Рубрика: Без рубрики

Հրաշքների այգիներ

Դուբայը հայտնի է ոչ միայն իր շքեղ հյուրանոցներով, այլև հսկայական ճարտարապետական նախագծերով, որոնցից մեկն էլ Հրաշքների այգին է։ Այն ստեղծել են գրեթե մի քանի տարում անմարդաբնակ անապատում, իսկ այժմ այդ վայրը վերածվել է ամենամեծ ծաղկային պուրակի, ներկայացնում է AdMe-ն։

 

Բոլոր նրանք, ովքեր եղել են այդ այգում, այն անվանում են աշխարհի 8-րդ հրաշալիքը, որտեղ պարտադիր է լինել կյանքում գեթ մեկ անգամ։

 

Ծաղկային այգին զբաղեցնում է 6.7 հա տարածք։ Այստեղ հատուկ բերվել է 45 տեսակի ծաղիկ, որոնցից կառուցել են պատեր, բուրգեր և աշտարակներ։

 

Այգու բացումը նվիրված է եղել Սիրահարների տոնին։ Այդ պատճառով էլ այդ վայրն այդքան սիրված է սիրահար զույգերի և ընտանիքների կողմից։

 

Հրաշքների այգին հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում՝ շնորհիվ 3 մ բարձրությամբ և 800 մ երկարությամբ ծաղկային պատի։

 

 

Автор:

Ողջույն ընկերս, եթե կարդում ես սա, ենթադրում եմ ցանկանում ես հասկանալ թե ինչի մասին է իմ բլոգը: Ասեմ, սա ուսումնական բլոգ է, որտեղ ես տեղադրում եմ իմ տնային դասարանական և նախագծային աշխատանքները: Նախագծային աշխատանքներս շատ հետաքրքիր բնույթ ունեն: Կարդում եմ արտասահմանյան գրականություն և վերլուծում: Եթե ցանկանում ես տեսնել, գտիր նախագծային աշխատանքներ բաժինը և սեղմի՛ր: Մաղթում եմ քեզ հաճելի ընթերցում)

Оставьте комментарий