Рубрика: Քիմիա

Լիթիում քիմիական տարր

Պատմություն և անվան ծագում

Լիթիումը հայտնաբերել է շվեդ քինիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817)։ Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում»։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։

Բնության մեջ

Լիթիումի երկրաքիմիա

Լիթիումը իր երկրաքիմիական կազմով պատկանում է լիտոֆիլ տարերի շարքին, որոնցից են կալիումը, ռուբիդիումը և ցեզիումը։ Հելիումի պարունակությունը ընդերքում 21 գ/տ, ծովի ջրում 0,17 մգ/լ: Պարունակությունը երկրակեղևում 3,2-10 3 % է (ըստ զանգվածի)։

Հանքավայր

Լիթիումի հանքավայրերը գտնվում են Չիլիում, Բոլիվիայում (Ույնի աղալիճը ամենամեծն է աշխարհում) ԱՄՆ-ում Արգենտինայում, Կոնգոյում, Չինաստանում, Բրազիլիայում, Սերբիայում, Ավստրալիայում։

Լիթիումի իզոտոպներ

Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։ Հայտնի է լիթիումի 7 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ և 2 երկու միջուկային իզոմեր (4Li — 12Li և համապատասխանաբար 10m1Li — 10m2Li)։ Առավել կայուն է 8Li իզոտոպը։ Էկզոտիկ իզոտոպ 3Li ըստ երևույթին, գոյություն չունի որպես զուգորդված համակարգը։

Ստացում

Լիթիումի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլֆատային կամ ծծմբաթթվային եղանակներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հալույթը 400-460 °C-ում էլեկտրոլիզի ենթարկելիս: Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել լիթիումի ստացումը մետաղաջերմային եղանակներով։ Ժամանակակից տեխնիկայում լիթիումը ամենակիրառական մետաղներից մեկն է։

Ֆիզիկական հատկություններ

Լիթիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ Li3N, և օքսիդից՝ Li20: Լիթիումը ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 180,5 °C, եռմանը՝ 1317 °C: Առաձգական է, լավ մամլվում է ու գլանվում, հեշտությամբ կտրվում է դանակով։ Հայտնի բոլոր միացություններում միարժեք է։ Շնորհիվ իր ցածր խտության լիթիումը լողում է ոչ միայն ջրում, այլ նաև կերոսինում: Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիումի ստացման համար։

Քիմիական հատկություններ

Լիթիումը ալկանիկան մետաղ է, բայց համեմատաբար կայուն է օդում։ Քիմիապես ակտիվ տարր է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազոտի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ։ Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին: Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի է։ Շատ թվով օրգանական նյութերի հետ առաջացնում է լիթիում օրգանական միացություններ։ Բազմաթիվ համաձուլվածքների բաղադրիչ մասն է կազմում։ Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտությամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրինակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl և այլն)։ Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը։

Կիրառումը

Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Լիթիումը որպես հալույթ օգտագործվում է որոշ համաձուլվածքներում։ Լիթիումն օգտագործվում է էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներում։ Նրա թեթև իզոտոպը հիմք է ծառայում տրիտիումի արդյունաբերական ստացման համար։

 

Реклама

Автор:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում: Ինձ շատ է դուր գալիս այս դպոցը: Ես նաև շատ եմ սիրում երբ ուրիշ երեխաները այցելում են իմ բլոգ:Դուք եթե հիմա կարդում եք այս նյութը ուրեմն կարող եք բլոգիս վերևի հատվածից մտնել իմ բաժինները և ընտրել բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ բաժինը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s