասերի ժամանակ, այլ առօրյա կյանքում: Օրինակ ընկեր Մարալը միշտ մեզ սովորեցրել է որ մենք պետք է ունենաք մեր անհատական կարծիքը և պետք է մենք ինքներս հասկանանք, որ ինչ որ մեկի ասածին ենթարկվել պետք չի: Ընկեր Մարալը մեզ տվել է կյանքի համար պետք եկող շատ խորհուրդներ, որոնք իսկապես միշտ կօգնեն: Ընկեր Հասմիկը, մեր հայոց լեզվի ուսուցչուհին, ինձ դուր է գալիս նրանով, որ միշտ հասկանում է սովորողի դրությունը, մեզ հետ միշտ հումորով է և մենք կարծես նրան ընդունում ենք այնպես, ինչպես մեր ընկերը: Կարծում եմ մեր կրթահամալիրում մեծ տարբերություն չեն դնում սվորողի, և ուսուցչի միջև: Եվ իհարկե ընկեր Տաթևը, որը ներել է մեր հազարավոր սխալները, կյանքի ամենադժվար պահերին եղել է մեր կողքին և կլինի: Ճիշտնասած կան երեխաներ ովքեր օգտվում են նրա բարությունից և երբ նա բարկանում է կարծես իմ մեջ մի բան կոտրվի, քանի որ չեմ կարծում, որ ընկեր Տաթևը արժանի է նման վերաբերմունքի սովորողների կողմից: Ահա ինձ հոգեհարազատ երեք ուսուցչուհիները, սիրում եմ ձեզ: Ես այստեղ ներկայացրեցի իմ ուսուցիչներին, ովքեր ինձ կյանքում խորհուրդներ են տվել, իսկ հենց իմ կյանքի ուսուցիչը իմ ծնորղներն են, հատկապես հայրիկս: Մայրիկս նույնպես ինձ տալիս է շատ խորհուրդներ, բայց հայրիկիս ասածի միշտ լինում է: Լինում են դեպքեր, երբ նա ինձ մի բան արգելում է և ես առանց հասկանալու սկսում եմ հակասել նրան, և մտածում եմ, որ նա ուղակի չի ուզում ինձ համար այդ բանը անել, բայց որոշ ժամանակ անց ես արդեն ինքս ամաչում եմ, որ այն ժամանակ այդպես ասացի: Իմ առաջին և անփոխարինելի ուսուցիչը՝ հայրիկս է:

Рубрика: Русский

Домашнее задание: расскажите о какой-нибудь притче, которая вас чему-то научила, преподала урок.

Мне приподала урок притча о блудном сыне, она мне научила что никогда нельзя оставить свою семью. Отец хотел чтобы сын учился на его же ошибках, и когда сын вернулся он не злился, потому что сам отпустил его, чтобы он осознал ошибку. Мне нравится как отец воспитывает своих сынов, потому что когда обычно родители говоряят детям не делать что то, дети думаю что родителям просто жалко, или они просто не хотят чтобы им было хорошо, а здесь отец дает своим сыновьям делать то, что они хотят, о потом они сами осознают что сделали ошибку.

Рубрика: Գրականություն

Ուսուցչի օր — նախագիծ

ուսուցիչՀոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Ինչ է կրթությունը, հղումը՝ այստեղ

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Հղումը՝ այստեղ

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Հոգում կրակ ունենալ, այսինքն հոգում ունենալ դժվարություն, որը հաղթահարելուց հետո ամեն բան շատ լավ կլինի:

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Այսինքն աշխարհում լավը անվերադարձ կփոխարինվի վատով

  • Տեքստում գտիր վարժապետ — ուսուցիչ, օջախ — կրակ, անախորժ — տհաճ, անդուր բորբոքվել — թեժանալ, վաղօրոք — նախապես, խարդախ — կեղծ, շիջանել — հանգցնել, սուզվելընկղմվել բառերի հոմանիշները
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Հղումը՝ այստեղ

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ես Ջոն Գատոյի հետ լիովին համաձայն եմ, քանի որ նա հասկանում է որ միայն հարստության մեջ չէ ուրախությունը և երջանկությունը: Ինձ թվում է նրա կյանքի նպատակը նա էր, որ միշտ պետք է «վատ» մարդկանց մեջ տեսնել լավը:Նա լինելով ուսուցիչ, նույնիկս սիրում էր իր ամենաչար և չլսող աշակերտներին: Կարծում եմ այս բնավորության հատկանիշը, այն դեպքում է լավ, երբ գիտես ում կարելի է այն ցուցաբերել և ում ոչ: Ուղակի կան մարդիկ ովքեր այդպես էլ կարող է քո բարության պատճառով երբեք չհասկանան իրենց սխալը:

Լրացուցիչ առաջադրանք.

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

Հղումը՝ այստեղ

 

 

Рубрика: Без рубрики

Ինչ է կրթությունը

mskhԵթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի ՞ նչ է կրթությունը:

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Ես այս մտքի հետ համաձայն եմ, քանի որ երեխաները իրենց շրջջապատի օգնությամբ գտնում են րենց լավ կողմերը, և զարգացնում դրանք, իսկ վատերից ազատվում:

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:

Ինձ թվում է այս կրթությունը կապված է ընտանեկան կրթության հետ, քանի որ ընտանիքը այնպես պետք է դաստիարակի երեխային, որպեսզի նա կարողանա հասկանալ, որ ունի ներաշխարհ:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Կրթությունը օգնում է մարդուն հասկանալ, որ անսահամանություն կա, այսինքն ամեն ինչ անվերջ է, բայց դա պետք չէ հասկանալ ուրիշ իմաստով և ամեն ինչից օգտվել ագահաբար:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Ես այս մտքի հետ համաձայն եմ քանի որ մեր շրջապատով մենք հույսով ենք լցվում և քաջանում ենք: Եթե ունենք լավ շրջապատ, ապա շրջապատը մեզ միշտ կգաջալերի, որպեսզի մենք հասնեն Լույսին:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Կրթությունը իսկապես ազդում է մարդկանց երևակայության վրա և դրական և բացասական: Կան մարդիկ որվքեր չեն հասկանում ինչ է երևակայությունը և նրանց համար երևակայությունով լի մարդիկ տարօրինակ են թվում: Իսկ եթե այդ երևակայություններով լի մարդիկ ընկնեն  այնպիսի շրջապատ որտեղ կան նրա նման երևակայող մարդիկ, ապա նրանք ավելի կզարգանան և կհասնեն ճանաչողության:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Ինձ թվում է որ մենք ենք պատասխանատու թե եերկրի գեղեցկության և թե տգեղության համար, քանի որ եթե մի բան գեղեցիկ է ուրեմն կա մեեկը ով այնպես է արել որ գեղեցիկ մնա: Գեղեցիկը չի կարելի փչացնել, որովհետև այն էլ առաջվանը չի լինի:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Այո, կրթությունը մեր շրջապատն է:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Այս մտքի հետ ես համաձայն չեմ, քանի որ սա կրթությունը կապ չունի

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Ես այս մտքի հետ որոշ չափ համաձայն եմ որոշ չափ ոչ, համաձայն եմ քանի որ եթե շրջապատը եղավ լավը, ապա երեխան կարող է ինքնավստահ լինել և ավելի զարգացնել իրունեցաց յուրահատկությունը, իսկ եթե շրջապատը վատը եղավ, ապա երեխան կարող է մտածեել որ իր արածը ոչ մեկի պետք չէ, և ավելորդ է

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:

Ինձ թվում է միշտ պետք է քայլել, ոչ թե թռչել քանի որ թռչելոու ժամանակ հնարավոր է մի շատ կարևոր բան բաց թողնենք, իսկ քայլելով ամեն ինչ իհարկե ավելի դանդաղ է լինում, բայց մենք հաստատ ոչ մի բան բաց չենք թողնի, իսկ չթռչելու համար կարծում եմ պետք է ունենալ համբերություն:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:

Թռչելն այստեղ ունի ուրիշ իմաստ, այսինքն թռչել դեպի հաջողություններ և լույս տալ մնացածին:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:

Երբ մենք անում եենք մի բարի գործ, այդ ժամանակ մենք ինքներս երջանկացնում ենք մեզ, քանի որ մեզ լավ ենք զգում և երջանկացնում շատ մարդկանց, ովքեր այդ բարի գործի կարիգն ունեին: